2014
Ես Դրիան եմ Ֆիլիպիններից
Ապրիլ 2014


Ընկերներ ողջ աշխարհում

Ես Դրիան եմ Ֆիլիպիններից

Մաբուհայ, Կայբիգան*

Հատված հարցազրույցից՝ Էմի Ջեյն Լիվիթ

Երբևէ երազե՞լ ես ապրել կղզու վրա: Սա Ալեխանդրան է, իսկ ընտանիքի և ընկերների համար՝ կարճ՝ Դրիա: Նա ապրում է Ֆիլիպինների Սեբու կղզում մայրիկի, հայրիկի և երկու քույրերի հետ: Նա նաև ավագ եղբայր ունի, որը մահացել է Դրիայի ծնվելուց առաջ: «Ես գիտեմ, որ նա դեռևս մեր ընտանիքի մասն է, և ես մի օր կտեսնեմ նրան, որովհետև ընտանիքները հավերժ են», - ասում է նա:

Իմ սիրելի զբաղմունքներից մեկը պարն է: Ես բալետի պարուհի եմ: Հուսով եմ, հաջորդ տարի կտեղափոխվեմ հաջորդ մակարդակ, որը պուանտն է: Դա նշանակում է՝ ես հագնելու եմ բալետի հատուկ մաշիկներ, որոնք կօգնեն ինձ պարել ոտքի մատերի վրա:

Ֆիլիպիններն ունի ավելի քան 7000 կղզի, այնպես որ կան այցելելու շատ գեղեցիկ վայրեր: Մեր տունը ծովափին է, և ես սիրում եմ խաղալ օվկիանոսում: Իմ սիրելի զբաղմունքներից է լողալը, որն ինքնուրույն եմ սովորել:

Ես սիրում եմ ընտանիքիս հետ այցելել տարբեր ծովափեր: Մի անգամ գնացել էինք Պալավան, դա կղզի է, որտեղով հոսում է աշխարհի ամենամեծ ստորգետնյա գետը: Շնչառական խողովակ հագած ես սուզվել եմ այնտեղ և դիտել բոլոր գույնզգույն ձկներին:

Դպրոցում մեկ օր դասընկեներիցս մի քանիսը ասացին, որ Մորմոնները չեն հավատում Աստծուն: Ես ասացի նրանց, որ մենք հավատում ենք Աստծուն: Հաջորդ օրը ես դասարան տարա և բաժանեցի բացիկներ, որոնց դիմացի էջում Հիսուսի նկարն է, իսկ ետևի կողմում՝ Հավատո հանգանակները: Երբ դասընկերներս տեսան նկարը և կարդացին մեր հավատամքները, նրանք ուրախացան, համոզվելով, որ մենք հավատում ենք Աստծուն:

Ուզում եմ տեսնել տաճարը

Մեր բախտը բերել է, որ ապրում ենք Ֆիլիպինների Սեբու տաճարին մոտ: Նախքան տաճարի նվիրագործումը ես ընտանիքիս հետ շրջել եմ տաճարում: Դա այնքան գեղեցիկ, խաղաղ վայր է: Ես երախտապարտ եմ, որ տաճարների շնորհիվ իմ ընտանիքը կարող է հավերժ միասին լինել:

  • «Ողջույն, ընկերներ» տագալոգերեն: