2020
Եկեղեցին նշեց Ռահվիրայի օրը
Հոկտեմբեր 2020


Եկեղեցին նշեց Ռահվիրայի օրը

2019 թվականի հուլիսի 13-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Ռահվիրայի օրը նշեց Սլիվեն խմբի հավաքատանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Ստարա Զագորայի ճյուղի անդամները (ներառյալ Սլիվենի, Յամբոլի և Խասկովոյի խմբերը):

Միջոցառումը սկսվեց Ստարա Զագորայի ճյուղի նախագահ Սքոթ Սեյցի ողջույնի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց Եկեղեցու անդամներին այն ամենի համար, ինչ նրանք անում են Եկեղեցու համար և կարևորեց Բուլղարիայում ռահվիրա լինելու նրանց դերը:

Քույր Տանյա Դենևան ցուցադրություն ներկայացրեց Եկեղեցու վաղ օրերի ռահվիրաների և Իլինոյս նահանգի Նավու քաղաքից դեպի Սոլթ Լեյքի Հովիտ ընկած նրանց պատմական ճամփորդության մասին։ Նա պատմեց, որ ռահվիրաները դժվարությունները հաղթահարել են Աստծո հանդեպ հավատով, հույսով և վստահությամբ: Նա նաև ասաց, որ մենք օրհնված ենք, որ կարող ենք ոգեշնչվել այդ մարդկանց ուժից և հավատքից:

Քույր Ելենա Շտիլյանովան կարդաց Բուլղարիայի ավետարանի քարոզչության համար ասված Երեց Նելսոնի նվիրագործման աղոթքը։ 

Քույր և Նախագահ Սեյցերը ներկաներին սովորեցրին որոշ պարեր, որոնք վաղ օրերի ռահվիրաները պարել են ժամանցի համար, իսկ եղբայր Կանչո Դիմիտրովը ցույց տվեց նրանց խաղերից մեկը։