2014
Ճի՞շտ է, թե սխալ
Ապրիլ 2014


Ճի՞շտ է, թե սխալ

Երբեմն ճիշտը սխալից տարբերելը դժվար է, սակայն մեր Երկնային Հայրը տվել է մեզ հզոր պարգևներ, որպեսզի օգնի մեզ տարբերել Աստծո ճշմարտությունը սատանայի ստերից:

Եթե երբևէ ճիշտ կամ սխալ պատասխաններով ստուգողական հարցերի եք պատասխանել, գիտեք, որ երբեմն դժվար է գտնել սխալը: Նմանապես, հավատքի, համոզմունքի և ամենօրյա կյանքի մեծ հարցերում երբեմն նաև դժվար է ճիշտը սխալից տարբերել, որն անչափ կարևոր է:

Սակայն, մենք չպետք է վախենանք անպատրաստ քննություն հանձնողների պես: Մեր Երկնային Հայրը օրհնել է մեզ շատ պարգևներով, օգնելով մեզ ընկալել Իր ճշմարտությունը և հակառակորդի սուտը:

Տարբեր տեսակի ստեր

Նախ, ավելի պարզորոշ ներկայացնելու համար, տրվում է ճիշտ-կամ-սխալ վիկտորինա ձեզ համար.

  1. Լուսինը կանաչ է: ճիշտ   սխալ

  2. Ապոլո 12 տիեզերանավի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը, որն առաջին մարդն էր, որ քայլեց լուսնի վրա, ասել է, որ այդ իրադարձությունը մի «հսկա թռիչք էր մարդկության համար»:ճիշտ սխալ

  3. Ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի (NASA) ծրագիրը 1969թ. չկարողացավ գնալ Մարս, այնպես որ նրանք ստիպված գնացին լուսին: ճիշտ   սխալ

  4. Արևային քամիները, ճառագայթումը, տիեզերական ճառագայթները և այլ խոչընդոտները թույլ չէին տա մարդուն իջնել լուսնի վրա, բացի այդ լուսանկարները փոփոխված են և ականատեսների պատմությունները որոշ մանրամասների վերաբերյալ չեն համընկնում, այնպես որ ԱՄՆ-ի կառավարությունը հավանաբար բեմականացրել է այդ ողջ իրադարձությունը:ճիշտ սխալ

Այս հարցերի պատասխանն է՝ Սխալ, և այդ հարցերում առկա են հիմնական տեսակի անճշտություններ, որոնց ամենայն հավանականությամբ դուք կհանդիպեք:

Հարց 1-ը սովորական անճշտություն է՝ բացահայտ սխալ: Հարց 2-ը մասնակի ճշմարտություն է, որը բարդ է, քանի որ զուգորդում են մեկ կամ ավելի ճշմարտությունները անճշտության հետ (դա Ապոլո 11 էր, և ոչ Ապոլո 12— բռնվեցի՞ք): Հարց 3-ը պարունակում է սխալ երկակիություն, կամ իրավիճակ, որտեղ միայն երկու տարբերակներ են ներկայացված, որոնք իրականում միակ տարբերակները չեն (օրինակ՝ NASA-ն կարող էր ընտրել չգնալ ոչ մի տեղ): Հարց 4-ը «տրամաբանական» փաստարկ է, որը գուցե հնչում է ողջամիտ, սակայն հաճախ ունի թերի ապացույցներ, որ հանգեցնում է որոշակի սխալ եզրակացության:

Ժամանակակից ստեր

Երբ խոսքը վերաբերում է այն ամենին, ինչն ազդում է ձեր մտքերի, համոզմունքների, ընտրությունների և վարքագծի վրա, որոնք ունեն հավերժական հետևանքներ, արժե դիտարկել տարբեր տեսակի կեղծիքներ, քանի որ սատանան «ստերի հայրը» (2 Նեփի 9.9), մեզ խաբելու համար կօգտագործի ամեն եղանակ: Տրված են մի քանի օրինակներ, թե ինչպես է նա դա անում այսօր, ինչպես նաև բերված են օրինակներ, թե ինչպես կարող ենք մենք ճիշտ պատասխանել:

Սովորական անճշտություն

Սխալ միտք.

Ուր է այն տանում (Մեծ սուտ).

Ճշմարտությունը.

Պոռնոգրաֆիան նորմալ է և ոչ մեկին վնաս չի պատճառում:

Վստահ եղեք և դիտեք պոռնոգրաֆիա:

Պոռնոգրաֆիան աղավաղում է սեքսուալության վերաբերյալ մեր պատկերացումը, կարող է հակում առաջացնել, խորապես վնասում է մեզ հոգևոր առումով և կարող է կործանել հարաբերությունները:

Մասնակի ճշմարտություն

Սուտ միտք.

Ուր է այն տանում (Մեծ սուտ).

Ճշմարտությունը.

Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և կարող է ապրել ըստ իր կամքի, այնպես որ ձեր կյանքում ամենակարևորն այն է, թե ինչպես եք զգում և դրսևորում ձեզ:

Դուք չպետք է թույլ տաք Աստծուն կամ Եկեղեցուն թելադրել ձեզ ինչպես պետք է ապրել, այնպես որ վստահորեն արեք այն, ինչ ուզում եք, եթե դա ձեզ համար հաճելի է:

Մեզանից յուրաքանչյուրը Երկնային Հոր առանձնահատուկ զավակն է, ով ցանկանում է, որ մենք հնարավորինս զարգանանք և նմանվենք Իրեն: Նրա պատվիրաններին հնազանդվելն օգնում է մեզ լիարժեք ուրախություն ունենալ:

Սխալ երկակիություն (միայն երկու տարբերակ)

Սխալ գաղափար.

Ուր է այն տանում (Մեծ սուտ).

Ճշմարտությունը.

Եկեղեցին քարոզում է որոշակի ապրելակերպերի դեմ, հետևաբար, այն հանդուրժող չէ և ատում է մարդկանց, ընդունող և սիրող չէ:

Քանի որ Եկեղեցին անհանդուրժող է և ատում է մարդկանց, պետք է այն քննադատել, ծաղրել և դատապարտել, և դուք պետք է դադարեցնեք կապը Եկեղեցու հետ:

Չընդունել ինչ-որ մեկի ապրելակերպը չի նշանակում ատելություն և անհանդուրժողականություն դրսևորել: Մենք կարող ենք կարեկցանք, հարգանք և բարյացակամություն դրսևորել բոլորի, այդ թվում՝ այն մարդկանց հանդեպ, ում ապրելակերպը հակասում է Աստծո օրենքներին, հավատարիմ մնալով Աստծուն և Նրա պատվիրաններին:

«Տրամաբանական» փաստարկ

Սուտ գաղափար

Ուր է այն տանում (Մեծ սուտ).

Ճշմարտությունը.

Մորմոնի Գրքում որոշ բաներ հերքվում են ներկայից գիտական ապացույցներով, և դրա թարգմանության մասին պատմությունները հակասական են, ուստի Ջոզեֆ Սմիթն ամենայն հավանականությամբ այդ ամենը հորինել կամ արտագրել է ինչ-որ տեղից:

Մորմոնի Գիրքը ճշմարիտ չէ և Ջոզեֆ Սմիթը մարգարե չէ, հետևաբար, դադարեցրեք կապը Եկեղեցու հետ:

Գիտությունը հաստատում է Մորմոնի Գրքում գրված շատ բաներ, իսկ ընդդեմ դրա «ապացույցները» թերի են: Սակայն գրքի համար ամենակարևոր ապացույցը Հոգու վկայությունն է առ այն, որ այն ճշմարիտ է և Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր:

Ինչպես իմանալ ճշմարտությունը

Ուրեմն, որտեղի՞ց է բխում ճշմարտության մասին ավելի լիարժեք պատկերացումը: Ինչպե՞ս կարող ենք բացահայտել սուտը: Ահա մի քանի հզոր պարգևներ, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ՝ ճշմարտությունը կեղծիքից զանազանելու համար:

  • Քրիստոսի Լույսը: «Քրիստոսի Լույսը … հուշում է բոլոր բանական մարդկանց երկրի վրա տարբերելու ճշմարտությունը մոլորությունից, ճիշտը սխալից: Այն ակտիվացնում է ձեր խիղճը»:1

  • Սուրբ Հոգին: «Ճշմարտության Հոգին … կուղղորդի ձեզ դեպի ողջ ճշմարտությունը» (Հովհաննես 16.13):

  • Սուրբ գրությունները: «Աստված օգտագործում է սուրբ գրությունները, որպեսզի դիմակազերծի սխալ մտածելակերպը, կեղծ ավանդույթները և մեղքը՝ իր կործանարար հետևանքներով»:2 Այդ առումով կարևոր է Մորմոնի Գիրքը, քանզի այն «բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն հերքում է կեղծ վարդապետությունները և դադարեցնում հակառակությունը (տես 2 Նե. 3.12)»:3

  • Ժամանակակից մարգարեները: «[Մարգարեի] պարտականությունն է՝ մարդկությանը հայտնի դարձնել Աստծո կամքը և իրական բնավորությունը: … Մարգարեն դատապարտում է մեղքը և զգուշացնում դրա հետևանքների մասին»:4

  • Կրթություն: «Սուրբը … ձգտում է սովորել ուսումնառությամբ և նաև հավատքով: Կրթությունը … հնարավորություն է տալիս մարդուն ճշմարտությունը տարբերել կեղծիքից, հատկապես՝ սուրբ գրություններն ուսումնասիրելով (տես ՎևՈւ 88.118)»:5

Թեպետ երբեմն հեշտ չէ պատասխանել Ճիշտ, թե Սխալ հարցին, երբ մի քանի տարբերակներ են տրված, Երկնային Հայրը պարգևներ է տվել, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել նման հարցերին:

Հղումներ

  1. Ռիչարդ Գ. Սքոթ, «Գիտակցության խաղաղություն և մտքի խաղաղություն», Լիահոնա, նոյ. 2004, 15:

  2. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 33–34:

  3. Ezra Taft Benson (1899–1994), “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 64.

  4. Guide to the Scriptures, “Prophet,” scriptures.lds.org.

  5. Russell M. Nelson, “Thus Shall My Church Be Called,” Ensign, May 1990, 16.