2014
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Ապրիլ 2014


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:

«Յոթ օր մինչև Զատիկը», էջ 10, և «Հատուկ Վկաները վկայում են կենդանի Քրիստոսի մասին», էջ 16. Գուցե կցանկանաք օգտագործել այս հոդվածներում զետեղված նյութերը ձեր ընտանիքի հետ ամենօրյա հոգևոր ժամ անցկացնելու համար Զատկին նախորդող շաբաթվա ընթացքում: Սկսելով Զատկին նախորդող կիրակի օրից կարդացեք Առաջին Նախագահության ուղերձները՝ էջ 17 և հետևեք «Յոթ օր մինչև Զատիկը» հրահանգներին: Այնուհետև ամեն օր կարդացեք երկու Առաքյալների վկայությունները և օգտագործեք սուրբ գրությունները, երգերը և «Յոթ օր մինչև Զատիկը» միջոցառման ուղերձով կիսվեք ձեր ընտանիքի հետ: Զատկի կիրակի օրը , դուք կարող եք դիտել Աստվածաշնչի մասին տեսանյութըը «Նա հարություն է առել», որը կարելի է գտնել՝ lds.org/bible-videos ում (մատչելի է մի քանի լեզուներով):

«Դա շատ հեշտ է, պապիկ»՝ էջ 67. Այս հոդվածը կարդալուց հետո, գուցե դուք ևս ցանկություն ունենաք հանել ձեր վայրկենաչափը: Կարող եք ընտանիքով կարդալ Մորմոնի Գրքից մեկ էջ և չափել ժամանակը, որպեսզի տեսնեք, թե որքան է դա տևում: Ունենալով այդ ժամանակը կարող եք հաշվել, թե Մորմոնի Գիրքը կարդալու համար ձեր ընտանիքից որքան ժամանակ կպահանջվի: Դուք կարող եք նպատակ դնել միասին կարդալ Մորմոնի Գիրքը: Գրաֆիկ ստեղծելը, ինչպես օրինակ ամեն օր սահմանված ժամին կարդալը, կարող է օգնել ձեզ հասնել ձեր նպատակին:

Լուսանկարը՝ Դեյվիդ Սթոքերի

Ձեր լեզվով

Լիահոնան և Եկեղեցու այլ նյութերը տարբեր լեզուներով մատչելի են languages.lds.org կայքում: