2012
Հագուստ պարի համար
Հոկտեմբեր 2012


Հագուստ պարի համար

Նկար
young woman in a purple dress

Նկարազարդումը՝ Սքոթ Գրիըրի

Ես գայթակղվեցի հետևել մյուսներին, բայց այդ ժամանակ հասկացա, որ փոխարենը պետք է օրինակ ծառայեի:

Երբ դեռահաս էի, երբեմն դժվար էր լինում ավետարանով ապրել: Մեր տարածքում Եկեղեցու շատ անդամներ չկային, իսկ ընկերներս, ովքեր Եկեղեցու անդամներ չէին, երբեմն դժվարացնում էին ինձ համար ճիշտ ուղու վրա մնալը:

«Դու պետք է սա հագնես, սա կընդգծի քո աչքերի գույնը, - ասաց ընկերուհիներիցս մեկը նախքան պարելու գնալը: Նա այդ օրվա համար ինձ տվեց իր զգեստը, որը թևքեր չուներ: Ես որոշեցի վրայից ժակետ հագնել:

Պարահրապարակում, բացի ինձանից, ոչ ոք թևքերով զգեստ չէր հագել, և ես զգում էի ինձ առանձնացած: Երբ սկսեցի շատ շոգել, ընկերներս ասացին, որ ուղղակի պետք է հանեմ ժակետը և այդպես ավելի լավ տեսք կունենամ:

Երբ արդեն ինձ համար արդարացրել էի ժակետը հանելը, հիշեցի իմ հայրապետական օրհնությունը: Իմ օրհնության մեջ ասվում էր, որ ես շատ գայթակղություններ կունենամ, իսկ եթե տրվեմ դրանց շատ անհատներ կհետևեն ինձ: Այդ ժամանակ ես գիտակցեցի, որ պետք է մնամ ճիշտ ուղու վրա, ոչ միայն իմ, այլև մյուսների համար, ովքեր ինձ էին նայում: Ես որոշեցի չհանել ժակետը:

Երբեմն ինձ վրա ծիծաղում էին, որ չէի անում այն, ինչ մյուսներն էին անուն, բայց ես մնացի ամուր և դրա համար օրհնվեցի: Ավելի ուշ ես իմացա, որ շատերն էին ինձ նայել: Իմ ընկերներից ոմանք անգամ ասացին ինձ, որ հարգել են ինձ իմ չափանիշներին հետևելու համար: Նրանք ներողություն խնդրեցին, որ ինձ համար բարդացրել էին պահելու այն, ինչը բոլորը դեռևս անում էին ավագ դպրոցում:

Քանի որ հետևել էի Եկեղեցու չափանիշներին և փորձել էի օրինակ ծառայել, ես կարողացա միսիայում ծառայելու փորձառություն ունենալ և ավետարանն ուրիշներին ուսուցանել: Ես չէի կարող ազդեցություն գործել մյուսների վրա, եթե ինքս ճիշտ ուղու վրա չմնայի: