2014
«Դա շատ հեշտ է, պապիկ»:
Ապրիլ 2014


«Դա շատ հեշտ է, պապիկ»:

2013թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից:

Նկար
Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելլա

«Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39):

Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը և իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մի օր ես ասացի իմ թոռնուհուն՝ Ռաքելին, թե չի ուզում արդյոք Մորմոնի Գիրքը կարդալու նպատակ դնել: Ռաքելը նոր էր կարդալ սովորել:

«Բայց, պապիկ,- նա ասաց,- դա շատ դժվար է: Դա մեծ գիրք է»:

Ապա ես նրան խնդրեցի ինձ համար կարդալ մի էջ: Ես հանեցի վայրկենաչափը և չափեցի նրա կարդալու ժամանակը: Այդ էջը կարդալու համար նրանից ընդամենը երեք րոպե պահանջեց:

Մենք կարդում ենք Մորմոնի Գրքի իսպաներեն տարբերակը, իսկ իսպաներեն Մորմոնի Գիրքը ունի 642 էջ: Ես ասացի նրան, որ ողջ գիրքը կարդալու համար իրենից կպահանջվի 1926 րոպե:

Սա, գուցե, ավելի շատ վախեցրեց նրան, ուստի ես բաժանեցի այդ թիվը 60 րոպեի: Ես նրան ասացի, որ գիրքը կարդալու համար նա պետք է հատկացնի 32 ժամ, որը մեկ ու կես օրից էլ պակաս է:

Ապա նա ասաց ինձ. «Դա շատ հեշտ է, պապիկ»:

Ի վերջո, Ռաքելը, նրա եղբայր Էստեբանը և մեր մյուս թոռնիկները Մորմոնի Գիրքը կարդալու համար մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրեցին: Քանի որ երբ կարդում ենք այն, մենք պետք է ժամանակ հատկացնենք աղոթելու և մեր կարդացածի շուրջ խորհելու համար:

Ռաքելի և Էստեբանի նման մենք բոլորս կարող ենք սովորել սիրել սուրբ գրությունները: Այդ ժամանակ մեզանից յուրաքանչյուրը կարող է բացականչել. «Որքան քաղցր է քո խոսքն իմ քիմքին. մեղրիցն էլ ավելի է իմ բերանին» (Սաղմոս 119.103):