2011
Մորմոնի Գրքի ժամանակագիծը
Հոկտեմբեր 2011


Մորմոնի Գրքի ժամանակագիծը

  1. Հարեդացիներ

    Այս խումբը հեռացավ Բաբելոնի Աշտարակից և եկավ Ամերիկա Ք. ծ. ա. մոտավորապես 2200 թվին: Նրանք բարգավաճում էին մինչև Ք. ծ. ա. 600 թիվը, երբ պատերազմից հետո ողջ մնաց միայն Կորիանթումրը (տես Եթեր 1–15):

  2. Նեփիացիներ

    Լեքիի խումբը հեռացավ Երուսաղեմից Ք. ծ. ա. մոտ 600 թվին և եկավ Ամերիկա: Աստիճանաբար, նրա սերունդը բաժանվեց խմբերի: Լեքիի մահից հետո արդարները հետևեցին նրա որդի Նեփիին և գնացին դեպի հյուսիս: Նրանք հայտնի դարձան որպես Նեփիացիներ (տես 1 Նեփի 1–22; 2 Նեփի 1–5):

  3. Լամանացիներ

    Լեքիի մահից հետո ամբարիշտները մնացին նրա որդի Լամանի հետ և կոչվեցին Լամանացիներ (տես 2 Նեփի 5):

  4. Մուղեկացիներ

    Մուղեկը՝ Զեդեկիա թագավորի որդին, մի խումբ Երուսաղեմից տարավ Ամերիկա Ք. ծ. ա. մոտ 587 թվին: Նրանք գտան Կորիանթումրին (տես Օմնի 1.14–21):

  5. Մոսիա1

    Ք. ծ. ա. մոտ 225-ին Նեփիացիները դարձան ամբարիշտ, և Մոսիան1 մի խումբ արդար Նեփիացիների տարավ Զարահեմլա, որտեղ նրանք միաձուլվեցին Մուղեկացիների հետ: Նրանք իրենց սկսեցին անվանել Նեփիացիներ: Մոսիան1 դարձավ նրանց արդար թագավորը: Բենիամին թագավորը նրա որդին էր (տես Օմնի 1.12–23):

  6. Զենիֆ

    Ք. ծ. ա. մոտ 200-ին Նեփիացի Զենիֆը մի խումբ տարավ դեպի հարավ՝ Նեփիացիների հողերը ետ գրավելու նպատակով: Երբ Զենիֆը և նրա խումբը տեղ հասան, Լամանացիները նրանց գերի վերցրեցին: Ավելի ուշ, Մոսիա թագավորը2 ուղարկեց Ամմոնին այդ խումբը գտնելու, և Ամմոնը դարձի բերեց Լիմքի թագավորին (տես Մոսիա 7; 9–22):

  7. Ալմա1

    Զենիֆի ժողովրդի մեջ ծնված լինելով, Ալման1 դարձավ Նոյ թագավորի ամբարիշտ քահանաներից մեկը: Աբինադի մարգարեն սպանվեց նրանից հետո, երբ Նոյ թագավորին ապաշխարության կոչ արեց: Սակայն Ալման1 հավատաց Աբինադիի ուսմունքներին և մի խումբ հավատացյալների հետ փախչեց, ի վերջո միանալով Նեփիացիներին (տես Մոսիա 11; 17–18; 23–24):

  8. Ալմա2 և Մոսիայի որդիներ2

    Երիտասարդ տարիքում Ալմա2 Կրտսերը և Մոսիա թագավորի որդիները2 աշխատում էին կործանել Եկեղեցին: Հրեշտակը նախատեց նրանց, և նրանք ապաշխարեցին: Ալմա2 Կրտսերը դարձավ արդար ղեկավար (տես Մոսիա 27–29): Մոսիայի2 որդիները դարձան միսիոներներ Լամանացիների մեջ: Մեծ հաջողություններ ունենալով, նրանք և Ալման2 վերամիավորվեցին և ուրախացան (տես Ալմա 17–26):

  9. Գադիանթոնի ավազակներ

    Այս մարդասպան գաղտնի ավազակախմբի ազդեցությունը ամենաուժեղն էր այն ժամանակ, երբ հասարակությունը ամբարիշտ էր, և ամենաթույլն էր՝ երբ հասարակությունը արդարակյաց էր: Ք.ծ.հ. մինչև 350 թիվը նրանք սպառնում էին բոլոր մարդկանց անվտանգությանը (տես Հելաման 2; 6; 4 Նեփի 1.42–46):

  10. Հիսուս Քրիստոս

    Երուսաղեմում Իր Հարությունից հետո, Փրկիչը հայտնվեց Ամերիկաներում, ծառայեց մարդկանց, ուսուցանեց Իր ավետարանը և կազմակերպեց Իր Եկեղեցին: Նրա այցից հետո 200 տարիների ընթացքում մարդիկ ապրում էին խաղաղության մեջ (տես 3 Նեփի 11–28):

  11. Նեփիացիները կործանվում են

    Աստիճանաբար ամբարշտությունը վերադարձավ, պատերազմներ մոլեգնեցին և Նեփիացիները կործանվեցին: Միակ ողջ մնացած Մորոնին վարեց Նեփիացիների մասին գրառումները և թաղեց դրանք իր մահից առաջ (տես 4 Նեփի 1.24–28; Մորմոն 8.1–8; Մորոնի 10):

Ք. ծ. ա. 600

Ք. ծ. ա. 500

Ք. ծ. ա. 400

Ք. ծ. ա. 300

Ք. ծ. ա. 200

Ք. ծ. ա. 175

Ք. ծ. ա. 150

Ք. ծ. ա. 125

Ք. ծ. ա. 100

Ք. ծ. ա. 75

Ք. ծ. ա. 50

Ք. ծ. ա. 25

0

Ք.ծ.հ. 33

Ք.ծ.հ. 100

Ք.ծ.հ. 200

Ք.ծ.հ. 300

Ք.ծ.հ. 400

Եթեր

Լաման

Լեմուել

Մուղեկ

Լեքի

Նեփի

Հակոբ

2 Նեփիացիներ

Ենովս

Հարոմ

Օմնի

5 Մոսիա1

Բենիամին

Մոսիա2

8 Ալմա2

Մորոնի Զորապետ

Հելաման

Նեփի՝ Հելամանի որդի3

Նեփի՝ աշակերտը

Մորմոն

Մորոնի

6 Զենիֆ

Նոյ

Աբինադի

7 Ալմա1

Լիմքի

Առաքելություն Լամանացիներին

9 Գադիանթոնի ավազակներ

Սամուել Լամանացի

Հիսուսը ծնվում է Բեթլեհեմում

10 Հիսուս Քրիստոս

Նրանք կրկին դարձան Նեփիացիներ և Լամանացիներ

9 Գադիանթոնի ավազակներ

11 Նեփիացիները կործանվեցին

Նկարները՝ Թայա Մորլիի կողմից