2019
Տասանորդը պատվիրան է մեզ համար
Հոկտեմբեր 2019


Տեղական նորություններ

Տասանորդը պատվիրան է մեզ համար

Աստծո Արքայություն մտնելու համար կարևորագույն պատվիրաններից և ուխտերից մեկն է տասանորդի վճարումը։

Այս պատվիրանը կամ ուխտը պահելու համար անհրաժեշտ են երեք բան.

  1. Հավատք 

  2. Ազնվություն 

  3. Վստահություն 

Ես հավատում եմ, որ Աստված կա, ապրում է, և Նրա թագավորությունը երկրի վրա կառուցելու համար հարկավոր է, որ մենք ՝ առաջնորդվելով Ավետարանի ուղերձներով, «Աստծունը տանք Աստծուն»։ 

Դրանով իսկ հավատում եմ, որ, վճարելով տասանորդը, ես մասնակցում եմ Աստծո Արքայության կառուցմանը երկրի վրա։ 

Ես վստահորեն ասում եմ, որ տասանորդի գումարներով կառուցվում են աղոթատներ, տաճարներ, հրատարակվում են Սուրբ Գրություններ և ապահովվում է ամեն ինչ, ինչ հարկավոր է Իսրայելի հավաքմանը։ 

Ես երջանիկ եմ, որ ես մասնակցում եմ այդ, գործընթացին ՝ օգնելով իմ սիրելի Երկնային Հորը և նաև ինձ համար, որ վերջին օրը, երբ ես հանդիպեմ Նրան ՝ չեմ ամաչի, այլ գլուխս բարձր կնայեմ Նրա աչքերին ու կասեմ ՝ այո ՜, ես սրտանց և ազնվորեն վճարել եմ իմ տասանորդը և պահել եմ իմ ուխտը ազնվորեն։ 

Տասանորդը լրիվ և ազնիվ վճարելու հետևանքով ես և իմ ընտանիքը ստացել ենք երկու տեսակի օրհնություններ. 

1. Հոգևոր և 2. Ֆինանսական։ 

Երբ ես վճարեցի իմ տասանորդը իմ չնչին, ատ փոքր աշխատավարձի, Աստված կատարեց Իր խոստումը ՝ ապահովեց ինձ հիմնական աշխատանքով, հանեց իմ ընտանիքը կարիքավոր վիճակից։ 

Աստված երկար սպասեցնել չի տալիս։ 

Երբ մենք պահում ենք մեր ուխտերը և մնում ենք պատվիրանների մեջ՝ կատարելով մեր մասը, Աստված էլ կատարում է Իր մասը ՝ օրհնելով մեզ հզոր հավատքով և բարգավաճեցնելով երկրի վրա։ 1Նեփի 4:14 – ում, 2Նեփի 1:31–32 – ում և բազմաթիվ այլ հատվածներ կան, ուր խոսվում է այն մասին, որ պատվիրանների պահելը օրհնում է Աստծո ժողովրդին բարեկեցությամբ։ 

Իմ կոչ-խնդրանքն եմ ուղղում իմ բոլոր քույր և եղբայրներին, հատկապես նրանց, ովքեր մտածում են, որ իրենք կարիքավոր են, որ նրանք հավատք ներ դնեն ՝ պահելու իրենց ուխտերը. 

  1. բարոյականության օրենքը 

  2. Տասանորդի օրենքը 

  3. Կիրակին սուրբ պահելու ուխտը և 

  4. Իմաստության խոսքի օրենքը։ 

Ներ դնենք հավատք և վստահենք Աստծուն, պահենք ուխտերը և ստանանք Արքայության փառքն ու պսակը։ 

Ես վկայում եմ, որ այս ամենը ճիշտ է։ Հիսուս Քրիստոսի սուրբ անո