2017
Մեր տարածքը
April 2017


Մեր ՏԱՐԱԾՔԸ

Նկար
uncle making ship in a bottle

Նկարազարդումը Դան Բարի

Աստված մեզ գործիքներ է տալիս

Հորեղբայրս արվեստագետ է։ Նա պատրաստում է փոքրիկ փայտյա նավակներ ապակյա շշերի մեջ։ Դրանց պատրաստումը պահանջում է շատ ժամանակ, կենտրոնացում և ջանքեր։

Մի օր ես տեսա նրա բոլոր գործիքները և նկատեցի, թե ինչպես է դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում որոշակի դետալի կամ նավի համաձուլվածքի համար։ Մինչ դիտում էի նրան աշխատելիս, ես զարմացած էի, թե ինչպես էր նա օգտագործում գործիքները այս նավերը պատրաստելու համար։ Դա ինձ հիշեցրեց նավ կառուցելու Նեփիի պատմությունը (տես 1 Նեփի 17–18)։ Նա կառուցեց այն Տիրոջ ձևով, ոչ թե մարդուն հայտնի ձևով։ Աստված տալիս է մեզ գործիքներ՝ կառուցելու մեր սեփական նավերը Իր ձևով։ Սուրբ գրությունները, հավատը և Աստծո սերը գործիքներ են, որոնք ես պետք է օգտագործեմ իմ իսկ կյանքում, որպեսզի զգուշությամբ կառուցեմ իմ սեփական նավն առանց որևէ ճաքի։ Ամեն օր ես սովորում եմ լինել Տիրոջ աշակերտը։

Մարիա Մերսեդես Գ․, Մոնագաս (Վենեսուելա)

Զգալ միայնակ

Դանիայում ցուրտ գարուն էր։ Ես նոր էի սկսել իմ լիաժամկետ միսիան, և իմ վկայությունը մաքառումների մեջ էր։ Ես ընդամենը 19 ամսվա նորադարձ էի, և ինձ լիովին անապահով էի զգում օտար երկրում, չէի կարողանում սովորել նոր լեզուն, և ինձ մոլորված էի զգում լաբիրինթոս հիշեցնող փողոցներում։ Մի ժամանակ երախտագիտությամբ լցված իմ աղոթքները շուտով դարձան սուր մեղադրանքներ․ «Աստված, ինչո՞ւ ես ինձ մենակ թողել»։

Մի առավոտ ես աղոթքով դիմեցի Նրան։ Սակայն իմ սրտում բարկություն ունենալով «ինչո՞ւ» հարցն ուղղելու փոխարեն ես աղերսեցի Նրան տալ ինձ վկայություն ավետարանի ճշմարտության վերաբերյալ և ցրել իմ կասկածները։

Աղոթքից հետո ես սկսեցի թերթել իմ սուրբ գրությունները։ Ես բացեցի Երկրորդ Օրինաց 31․6-ը․ «Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում․ նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ»։

Իմ սիրտը լցվեց ուրախությամբ, քանի որ ես ստացա իմ աղոթքի պատասխանը․ Աստված միշտ իմ կողքին է եղել։ Նա պարզապես սպասում էր անկեղծ աղոթքի, այլ ոչ թե լքելու մեղադրանքների։

Աստված երբեք չի թողնի ինձ մենակ, եթե նույնիսկ ամեն բան անհույս է թվում։ Եվ մենք կարող ենք զգալ Նրա լույսը աղոթքի և Նրա սուրբ գրությունների միջոցով։

Քլեյթոն Ի․, Տեխաս (ԱՄՆ)