Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 80


Բաժին 80

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.257):

1–5՝ Ստեփան Բարնեթը և Իդեն Սմիթը կանչվում են՝ քարոզելու, որտեղ որ նրանք ընտրեն:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Ստեփան Բարնեթ. Գնա՛. գնա՛ աշխարհի մեջ և աքարոզիր ավետարանն ամեն արարածի, ում հասանելի է քո ձայնի հնչումը:

2 Եվ քանի որ դու գործընկեր ես ուզում, ես կտամ քեզ իմ ծառա Իդեն Սմիթին:

3 Ուստի, գնացեք և քարոզեք իմ ավետարանը, թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի հարավ, թե՛ դեպի արևելք, թե՛ դեպի արևմուտք, նշանակություն չունի, քանզի հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք:

4 Հետևաբար, հայտարարեք այն բաները, որոնք դուք լսել եք, և արդարև հավատացել եք, և ագիտեք, որ ճշմարիտ են:

5 Ահա, սա է կամքը նրա, ով ականչել է ձեզ, ձեր Քավչի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի: Ամեն: