2014
Դուռը և ուղին
Ապրիլ 2014


Դուռը և ուղին

Քահանայության ծեսերն ու ուխտերը մեզ դնում են հավերժական կյանք տանող ուղու վրա և օրհնում ուժով, որի կարիքն ունենք այժմ:

Նկար
Product Shot from April 2014 Liahona

Մենք բոլորս ձգտում ենք հավերժական կյանքին, որը նշանակում է փրկվել և համբարձվել սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում, որտեղ կարող ենք ընտանիքներով ապրել Երկնային Հոր ներկայության մեջ:

Ի լրումն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ապաշխարության, քահանայության ծեսերն ու ուխտերը հնարավորություն են տալիս ոտք դնել դեպի հավերժական կյանք տանող ուղու վրա: Կարևոր չէ, թե երբ եք սկսել այդ ուղին կամ որ մասում եք գտնվում, ծնվել եք Եկեղեցում, թե հետագայում եք դարձի եկել, ձեր ողջ կյանքում ակտիվ եք եղել, թե վերջերս եք վերադարձել Եկեղեցու ակտիվությանը, դուք կարող եք առաջ գնալ այդ ուղով, եթե կենտրոնանաք ձեր ուխտերի և այն ամենի վրա, ինչ կարող եք անել դրանք ստանալու և պահելու համար:

Եվ կարևոր է իմանալ, որ քահանայության ծեսերն ու ուխտերը լոկ փառահեղ ապագայի խոստում չեն: Դրանք նաև մեզ ուժ, սփոփանք և աջակցություն են պարգևում, որի կարիքը մենք ունենք այժմ, որպեսզի առաջ գնանք այդ ուղով և արդարակեցության մեջ համբերենք մինչև վերջ:

Դուռ

Հավերժական կյանք տանող ուղի (համբերել մինչև վերջ)

Տես 2 Նեփի 31:

  • Հիմնական ծեսեր և ուխտեր

    • Մկրտություն

    • Սուրբ Հոգու պարգև

    • Քահանայության շնորհում և ԿԱՐԳՈՒՄ (ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ համար)

    • Տաճարային օժտում

    • Տաճարային կնքում

  • Ծեսերի նորոգում և ամրացում

    • Հաղորդություն—մկրտության ուխտի ամենշաբաթյա նորոգում

    • Հայրապետական օրհնություններ—հատուկ անհատական առաջնորդություն և խոստացված օրհնություններ

    • Հիվանդների օրհնություններ—օգնություն և բժշկում

    • Հայրական օրհնություններ, սփոփանքի և խորհրդի այլ օրհնություններ—խաղաղություն և ուղեցույց անհրաժեշտության դեպքում

Հավերժական կյանք (սելեստիալ արքայություն ընտանիքների հետ)