2020
Հոգևոր երեկո երեց Քիրոնի հետ
Հոկտեմբեր 2020


Հոգևոր երեկո երեց Քիրոնի հետ

2019 թվականի մայիսի 30ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սոֆիա ճյուղի հավաքատանը տեղի ունեցավ հոգևոր երեկո Յոթանասունի Նախագահությունից երեց Պատրիկ Քիրոնի և նրա կնոջ՝ քույր Քիրոնի հետ։

Ժողովին մասնակցում էին Բուլղարիա / Կենտրոնական Եվրասիական միսիայի նախագահ Ստեֆեն Դեյվիսը, տեղի ղեկավարներ և Բուլղարիայից ժամանած այլ անդամներ: Համացանցի հավելվածի միջոցով Եկեղեցու ավելի քան հարյուր սրբեր և ընկերներ Բուլղարիայից և Թուրքիայից դիտեցին ժողովը։

Առաջին խոսնակը, ով նաև վարում էր ժողովը, Բուլղարիայի Եկեղեցու նախագահ Կրասիմիր Կոլարովն էր: Իր ելույթի մեջ նա կիսվեց Հոբ 28․28 հատվածի վերաբերյալ իր մտքերով․ «Տիրոջ հանդեպ երկյուղը չպետք է լինի պատժվելու արդյունք»։ Դա իմաստություն է նրանց համար, ովքեր հետևում են Փրկիչին։ Երբ որոշենք հեռանալ չարից, Տերը կընդլայնի մեր միտքը։ Երբ անենք դա, մենք կստանանք բաներ, որոնք թաքնված են աշխարհից»։

Քույր Քիրոնը հավաքվածներին հիշեցրեց տարբեր հրաշքների մասին, որոնք Հիսուս Քրիստոսը կատարեց նախքան Յայրոսի դստերը կենդանացնելը։ Նա ասաց, որ այդ պատմությունը մեզ սովորեցնում է հավատքի հաստատակամության մասին, շեշտելով, որ «եթե կա մի բան, որը մենք շատ ենք ցանկանում և որին մենք երկար ենք սպասում, մենք պետք է հաստատակամ ու համառ լինենք և գործադրենք հավատն առ այն, որ Տերը գիտի, թե ինչ է մեզ պետք, որ ամեն ինչ Իր ձեռքերում է և կա մի կատարյալ պահ, երբ Նա կօրհնի մեզ մեր ուզածով: Երբեմն մենք պետք է անցնենք նույն տառապանքի միջով, ինչով անցավ նաև Յայրոսը: Երբեմն մենք պետք է սպասենք։ Երբեմն մենք կարող ենք մտածել, որ Աստված հապաղում է պատասխանել մեր աղոթքներին, սակայն Հիսուսը միշտ ասում է մեզ․ «Մի վախեցեք, միայն հավատացեք։ Մի հիասթափվեք Ինձանից։ Մի կորցրեք հավատքը։ Մի կասկածեք։ Անձնատուր մի եղեք: Միայն հավատացեք Ինձ։ Հավատացեք, որ ես կարող եմ բուժել ձեզ և որ միշտ կպատասխանեմ ձեր աղոթքներին»:

Մի բան է գիտելիք ունենալ: Մեկ այլ բան է իմանալ, թե ինչպես արտահայտել դա, իսկ լիովին հասկանալը՝ լրիվ ուրիշ բան է»: Շնորհակալություն հայտնելով իր կնոջը և նրան ունենալու համար, ահա այսպես երեց Քիրոնը սկսեց իր ուղերձը՝ հրավիրվելով մեզ մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնել Փրկիչի հետ: Անդրադառնալով 3 Նեփի 17.2–17 հատվածի պատմությանը (Մորմոնի Գիրք), որը լուսաբանում է Փրկիչի համբերությունը, կարեկցանքը և մարդկանց հանդեպ սերը, նա շեշտեց, որ Եկեղեցին հիվանդանոց է հիվանդների համար, այլ ոչ թե վանք կատարյալ մարդկանց համար: Որպես օրինակ նա օգտագործեց վարդի գեղեցկությունը՝ որպես գեղեցիկ արարչագործություն, որը խորհրդանշում է մեզ՝ մարդկանց: Նայելով վարդին մանրադիտակով (մեր ընտանիքներին, ընկերներին և եկեղեցու անդամներին), պարզվում է, որ այս ծաղիկն այնքան էլ գեղեցիկ չէ (երբ մենք նայում ենք ուրիշների սխալներին ու թուլություններին): «Մի վարվեք այդպես»,- խորհուրդ է տվել երեց Քիրոնը։ Նա համեմատեց ծնողի իր ցավը, երբ նրա դուստրը ընկավ և վնասեց ոտքերն ու ձեռքերը, այն ցավի հետ, որը մեր Երկնային Հայրը զգում է մեզ համար, երբ մենք տառապում ենք: Ոգեշնչված խոսքերից հետո Երեց Քիրոնը վկայեց Եկեղեցու ճշմարտացիության և այն մեծ սիրո մասին, որը Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը զգում են մեր հանդեպ։

Ժողովի հոգևոր մասի ավարտից հետո Երեց և Քույր Քիրոնները զրուցեցին Եկեղեցու անդամների հետ և շարունակեցին ամրապնդել նրանց իրենց հավատով և վկայություններով։