2018
Փրկիչի վերջին, միայնակ ճամփորդությունը
April 2018


Փրկիչի վերջին, միայնակ ճամփորդությունը

Նկար
the saviors final lonely journey PDF 1
Նկար
the saviors final lonely journey PDF 2
Նկար
the saviors final lonely journey PDF 3

Իր մահկանացու կյանքի ընթացքում Փրկիչը շատ ճամփորդություններ կատարեց․ մանուկ հասակում Նա դուրս եկավ Բեթլեհեմից և ճամփորդեց դեպի Եգիպտոս, Նա 40 օր ճամփորդեց անապատում, Նա բազում ճամփորդություններ կատարեց քաղաքներում, գյուղերում և տներում ուսուցանելով, բժշկելով և օրհնելով Իր ծառայության ընթացքում և այլն։ Սակայն կա մի ճամփորդություն, որը Փրկիչը պետք է մենակ կատարեր, և դա մի ճամփորդություն էր, որը միայն Նա կարող էր տանել։

«Զատիկի կիրակի օրը մենք տոնում ենք աշխարհի պատմության ամենաերկար սպասված փառահեղ իրադարձություններից մեկը:

Դա այն օրն է, որը փոխեց ամեն ինչ:

Այդ օրը փոխեց իմ կյանքը:

Փոխեց ձեր կյանքը:

Աստծո բոլոր զավակների ճակատագիրը փոխվեց»:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 107:

Անհամեմատելի տառապանք

Նկար
Jesus in Gethsemane

Օ՜, Իմ Հայր, Սայմոն Դյուվեյ

«Ոչ մի մահկանացու լիովին չի կարող ըմբռնել այն, ինչ Քրիստոսն արեց մեզ համար Գեթսեմանիում:

Մենք գիտենք, որ նրա յուրաքանչյուր ծակոտիից արյուն էր հոսում, երբ նա խմում էր այդ դառը բաժակից, որը նրան տվել էր իր Հայրը:

Մենք գիտենք, որ նա տառապեց թե՛ մարմնով, թե՛ հոգով, ավելի, քան հնարավոր է կենդանի մարդու համար:

Մենք գիտենք, որ ինչ-որ կերպ, մեզ համար անըմբռնելի ձևով նրա տառապանքը բավարարեց արդարադատության պահանջները, ազատեց մեղավոր հոգիներին ցավից ու մեղքի պատժից, և ողորմածությունը ուժի մեջ մտավ նրանց համար, ովքեր հավատում են նրա սուրբ անվանը:

Մենք գիտենք, որ նա ուժասպառ ընկած էր գետնին, երբ ցավի և տանջանքների անսահման ծանրության տակ դողում էր և չէր ցանկանում խմել այդ դառը բաժակը»:

Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկի՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Աշակերտության գինը և օրհնությունները», Ensign, մայիս 1985, 9:

Անձնական փորձառություն․ Թերևս միշտ չէ, որ մենք գիտակցում ենք, սակայն Քավության ընթացքում Փրկիչը տարավ ամեն տեսակ ցավ։ Նա հասկանում է յուրաքանչյուր ֆիզիկական ցավ՝ սկսած կոտրված ոսկորից մինչև ամենածանր քրոնիկ հիվանդությունը։ Նա զգացել է հոգեկան տկարության խավարն ու հուսահատությունը, ինչպիսիք են՝ ընկճախտը, անհանգստությունը, կախվածությունը, լքվածությունը և վիշտը։ Եվ Նա զգացել է հոգու յուրաքանչյուր ցավ, քանի որ Նա Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Տկարության պահին հնարավոր է մենք աղաղակենք. «Ոչ ոք չգիտի, թե ինչի միջով եմ ես անցնում: Ոչ ոք չի հասկանում»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանի որ Անձամբ զգացել և կրել է մեր անհատական բեռները» («Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 90):

Նա միակն էր, ով ունակ էր անելու դա

Նկար
carrying the cross

Գողգոթայի ճանապարհը, Բեռնարդո Կավալինո, Քլիսլեր արվեստի թանգարան

«Այն, ինչ արեց Նա, կարող էր անել միայն Աստված։ Որպես Հոր Միածին Որդին մարմնում, Հիսուսը ժառանգել էր աստվածային հատկանիշներ: Նա այս մահկանացու կյանքում ծնված միակ անձնավորությունն էր, ով կարող էր կատարել այս ամենանշանակալից և ամենամեծ գործը։ Որպես միակ անմեղ Մարդ, ով երբևէ ապրել էր այս աշխարհում, Նա ազատ էր հոգևոր մահից։ Իր աստվածայնության շնորհիվ Նա նաև զորություն ուներ ֆիզիկական մահվան վրա: Այսպիսով, Նա արեց մեզ համար այն, ինչը մենք չէինք կարող անել ինքներս մեզ համար: Նա կոտրեց մահվան սառը կապանքները։ Նա նաև հնարավոր դարձրեց մեզ համար ունենալ Սուրբ Հոգու պարգևի աստվածային մխիթարությունը»։

Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստ՝ (1920–2007), Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Քավությունը՝ մեր ամենամեծ հույսը», Լիահոնա, հունվար 2002, 20։

Անձնական փորձառություն․ Իր Քավության միջոցով Փրկիչը քանդեց մահվան կապանքները և ազատեց մեզ բոլորիս մեր մեղքերից, որպեսզի յուրաքանչյուր ոք հավերժական կյանք ունենա։ Միայն Նա էր ունակ կատարելու նման սարսափելի և անհնարին առաջադրանք։ Երբ հանդիպում ենք լուրջ մարտահրավերների, մենք կարող ենք մխիթարություն գտնել, իմանալով, որ Փրկիչն իսկապես կարող է անհնարինը դարձնել հնարավոր։

Նա չընկրկեց

Նկար
the burial

Քրիստոսի թաղումը, Քարլ Հեյնրիխ Բլոխ

«Գողգոթա կոչվող բլրի վրա, մինչ անօգնական հետևորդները դիտում էին, Նրա խոցված մարմինը գամեցին խաչին: Անողորմ ձևով Նրան ծաղրում էին և հայհոյում ու նվաստացնում: …

Չարչարանքի ժամերն անցնում էին, մինչ Նրա կյանքը մարում էր։ Իր ցամաքած շուրթերով նա ասաց. «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում. և այս ասելով, հոգին տվավ»: …

Վերջին պահին Վարդապետը կարող էր ընկրկել: Սակայն Նա չարեց: Նա անցավ բոլոր բաների միջով, որպեսզի կարողանար փրկել բոլոր բաները: Նրա կյանքից զրկված մարմինը արագ, բայց հոգատար ձևով դրվեց վարձու գերեզմանում»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն (1927–2018), «Նա հարություն է առել» Լիահոնա, մայիս 2010, 89։

Անձնական փորձառություն․ Նա տարավ անասելի ցավ, մենակություն և հուսահատություն, սակայն Փրկիչը համբերեց և ավարտին հասցրեց Իր մահկանացու ճամփորդությունը ողորմածությամբ, նույնիսկ խնդրելով Իր Հորը ներել նրանց, ովքեր խաչեցին իրեն։ Իր կատարյալ օրինակի շնորհիվ մենք կարող ենք դիմակայել մեր սեփական փորձություներին և դժվարություններին ողորմածությամբ, և Նրա օգնությամբ մենք ևս կարող ենք համբերել մինչև վերջ։

Նրա Հարության բազմաթիվ վկաները

Նկար
Mary at the tomb

Կին, ինչո՞ւ ես լաց լինում, Մարկ Ռ․ Փուգ

«Ես հավատում եմ Փրկիչի Հարության բազմաթիվ վկաներին, ում փորձառություններն ու վկայությունները գտնվում են Նոր Կտակարանում՝ ի թիվս այլոց, Պետրոսի ու Տասներկուսի մյուս աշակերտների, թանկագին ու ջինջ Մարիամ Մագդաղենացու վկայություններին: Ես հավատում եմ Մորմոնի Գրքում զետեղված վկայություններին՝ ի թիվս այլոց, Առաքյալ Նեփիի ու Լիառատ երկրում նրա հետ գտնվող բազմության վկայություններին: Եվ ես հավատում եմ Ջոզեֆ Սմիթի ու Սիդնի Ռիգդոնի վկայություններին, ովքեր շատ ուրիշ վկայություններից հետո հայտարարեցին այս տնտեսության մեծագույն վկայությունը, «որ նա ապրո՛ւմ է: Քանզի մենք տեսանք նրան»: Նրա ամենատես աչքի հայացքի ներքո ես կանգնում եմ որպես վկա, որ Նազովրեցի Հիսուսը հարություն առած Քավիչն է, և ես վկայում եմ այն ամենի մասին, ինչը հետևում է Նրա Հարության իրողությանը: Թող որ դուք ստանաք այդ ամուր վկայությունն ու այդ նույն վկայության բերած հանգստությունը»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Լիահոնա, մայիս 2014, 114։

Անձնական փորձառություն․ Չնայած մենք անձամբ չենք տեսել Քավիչի հարություն առած և կատարելագործված մարմինը, այսօր մենք կարող ենք կանգնել որպես Նրա վկաներ։ Նա միշտ կարող է լինել մեր կյանքի կենտրոնում, անկախ այն բանից, թե ինչ ժամանակներում ու վայրերում ենք գտնվում։ Ամեն անգամ, երբ առաջարկում ենք մեր սրտերը և ձեռքերը ուրիշներին ծառայելու համար, ցուցաբերում բարյացակամություն, բարություն և հարգանք բոլորի հանդեպ, պաշտպանում ճշմարտությունը և կիսվում ավետարանի մասին մեր վկայությամբ, մենք կանգնում ենք որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վկաներ։

Կարիք չկա մենակ քայլել

Նկար
Christ walking along the shores

Հատված Քայլիր ինձ հետ կտավից, Գրեգ Օլսեն, չբազմացնել

«Զատկի այս տոների մեծ սփոփանքն այն է, որ քանի որ Հիսուսը կատարելապես միայնակ անցավ այդ երկար, մենավոր ճանապարհը, կարիք չկա, որ մենք նույնպես անցնենք այն։ Նրա մենավոր ճամփորդությունը մեզ համար մեծ ընկերակցություն բերեց այդ ճանապարհի մեր փոքր տարբերակի համար՝ մեր ողորմած Երկնային Հոր հոգածությունը, Նրա Սիրելի Որդու անխափան ընկերակցությունը, Սուրբ Հոգու անսպառ պարգևը, երկնքի հրեշտակներին, վարագույրի երկու կողմում գտնվող ընտանիքի անդամներին, մարգարեներին ու առաքյալներին, ուսուցիչներին, ղեկավարներին ու ընկերներին։ Այս բոլորը և դրանցից ավելին է տրված մեզ՝ որպես ընկերներ մեր մահկանացու ճամփորդության համար Հիսուս Քրիստոսի Քավության և Նրա ավետարանի Վերականգնման շնորհիվ։ Գողգոթայի գագաթից հնչող փողն այն ճշմարտությունն է, որ մենք երբեք չենք լինի մենակ, ոչ էլ անօգնական, նույնիսկ, եթե երբեմն կարող է մենակություն զգանք։ …

… Թող որ մենք կանգնենք Հիսուս Քրիստոսի կողքին «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինենք, նույնիսկ մինչև մահ», քանի որ անկասկած, Նա այսպես կանգնած էր մեր կողքին, մինչև մահ, և այն ժամանակ, երբ Նա ստիպված էր մենակ դիմակայել»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ոչ ոք չկար Նրա կողքին», Լիահոնա, մայիս 2009, 88։

Անձնական փորձառություն․ Այս Զատիկի տոնին հիշեք Փրկիչի վերջին, միայնակ ճամփորդությունը։ Նա զոհաբերեց ամեն բան, որ ուներ, որպեսզի դուք և յուրաքանչյուր ոք աշխարհում կարողանաք մաքրվել և հավերժական կյանք ունենալ։ Սովորեք Նրա կատարյալ օրինակից։ Պահեք Նրան ձեր մտքերում և ձեր սրտում։ Եվ միշտ հիշեք, որ դուք երբեք մենակ չեք: Քանի որ Նա անցավ Իր վերջին ճամփորդությունը լիակատար մենակության մեջ, Նա ձեզ չի լքի։ Նրա սերը ձեր հանդեպ անսահման է և անփոփոխ, և Նա պատրաստ կանգնած է, տալու ձեզ խաղաղություն, մխիթարություն և հույս՝ մինչ դուք շարունակում եք ձեր սեփական ճամփորդությունը։ Նրա Քավության պարգևը հարատև է, և այն տրվել է ձեզ։