2014
Ֆիլիպպիններ՝ Հոգևոր ուժ ծովի կղզիների վրա
Ապրիլ 2014


Ռահվիրաներ ամեն երկրում

Ֆիլիպպիններ՝ Հոգևոր ուժ ծովի կղզիների վրա

53 տարիների կարճ ժամանակահատվածում Եկեղեցին ձեռք է բերել վիթխարի ուժ և աճ Ֆիլիպպիններում, որը հայտնի է որպես «Արևելքի Մարգարիտ»:

Ագուստո Ա. Լիմին Միացյալ Նահանգներից երկու երիտասարդ միսիոներների կողմից ներկայացված ուղերձը թվում էր հաստատեց այն սկզբունքները, որոնք նա արդեն գիտեր, որ ճշմարիտ են: Լինելով երիտասարդ իրավաբան և Քրիստոնյա, Ագուստոն նկատեց, որ այնպիսի վարդապետություններ, ինչպիսիք են շարունակական հայտնությունը, «բաներ էին, որ նույնիսկ, երբ ես ավագ դպրոցում էի և քոլեջում, հավատում էի»: 1

Մի քանի ամիս անց Ագուստոն համաձայնվեց հաճախել կիրակնօրյա ծառայություններին և ընդունեց աղոթելու և Մորոմոնի Գիրքը կարդալու մարտահրավերը: «Ես սկսեցի լրջորեն կարդալ Մորմոնի Գիրքն այն նույն ոգով, որը Մորոնին է մեզ խորհուրդ տալիս [ունենալ]: Երբ ես դա արեցի մի ցանկությամբ՝ իմանալու թե արդյոք այն ճիշտ է, մի քանի տող կարդալուց հետո, ես սկսեցի վկայություն ստանալ», հիշում է նա:2

1964 թվականի հոկտեմբերին Ագուստո Լիմը մկրտվեց և դարձավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ռահվիրան Ֆիլիպպիններում, ոչ շատ անց միանալով իր կնոջ և ընտանիքի հետ: Այսօր, տասնամյակներ Եկեղեցում հավատարիմ ծառայությունից հետո, որը ներառում է մի կանչ 1992 թվականին ծառայելու որպես Գերագույն Իշխանավոր՝ լինելով այդ պաշտոնում ծառայող առաջին ֆիլիպպինցին, Եղբայր Լիմն արտացոլում է «Արևելքի Մարգարիտում» ապրող հարյուր հազարավոր Վերջին Օրերի Սրբերի հավատքն ու նվիրումը:

Բերքատու հող

Հիսուս Քրիստոսի ծննդից մոտ 550 տարի առաջ, Տերը խոստացավ Մորմոնի Գրքի մարգարե Նեփիին. «Ես հիշում եմ նրանց, ովքեր ծովի կղզիների վրա են» և «ես հայտնի եմ դարձնում իմ խոսքը մարդկանց զավակներին, այո, այսինքն՝ երկրագնդի բոլոր ազգերին» (2 Նեփի 29.7): Շատերի համար, ովքեր կարդացել են այս ընտիր խոսքերը, «ծովի կղզիների մի խումբ», որ միտքներս է գալիս՝ Ֆիլիպպիններն է:

100 միլիոնին մոտեցող բնակչությամբ Ֆիլիպպինների հանրապետությունը մի մեծ կղզիախումբ է մոտ 7,100 կղզիներով, որը գտնվում է Ասիայի հարավարևելյան ափին: Այն գեղեցիկ մերձարևադարձային երկիր է՝ բնակեցված հաճելի և խոնարհ մարդկանցով: Սակայն երկիրը ենթարկվում է երկրաշարժերի, թայֆունների, հրաբխային ժայթքումների, մակընթացության ալիքների և այլ բնական աղետների և կքված է մի շարք հասարակատնտեսական խնդիրների տակ: Լայնատարած աղքատությունը կրկնվող մարտահրավեր է և ֆիլիպպինցիները ունեցել են քաղաքական անկայունության շրջաններ և տնտեսական ճգնաժամեր:

Բայց նրանց համար, ովքեր ծանոթ են Տիրոջ ուղիներին, Ֆիլիպպինները բերքատու հող է՝ ավետարանի սերմերը ցանելու համար: Տագալոգի և մյուս տեղական լեզուների հետ շատ Ֆիլիպպինցիներ խոսում են անգլերեն, որը նույնպես ազգային լեզու է: Իսպանական երկարատև կառավարման պատճառով բնակչության ավելի քան 90 տոկոսը Քրիստոնյա են, փոքրամասնության նշանակալի մասը մահմեդականներ են:

Եկեղեցին Ֆիլիպպիններում ներկայացնելու առաջին փորձը կատարվեց 1898 թվականին Իսպանաամերիկայն պատերազմի ընթացքում Ուիլլարդ Քոլի և Ջորջ Սիմանի կողմից, ովքեր ծառայողներ էին Յուտայից, ովքեր ձեռնադրվել էին որպես միսիոներներ նախքան իրենց մեկնումը: Երբ հնարավորություններ էին լինում, նրանք քարոզում էին ավետարանը, բայց մկրտություներ չէին կատարվում:

II Համաշխարհային պատերազմի ժամանակ Վերջին Օրերի Սրբերը շարժվեցին կղզիներով առաջ գնալով Դաշնակից ուժերի հետ: 1944 և 1945 թվականներին ռազմական խմբերը եկեղեցական ժողովներ էին անցկացնում շատ վայրերում և բազմաթիվ ՎՕՍ ծառայող անդամներ դեռ ֆիլիպպիններում էին, երբ պատերազմն ավարտվեց:Նրանց շարքում էին Մաքսինե Թաթեն և վերջին նորադարձներից Ջերոմ Հորովիտզը: Երկուսն էլ օգնեցին ներկայացնել ավետարանը Անիսետա Ֆաջարդոյին: Երբ օգնում էին վերակառուցել Անիսետայի տունը Մանիլայի մի ռմբակոծված շրջանում, Եղբայր Հորովիտզը կիսվեց իր նոր գտած հավատքով Անիսետայի և նրա դստեր՝ Ռութի հետ:

Անիսետան ձեռք բերեց վկայություն և ցանկացավ մկրտվել, բայց Եկեղեցին չէր լիազորում մկրտություններ Ֆիլիպպինցիների համար այդ ժամանակ, որովհետև չկային մնայուն Եկեղեցու միավորներ այդ կղզիներում: Երեց Հարոլդ Բ. Լին (1899–1973) Տասներկու Առաքյալների Քվորումից տեղյակ դարձավ Անիսետայի ցանկության մասին և իր պաշտոնում որպես Գերագույն Ծառայողների Հանձնաժողովի Նախագահ, Երեց Լին հավանություն տվեց Անիսետայի մկրտությանը: 1946 թվականի Զատկի առավոտյան Անիսետա Ֆաջարդոն մկրտվեց ծառայող Լորեն Ֆերրի կողմից և այժմ համարվում է որպես առաջին հայտնի ֆիլիպպինցին, որը դարձավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Միսիոներական աշխատանքի մեկնարկը

Պատերազմից հետո, Եկեղեցու խմբեր կազմակերպվեցին երկու ԱՄՆ ռազմական բազաներում՝ Քլարկի օդային ուժերի բազայում և Սուբիկ Բեյ ռազմածովային բազայում. քանի որ Վերջին Օրերի Սրբերի ծառայող անդամները սպասում էին Եկեղեցու ավելի պաշտոնական ներկայության հաստատմանը Ֆիլիպպիններում: 1955 թվականի օգոստոսի 21-ին Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը (1876–1972) նվիրագործեց Ֆիլիպպինները ավետարանի քարոզման համար: Սակայն պաշտոնական սահմանափակումները հետաձգեցին միսիոներների ժամանումը մինչև 1961 թվականը:

1960թվականին Երեց Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Օգնական, այցելեց Ֆիլիպպիններ մի քանի օրով. «Ես արտահայտեցի այն կարծիքը, որ միսիոներական աշխատանքը կլինի … այնքան բերքառատ, ինչպես այն եղել է աշխարհի շատ այլ վայրերում:3 Հաջորդ տարի մեծ նախապատրաստություններից և թղթային աշխատանքից հետո, որոնք արվեցին այնպիսի անդամների կողմից, ինչպիսին էին՝ Մաքսինե Թաթե Գրիմը և Նախագահ Ռոբերթ Ս. Թեյլորը Հեռավոր Արևելքի Հարավային միսիայից, ինչպես նաև Եկեղեցուց դուրս ընկերների կողմից, Երեց Հինքլին վերադարձավ կղզիներ վերանվիրագործելու Ֆիլիպպինները միսիոներական աշխատանքը սկսելու համար:

1961 թվականի ապրիլի 28-ին, Մանիլայի արվարձաններից դուրս, Երեց Հինքլին հանդիպեց ծառայող անդամների մի փոքր խմբի հետ, Ամերիկացի բնակիչների և մեկ Ֆիլիպպինցի անդամ՝ Դեյվիդ Լանգմանի հետ և հղեց մի հատուկ աղոթք, «որ կլինեն շատ հազարավորներ, ովքեր կստանան այս ուղերձը և կօրհնվեն դրանով»:4 Այդ խոսքերը, որոնք արտաբերվեցին Տիրոջ ճշմարիտ ծառայի կողմից, շուտով դարձան մարգարեական:

Առաջին չորս միսիոներները—Ռեյմոնդ Լ. Գուդսանը, Հարրի Ջ. Մուրեյը, Քենթ Ս. Լովեն, և Նեսթեր Օ. Լեդեսմանը—ժամանեցին Մանիլա մի քանի շաբաթ անց: «Ֆիլիպպինցիները շատ պատրաստակամորեն ընդունեցին ավետարանը», նշել է Երեց Լովեն: «Երբ ընտանիքի ղեկավարը որոշում էր միանալ Եկեղեցուն, շատ դեպքերում ողջ ընտանիքը միանում էր Եկեղեցուն»:5

Եկեղեցին առաջընթաց է ապրում

Աշխատանքն այնպիսի առաջընթաց էր ապրում, որ Ֆիլիպպինների միսիան կազմակերպվեց մինչև 1967 թվականը: Մինչև այդ տարվա վերջը կային 3,193 անդամներ միսիայում, որոնցից 631-ը դարձի էին եկել այդ տարի: Մինչև 1973 թվականը Ֆիլիպպիններում Եկեղեցին ընդարձակվել էր գրեթե 13 հազար անդամով: 1973 թվականին ստեղծվեց Մանիլայի Ֆիլիպպինների Ցիցը, Ագուստո Ա. Լիմը որպես նախագահ: 1974 թվականին միսիան կիսվեց, ստեղծելով Ֆիլիպպինների Մանիլայի Միսիան և Ֆիլիպպինների Սեբու Քաղաքի Միսիան

1975 թվականի օգոստոսին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) եկավ Մանիլա նախագահելու Ֆիլիպպինների առաջին տարածքային համաժողովում: Օգոստոսը փոթորկոտ ամիս էր, ճանապարհորդելն առավել դժվար դարձնելով նրանց համար, ովքեր գալիս էին Մանիլայից դուրս գտնվող վայրերից: Լաոագ քաղաքից մի ավտոբուս լիքը Սրբեր գրեթե չկարողացան դա անել, բայց Սրբերը դուրս հրեցին իրենց մեքենան ցեխի փոսի միջից և աղաչեցին վարորդին ետ չդառնալ: Սրբերի մեկ այլ խումբ քաջաբար դիմացան փոթորկոտ ծովերին երեք օր շարունակ, որովհետև այն ամենը, ինչ իսկապես նշանակություն ունի, ինչպես մի քույր ասաց, Աստծո կենդանի մարգարեին տեսնելն էր և լսելը:

Նախագահ Քիմբալը կրկին այցելեց Ֆիլիպպիններ 1980 թվականին նախագահելու մեկ այլ տարածքային համաժողովում, և նա նաև կարճ հանդիպում ունեցավ Ֆիլիպպինների նախագահ Ֆերնանդ Մարկոսի հետ: Այս հանդիպումը ուղի բացեց Եկեղեցու համար ի վերջո բացել միսիոներական ուսուցողական կենտրոն Ֆիլիպպիններում 1983 թվականին և հաջորդ տարի նվիրագործել Ֆիլիպպինների Մանիլայի Տաճարը: 1987 թվականին հաստատվեց Ֆիլիպպիններ/Միկրոնեզիա Տարածքը, իսկ վարչությունը՝ Մանիլայում:

Մորմոնի գրքի ընտրանին թարգմանվեց Տագալոգով 1987 թվականին: Այժմ Մորմոնի Գրքի թարգմանությունները Ֆիլիպպինների մի քանի լեզուներով են՝ ներառյալ քեբուանո:

Տաճարի օրհնությունները

1980 թվականի դեկտեմբերին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուղարկեց Եկեղեցու անշարժ գույքի բաժանմունքի տնօրենին Մանիլա՝ գտնելու մի պատշաճ հողամաս տաճարի համար: Մի քանի հողամասեր նայելուց հետո տնօրենը խնդրագիր ներկայացրեց գնելու 3.5 ակր (1.4 հա) Քուեզոն քաղաքում: Վայրը նայում է դեպի Մարիկինա հովիտ և հողատարածքը գնվեց 1981 թվականի հունվարին: Եկեղեցու խնդրանքով փողոցի անունը փոխվեց Temple Drive:

Հողատարածքի բացման ծիսակատարության համար 1982 թվականի օգոստոսի 25-ին, չնայած թայֆունի սպառնալիքին, մոտ 2000 Եկեղեցու անդամներ հավաքվեցին կղզիների բոլոր մասերից նավակներով, գնացքով և ավտոբուսով: Շուտով սկսվեց տաճարի շինարարությունը և այն պատրաստ էր նվիրագործվելու 1984 թվականի օգոստոսին:

Մոտավորապես 27,000 անդամներ և ոչ անդամներ ուղևորություն կատարեցին տաճար՝ նախքան նրա նվիրագործումը: Նրանք եկան չնայած երկու թայֆուններին, մեկը մյուսից ուղիղ 48 ժամ հետո, որը հարվածել էր Ֆիլիպպիններին մի քանի օր առաջ: Սրբերը հեռու շրջաններից ժամանեցին հոգնած, բայց աշխույժ: Շատ դեպքերում նրանք դեպի Մանիլա շրջանցիկ ճանապարհներ էին ստիպված եղել անցնել, որովհետև ճանապարհները հեղեղված էին և կամուրջները վնասված ափերից դուրս եկած գետերով:

Տաճարի գեղեցկությունը ցնցեց այցելուներին, ներառյալ շատ նշանավոր Ֆիլիպպինցիների: Գրող Սելսիո Կարունունգանը նշել է. «սրբության մի զգացողություն, որ երբ ներս եք մտնում պատրաստվում եք դեմ առ դեմ հանդիպել ձեր Արարչի հետ»: Գեներալ Բիենվենիդո Կաստիլիոն՝ Ֆիլիպպինների ոստիկանության գլխավոր կապելլանը, ասել է, որ տաճարը «մի վայր է, որտեղ կարող եք խորհել երկնային բաների մասին, որովհետև դուք գտնվում եք այդպիսի միջավայրում»: Երկու միանձնուհիներ զգացել են, որ «տաճարն իսկապես Տիրոջ տունն է»: Եվա Էստրադա Կալոն՝ Ֆիլիպպինների խորհրդարանի մի անդամ, ասել է ուղեկցորդներին. «Ես կցանկանայի, որ դուք ավելի շատ տաճարներ կառուցեիք այստեղ»:6

Նախագահ Հինքլին՝ այդ ժամանակ Առաջին Նախագահության Երկրորդ խորհրդականը, ղեկավարում էր ծառայությունները երեքշաբթի, 1984 թվականի սեպտեմբերի 25-ին՝ դնելու անկյունաքարը: Հետևեցին իննը նվիրագործման նիստեր, որոնք տեղի ունեցան սելեստիալ սենյակում: Խաղաղօվկիանոսյան Տարածքի մոտ 6,500 Սրբեր 16 ցցերից և 22 շրջաններից մասնակցեցին տարբեր նիստերի:

Վերջին նվիրագործման նիստն ավարտվելուն պես Պաոլո Վ. Մալիթ Կրտ.ը և Էդնա Ա. Յասոնան դարձան առաջին զույգը, ովքեր ամուսնացան Մանիլա Ֆիլիպպինների Տաճարում, 1984 թվականի սեպտեմբերի 27-ին: Այդ տաճարի առաջին նախագահը Վ. Գարթ Անդրուսը, վեհացրեց ամուսնության ծիսակատարությունը:

Եկեղեցու անդամների բազմություններ հերթ էին կանգնել ստանալու իրենց օժտումները, սկսած արարողապետերից: Տաճարային աշխատանքը շարունակվեց ողջ գիշեր՝ մինչև մյուս օրը:

Անդամները տաճար մտնելու աճող ցանկություն էին զգում: Նրանք, ովքեր հեռու էին ապրում Մանիլայից, ստիպված էին շատ բան զոհաբերել ճանապարհորդելու այդ մեծ տարածությունը՝ մակույկով կամ ավտոբուսով:

Ջեներալ Սանտոսից Բերնարդոյի և Լեոնիդես Օբեդոզայի համար հեռավոր Մանիլա տաճար գնալը անհնարին էր թվում: Բայց այն վաճառականի նման, որը գնաց և վաճառեց այն ամենը, ինչ ուներ՝ գնելու թանկարժեք մարգարիտը (տես Մատթեոս ԺԳ.45–46), այս զույգը որոշեց վաճառել իրենց տունը՝ վճարելու ուղևորության համար, որպեսզի նրանք և իրենց երեխաները կարողանային կնքվել որպես հավերժական ընտանիք: Իրենց տունը և իրենց ունեցվածքի մեծ մասը վաճառելուց հետո, նրանք կարողացան հավաքել ճիշտ այնքան գումար, որ վճարեին դեպի Մանիլա նավի ճանապարհածախսը՝ իրենց ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Լեոնիդեսը անհանգստացած էր, որովհետև նրանք տուն չէին ունենա վերադառնալիս: Բայց Բերնարդոն հավաստիացրեց նրան, որ Տերը կապահովեր: Նրանք կնքվեցին որպես ընտանիք ժամանակի և ողջ հավերժության համար տաճարում 1985 թվականին: Այն արժեր ամեն զոհաբերություն, որ նրանք արեցին, քանի որ տաճարում նրանք գտան ուրախություն, որն անզուգական էր ՝ իրենց անգին մարգարիտը: Եվ Բերնարդոյի խոսքերի համաձայն, Տերն իսկապես ապահովեց: Մանիլայից վերադառնալուց հետո, բարի ծանոթները նրանց մնալու տեղ տվեցին: Նրանց երեխաներն ավարտեցին իրենց դպրոցը և ընտանիքը ի վերջո ձեռք բերեց իրենց սեփական տունը նոր վայրում:

2006 թվականի ապրիլի 18-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց Ֆիլիպպիններում Սեբու քաղաքի Տաճարի կառուցման մասին: Այդ նորությունը լսելով շատ Եկեղեցու անդամներ ուրախության արցունքներ թափեցին: «Մենք օրհնված ենք, որովհետև Տերն ընտրել է Սեբու քաղաքը՝ լինելու հաջորդ տաճարի վայրը»,- ասաց Սեզար Պերես Կրտ.-ը՝ Սեբու քաղաքի Կրոնի Ինստիտուտի տնօրենը:

Ֆիլիպպիններում Սեբու քաղաքի Տաճարի նվիրագործումից մի քանի ամիս հետո, Ֆիլիպպինցի Վերջին Օրերի Սրբերը մեկ անգամ ևս ուրախանալու պատճառ ունեցան: 2010 թվականի հոկտեմբերի 2-ին իր բացիչ խոսքի ժամանակ գերագույն համաժողովում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց Ուրդանետայի Ֆիլիպպինների Տաճարի կառուցման մասին:

Լավագույնը դեռ պիտի գա

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Ֆիլիպպիններում համեմատաբար երիտասարդ է, համեմատած մյուս երկրներում նրա ներկայության հետ, բայց նրա ճակատագիրը կղզու ազգաբնակչության համար փառահեղ է: Եկեղեցու աճը սքանչելի է եղել և լավագույնը դեռ պիտի գա: Երեց Մայքլ Ջոն Ու. Թեհը՝ Յոթանասունից, երկրորդ Ֆիլիպպինցին, որը կանչվել է ծառայելու որպես Գերագույն Իշխանավոր, ասել է. «Մենք [Փիլիպպինցի Վերջին Օրերի Սրբերս] պետք է հոգեպես ավելի լավ պատրաստվենք, քան երբևէ նախկինում, որովհետև աշխատանքը առաջ կշարժվի մեր կամ առանց մեր օգնության»:7

Իսկապես մինչ 21-րդ դարն առաջ է գլորվում, վերականգված Եկեղեցին կշարունակի աճել չափերով և ազդեցությամբ, երբ ավելի ու ավելի շատ Ֆիլիպպինցիներ կընդունեն նրա ուղերձը և կդառնան օրհնություն այս ընտիր ժողովրդի համար ծովի կղզիների վրա: Երեց Թեհի և ֆիլիպպինցի Սրբերի համար այժմ իրականանում են «Տիրոջ … մեծ խոստումները նրանց համար, ովքեր ծովի կղզիների վրա են» (2 Նեփի 10.21):

Հղումներ

  1. Augusto A. Lim, in R. Lanier Britsch, “‘Faithful, Good, Virtuous, True’: Pioneers in the Philippines,” Liahona, Feb. 1998, 44.

  2. Augusto Lim, in Gelene Tobias, “Augusto Lim: The Man of Many Firsts,” countrywebsites.lds.org/ph/index.php/dateline-philippines/jubilee-2011.

  3. See Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 213–15.

  4. Gordon B. Hinckley, “Commencement of Missionary Work in the Philippines,” Tambuli, Apr. 1991, 18.

  5. Interview of Kent Clyde Lowe by James Neil Clark, Sept. 3, 2007.

  6. Francis M. Orquiola, “Temple Dedication Rewards Faith of Filipino Saints,” Ensign, Nov. 1984, 107.

  7. Michael John U. Teh, “Scriptures and Spiritual Preparation” [Area Presidency Messages, May 2011].

Ֆիլիպպիններում Եկեղեցու անդամության աճը

1967՝ 3 193

1970՝ 13 000

1980՝ 17 424

1990՝ 237 000

2000՝ 373 000

2012՝ 661 598