2015
Ապահովության ուղին
Հոկտեմբեր 2015


Մինչև նոր հանդիպում

Ապահովության ուղին

From “Finding Safety in Counsel,” Liahona, July 1997, 23–25.

Վկայությունների՝ լիազորված վկայությունների օրենքի շնորհիվ է, որ մենք կարող ենք իմանալ, որ տվյալ զգուշացումը Տիրոջից է:

Նկար
Images from the April 2013 general conference.

Կարծես անսահման է մեզ՝ դեպի ապահովություն առաջնորդելու Փրկչի ցանկությունը: Եվ մեզ ուղին ցույց տալիս՝ Նա անփոփոխ է գործում: Նա մեկից ավելի միջոցներ է կիրառում, որպեսզի իր խոսքը հասցնի նրանց, ովքեր ցանկանում են ընդունել այն: Իսկ այդ միջոցներից է հանդիսանում Իր մարգարեների բերանով ուղերձ ուղարկելը, երբ մարդիկ արժանանում են իրենց մեջ Աստծո մարգարեներ ունենալուն: Այդ լիազորված ծառաները միշտ պարտավոր են մարդկանց զգուշացնել, նրանց ցույց տալով դեպի ապահովություն տանող ուղին:

Երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի հյուսիսում, 1838 թվականի աշնանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը կոչ արեց բոլոր Սրբերին, որ նրանք պաշտպանություն կգտնեն՝ հավաքվելով Ֆար Վեստում: Շատերը ապրում էին մեկուսի ագարակներում կամ սփռված բնակավայրերում: Նա հատկապես խորհուրդ տվեց Ջեյքոբ Հանին, ով Հանի Ջրաղաց կոչվող փոքր բնակավայրի հիմնադիրն էր: Այդ ժամանակների մասին արձանագրվել է հետևյալը. «Եղբայր Ջոզեֆը լուր էր ուղարկել Հանի միջոցով, ով ջրաղացի տերն էր, ցանկանալով տեղեկացնել այնտեղ ապրող եղբայրներին, որ հեռանային և գային Ֆար Վեսթ, սակայն Պր. Հանը տեղ չէր հասցրել այդ հաղորդագրությունը» (Philo Dibble, in “Early Scenes in Church History,” in Four Faith Promoting Classics [1968], 90): Ավելի ուշ, Մարգարե Ջոզեֆը գրեց իր պատմության մեջ. «Մինչ այսօր Աստված ինձ իմաստություն է տվել փրկելու մարդկանց, ովքեր խորհուրդ են ընդունել: Ոչ ոք երբևէ չի սպանվել, ով իմ խորհրդով է [շարժվել]» (History of the Church, 5:137): Այնուհետև Մարգարեն մի տխուր ճշմարտություն է արձանագրել, որ անմեղ կյանքեր կարող էին փրկվել Հանի ջրաղացում, եթե իր խորհուրդն ընդունեին և դրանով առաջնորդվեին:

Մեր օրերում մեզ նախազգուշացնող խորհուրդ է տրվում, թե որտեղ կարող ենք մեղքից և վշտից ապահովություն գտնել: Այդ զգուշացումներն ընկալելու բանալիներից մեկն այն է, որ դրանք կրկնվում են: Օրինակ, այս համաժողովներին մեկից ավելի անգամներ ենք լսել, որ մեր մարգարեն ասել է, որ մեջբերում կանի նախորդ մարգարեից, այդպիսով լինելով երկրորդ, իսկ երբեմն էլ նույնիսկ՝ երրորդ վկան: … Պողոս Առաքյալը գրել է, որ «երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատուի» (Բ Կորնթացիս 13.1): Վկայությունների՝ լիազորված վկայությունների օրենքի շնորհիվ է, որ մենք կարող ենք իմանալ, որ տվյալ զգուշացումը Տիրոջից է: Երբ մարգարեների խոսքերը կարծես կրկնվում են, դա պետք է կենտրոնացնի մեր ուշադրությունը և մեր սիրտը լցնի երախտագիտությամբ, որ ապրում ենք այսպիսի օրհնյալ ժամանակներում: …

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա ուղարկել է Իր Միածին Որդուն՝ լինելու մեր Փրկիչը: Նա գիտեր, որ մահկանացու կյանքում կլինենք լուրջ վտանգի ներքո՝ ենթարկվելով հրեշավոր հակառակորդի սոսկալի գայթակղություններին: Դա է պատճառներից մեկը, թե ինչու Փրկիչը շնորհեց քահանայության բանալիները, որպեսզի ովքեր ականջներ ունեն և հավատք՝ հնազանդվելու, կարողանան գնալ ապահով վայրեր: