2014
Հետևել մարգարեին
Ապրիլ 2014


Հետևել մարգարեին

Բրիգամ Յանգի Համալսարանում Եկեղեցու Կրթական համակարգի հոգևոր հավաքույթումհղված ելույթից՝ Այդահո, մայիս, 2013: Ամբողջական ելույթի համար այցելեք՝ lds.org/broadcasts:

Նկար
Երեց Վիլիամ Ռ. Վոքեր

Երբ մենք հետևենք Նախագահ Մոնսոնին և փորձենք նմանվել նրան, մենք անպայման հաջողության կհասնենք՝ լինելով Տեր Հիսուս Քրիստոսի ավելի հավատարիմ աշակերտներ:

Մի քանի տարի առաջ, հենց գերագույն համաժողովից առաջ, Նախագահ Թոմաս Ս.Մոնսոնը ուսուցանեց մի սքանչելի դաս: Այս անգամ այն հավաքված գերագույն Իշխանավորներին էր ուղղված, ովքեր եկել էին Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, շատերը գալով ողջ աշխարհի տարբեր վայրերից, որտեղ նրանք ծառայում են Տարածքի նախագահություններում: Մենք հավաքվել էինք միասին, ինչպես հրահանգվել էինք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների կողմից:

Երբ ժողովի ժամանակը մոտեցավ, բոլորը թվում էր ներկա էին, բացի Նախագահ Մոնսոնից: Ժողովի սկսվելուց մի քանի րոպե առաջ մենք դադարեցինք միմյանց հետ զրուցելը և նստեցինք ակնածալի, լսելով նախերգանքային երաժշտությունը, սպասելով որ մարգարեն ամեն րոպե կարող էր ժամաներ:

Մենք համբերատարությամբ սպասեցինք մինչև դարձավ առավոտյան ժամը 9:00, իսկ հետո անց: Ինչ որ մեկը դուրս եկավ կողքի դռնից՝ հավանաբար տեսնելու, թե արդյոք ինչ որ օգնության կարիք կար: Վերադառնալով նա ասաց. «Նախագահ Մոնսոնը շուտով կմիանա ձեզ»:

Մոտ 15 րոպե հետո Նախագահ Մոնսոնը մտավ սենյակ: Հարգանքից ելնելով մենք ոտքի կանգնեցինք, երբ նա ներս մտավ: Մենք երջանիկ էինք տեսնել նրան և գոհ էինք, որ նա լավ տեսք ուներ: Չկար ակնհայտ պատճառ, թե ինչու նա պետք է ուշանար:

Նախագահ Մոնսոնն ուղիղ գնաց դեպի ամբիոնը և ասաց. «Եղբայրներ, ցավում եմ, որ ուշացա, բայց կինս այս առավոտ իմ կարիքն ուներ»:

Ես խորապես տպավորվեցի և խոնարհացած զգացի, և չէի կարողանում դադարել այս խոսքերի մասին մտածելուց:

Դա շատ կարևոր ժողով էր: Եկեղեցու ողջ ավագ ղեկավարությունը հավաքվել էր, բայց Նախագահ Մոնսոնը օրինակ հանդիսացավ բոլորիս համար: Նրա կինը իր կարիքն ուներ, և նա հատկացրեց անհրաժեշտ ժամանակը նրան հոգ տանելու համար: Դա մեծ քարոզ էր: Ես չեմ հիշում որևէ բան, որ այդ օրն ասվեց, բայց ես հիշում եմ այդ քարոզը. «Կինս իմ կարիքն ուներ»:

Հետևել մարգարեի օրինակին

Ես կկամենայի առաջարկել հինգ ուղիներ, որոնցով կարող ենք հետևել Նախագահ Մոնսոնի օրինակին:

1. Մենք կարող ենք դրական լինել, և մենք կարող ենք երջանիկ լինել:

Թանկագին Մարգարիտում Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրում է իր «ուրախ բնավորությունը» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.28): «Ուրախ» բառը հատկանշական է նաև Նախագահ Մոնսոնի համար:

Մի առիթով Նախագահ Մոնսոնն ասել է. «Մենք … կարող ենք ընտրել դրական վերաբերմունք ունենալ: Մենք չենք կարող կառավարել քամին, բայց մենք կարող ենք հարմարեցնել առագաստները: Այլ խոսքով ասած, մենք կարող ենք ընտրել երջանիկ լինել և դրական, անկախ նրանից, թե ինչ կարող է հայտնվել մեր ճանապարհին»:1

Մի օր ես սպասում էի Առաջին Նախագահության նիստերի դահլիճի մոտ: Ես հրավիրվել էի այնտեղ մասնակցելու ժողովին՝ քննարկելու տաճարային հարցեր: Ես միայնակ լուռ նստած էի դրսի սենյակում: Ես կարծում էի, որ Առաջին Նախագահությունը արդեն ժողով էր անում, և որ ես կհրավիրվեմ միանալու իրենց մի քանի րոպեից:

Երբ ես նստած էի այնտեղ, ես լսեցի ինչ որ մեկի սուլելով դահլիճով ներքև քայլելու ձայնը: Ես մտքումս մտածեցի «Ինչ որ մեկը ճիշտ չի հասկանում պատշաճ վարվելակարգի կանոնները: Չի կարելի սուլելով քայլել Եկեղեցու Նախագահի գրասենյակի մոտակայքում»:

Մի րոպե հետո սուլողը հայտնվեց անկյունից՝ դա Նախագահ Մոնսոնն էր: Նա երջանիկ էր և դրական: Նա ջերմորեն ողջունեց ինձ և ասաց. «Ենթադրում եմ, մի քանի րոպեից ժողովը կսկսենք»:

Նույնիսկ ողջ Եկեղեցու ծանրությունն ունենալով իր ուսերին, նա օրինակ է երջանկության, և նա միշտ դրական վերաբերմունք ունի: Մենք էլ այդպիսին պետք է լինենք:

2. Մենք կարող ենք լինել բարի և սիրալիր երեխաների հանդեպ:

Հիսուսը հաճախ էր խոսում երեխաների մասին: Նրա մարգարեն՝ Նախագահ Մոնսոնը, նույնպես, հաճախ է խոսում երեխաների մասին: Ես տեսել եմ հատկապես տաճարների նվիրագործման ժամանակ, ինչպես է նա սիրում երեխաներին և իր օրինակով ուսուցանում մեզ, թե ինչպես վարվել նրանց հետ: Յուրաքանչյուր տաճարային նվիրագործման ժամանակ նա կենտրոնանում է երեխաների վրա: Նա սիրում է ներգրավել նրանց անկյունաքարի ծիսակատարության մեջ և միշտ հրավիրում է նրանցից մի քանիսին դնել մի քիչ կիր անկյունաքարի մեջ՝ տաճարի խորհրդանշական ավարտին մասնակցելու համար: Դա նրանց համար դարձնում է զվարճալի և հիշարժան: Նա խրախուսում է և գովում նրանց: Հիանալի է տեսնել այդ:

Նրա ջերմ ողջույնները սովորաբար ներառում են ափով ափին զարկելը, ականջները շարժելը և խրախուսելը՝ ծառայել միսիայում և ամուսնանալ տաճարում:

Մի քանի տարի առաջ Նախագահ Մոնսոնին նշանակել էին նվիրագործել Օքուիր Մաունթի, Յուտա Տաճարը իր ծննդյան օրը: Երբ նա ժամանեց տաճար և մոտեցավ տաճարի շքամուտքին երիտասարդների մի խումբ էր հավաքվել: Ակնհայտորեն նրանք գիտեին, որ Նախագահ Մոնսոնի ծննդյան օրն էր, որովհետև նրանք սկսեցին նրա համար երգել «Ծնունդտ շնորհավոր»: Նա կանգ առավ և նրանց դիմավորեց լայն ժպիտը դեմքին: Նա նույնիսկ սկսեց ձեռքերը շարժել կարծես չափ էր տալիս նրանց երգեցողությանը: Վերջում նրանք ավելացրեցին կրկներգը «Եվ շատ ավելին»: Նա ասաց ինձ. «Դա իմ սիրելի մասն է»:

Եկեղեցու երեխաները և երիտասարդները սիրում են նրան, և նրանք չեն կասկածում, որ նա էլ իրենց է սիրում:

3.Մենք կարող ենք հետևել Հոգու հուշումներին:

Նախագահ Մոնսոնը գեղեցիկ է նկարագրել իր նվիրվածությունը Տիրոջը և Հոգու հուշումներին հետևելու իր պարտավորությունը այս խոսքերով. «Ամենաքաղցր փորձառությունը, որ ես գիտեմ այս կյանքում հուշում զգալն է և դրա համաձայն գործելը և հետագայում պարզելը, որ դա ինչ որ մեկի աղոթքի պատասխանն էր կամ ինչ որ մեկի կարիքը: Եվ ես միշտ կամենում եմ, որ Տերն իմանա, որ եթե Նա ուզում է, ինչ-որ մի հանձնարարություն կատարվի, Թոմ Մոնսոնը կկատարի այդ հանձնարարությունն Իր համար»:2

Սա մի օրինակ է, որին մեզանից յուրաքանչյուրս պետք է կամենա հետևել:

4. Մենք կարող ենք սիրել տաճարը:

Նախագահ Մոնսոնը կմնա պատմության մեջ, որպես Եկեղեցու պատմության մեջ մեծ տաճար կառուցողներից մեկը: Եկեղեցու Նախագահ դառնալուց ի վեր 2008 թվականի փետրվարին նա շարունակել է տաճարներ կառուցելու մեծ գործը: Մարգարե լինելու վեց տարիների ընթացքում Նախագահ Մոնսոնը հայտարարել է 33 նոր տաճարներ կառուցելու ծրագրեր:

Նախագահ Մոնսոնն ասել է. «Թող որ մեզանից յուրաքանչյուրն արժանի կյանքով ապրի, մաքուր ձեռքեր և անաղարտ սիրտ ունենա, որպեսզի տաճարը կարողանա դիպչել մեր կյանքին և մեր ընտանիքներին»:3

Նա նաև տվել է այս հիանալի խոստումը. «Երբ մենք սիրում ենք տաճարը, զգում տաճարը և հաճախում տաճար, մեր կյանքը կարտացոլի մեր հավատքը: Երբ մենք գալիս ենք Աստծո այս սուրբ տունը, երբ մենք հիշում ենք ուխտերը, որ անում ենք դրանց ներսում, մենք կկարողանանք տանել ամեն փորձություն և հաղթահարել ամեն գայթակղություն»:4

Եկեք հետևենք տաճարը սիրելու մարգարեի օրինակին:

5. Մենք կարող ենք լինել բարի, հոգատար և սիրալիր:

Նախագահ Մոնսոնը ուրիշներին սիրելու հիանալի օրինակ է: Նրա ողջ ծառայությունը լցված է եղել տներ այցելելով, ձեռքները գլուխներին դնելով և օրհնություններ տալով, անսպասելի զանգեր կատարելով՝ սփոփելով և խրախուսելով, քաջալերանքի նամակներ ուղարկելով, գովասանքի խոսքեր ասելով և շնորհակալություն հայտնելով, հիվանդանոցներ և խնամքի կենտրոններ այցելելով և ժամանակ գտնելով թաղումների և ցավակցությունների գնալով, չնայած իր շատ զբաղված գրաֆիկին:

Ճիշտ ինչպես Փրկիչը կաներ, Թոմաս Մոնսոնը շրջել է բարիք անելով (տես Գործք Ժ.38) և օրհնելով ու մյուսներին սիրելով, սա է եղել նրա կյանքի շարժիչ ուժը:

Նախագահ Մոնսոնի բարության մի նշանակալի օրինակ տեղի ունեցավ 2012թվականին: Երբ Յուտայի Բրիգամ քաղաքի Տաճարը մոտենում էր ավարտին, ես հանդիպեցի Առաջին Նախագահության հետ քննարկելու պլաններ դրա նվիրագործման կապակացությամբ: Բրիգամ քաղաքը լինելով ընդամենը մեկ ժամվա ճանապարհ Սոլթ Լեյք քաղաքից դեպի հյուսիս, շատ հեշտ կլիներ Նախագահ Մոնսոնի համար ճանապարհորդել այնտեղ նվիրագործման համար:

Սակայն Նախագահ Մոնսոնն ասաց. «Բրիգամ քաղաքը Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հայրենի քաղաքն է՝ այդ մեծ Առաքյալի, ով այդքան երկար տարիներ իմ կողքին է նստել Տասներկուսի հետ: Ես կամենում եմ, որ նա ունենա իր հայրենի քաղաքի տաճարի նվիրագործման պատիվն ու օրհնությունը: Ես հեռու կմնամ և կնշանակեմ Նախագահ Փաքերին նվիրագործել Բրիգամ քաղաքի տաճարը: Ես ուզում եմ, որ դա լինի նրա օրը»:

Դա Նախագահ և Քույր Փաքերների համար մի սքանչելի օր էր, ով նույնպես մեծացել էր Բրիգամ քաղաքում: Ես շատ զգացված էի իր ընկեր Առաքյալի հանդեպ Նախագահ Մոնսոնի բարի և մեծահոգի քայլից: Մենք բոլորս կարող ենք լինել այդպիսին: Մենք կարող ենք կիսվել, բարի լինել և ավելի շատ մտածել մեր շուրջը գտնվողների մասին:

Մարգարեի օրինակը

Նախագահ Մոնսոնը գերագույն համաժողովի ժամանակ իր սքանչելի և ոգեշնչող ուղերձներով ուսուցանել է մեզ, թե ինչպես ապրենք մեր կյանքը: Նա ուսուցանել է մեզ, թե ինչպես լինենք Հիսուս Քրիստոսի հետևորդներ իր նշանավոր և սքանչելի անձնական օրինակով: Իսկապես, Տերը տվել է մեզ օրինակ բոլոր բաներում, և օրինակներից մեկը, որին մենք պետք է ձգտենք հետևել, դա մեր սիրելի մարգարեն է:

Ես վկայում եմ, որ կա Աստված երկնքում, ով գիտի մեզ և սիրում է մեզ: Նա տվել է մեզ մարգարե՝ առաջնորդելու մեզ, ուսուցանելու մեզ, և առաջնորդելու մեզ այս վերջին օրերում: Ես հավատում եմ, որ Տերն ակնկալում է մեզանից սիրել մարգարեին, հաստատել նրան և հետևել նրա օրինակին:

Ես մեծ օրհնություն եմ համարում ապրել այն ժամանակահատվածում, երբ Թոմաս Ս. Մոնսոնն է Տիրոջ մարգարեն: Երբ հետևենք և փորձենք նմանվել նրան, մենք անխուսափելիորեն հաջողության կհասնենք լինելով Տեր Հիսուս Քրիստոսի ավելի հավատարիմ աշակերտներ:

Հղումներ

  1. «Ոգեշնչված ուղերձներ Նախագահ Մոնսոնից», Church News, սեպտ. 2, 2012, 2:

  2. Տիրոջ հանձնարարության ներքո (DVD, 2008):

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Տաճարի օրհնությունները», Լիահոնա, հոկտ. 2010, 19:

  4. Thomas S. Monson, Be Your Best Self (1979), 56; emphasis added.