2019
Տասանորդ վճարելու իմ փորձառությունը
Հոկտեմբեր 2019


Տասանորդ վճարելու իմ փորձառությունը

Իմ մկրտությունից կարճ ժամանակ անց միսիոներների հետ ես մասնակցեցի մի դասի: Մենք սկսեցինք՝ կարդալով Նոր Կտակարանի մի պատմություն, որում պատմվում է, թե ինչպես մարդիկ, ովքեր ստանում էին երկդրամեանը տաճարի համար, մոտենում էին Հիսուս Քրիստոսին և Պետրոսին: Քանի որ նրանք ոչինչ չունեին վճարելու, Փրկիչը հանձնարարեց Պետրոսին գնալ ծով, գցել կարթը: Եվ առաջին ձուկը, որը նա կբռներ, կուլ էր տվել այն փողը, որով նրանք կարող էին վճարել տաճար մտնելու համար (Մատթեոս 17.24–27): Դրանից հետո միսիոներները հարցրին ինձ. «Քանի որ Աստված գիտե, թե որտեղ են աշխարհի հարստությունները, ինչո՞ւ է Նա ցանկանում, որ մենք՝ անդամներս, տասանորդ վճարենք»: Ապա նրանք բացատրեցին, որ տասանորդը հավատքի խնդիր է:

Այս ճշմարտությունը վերահաստատվեց ինձ համար, երբ ես կանչվեցի ճյուղի գործավար: Այդ ժամանակ Ռուսե ճյուղի նախագահ Դանեվը կանչեց ինձ իր աշխատասենյակ, որպեսզի ցույց տա, թե ինչպես կատարեմ իմ պարտականությունները: Սեղանին դրված էին մի քանի ծրարներ տասանորդներով և նվիրատվություններով: Երբ մենք բացեցինք դրանք, նախագահ Դանեվն ասաց ինձ, որ դա պարզապես փող չէ, այլ անդամների հավատքի արտացոլումը: Ես երբեք չեմ մոռանա այդ դասը:

Իմ մասին կարող եմ ասել, որ տասանորդի վճարումը ինձ համար երբեք դժվար պատվիրան չի եղել: Ես սիրում եմ տասանորդ վճարել: Ես դա անում եմ ուրախ սրտով, քանի որ գիտեմ, որ օգնում եմ կառուցել Աստծո թագավորությունն այստեղ՝ Երկրի վրա: Ես կարծում եմ, որ ազնվորեն վճարելով տասանորդը, ցույց ենք տալիս Տիրոջը, որ մենք կարող են 100%-ով պահել Նրա պատվիրանները:

Տասանորդը ցույց է տալիս, որ մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ: Անկախ նրանից՝ մեր տասանորդը մեծ է, թե փոքր, եթե մենք վճարում ենք ազնիվ տասանորդ, ստանում ենք այս պատվիրանի բոլոր օրհնությունները:

Ես վստահ եմ, որ շատ մարդիկ անսպասելի օրհնություններ կստանան այս պատվիրանը պահելու արդյունքում, եթե նրանք պարզապես հավատք գործադրեն և Տիրոջը դնեն առաջին տեղում: Ես գիտեմ, որ շատ մարդկանցից մեծ զոհաբերություններ կպահանջվեն, բայց եկեք չմոռանանք, որ Տերը երբեք չի մոռանում մեզ և առատորեն կօրհնի մեզ (Մաղաքիա 3.10):

Երբ մենք Տիրոջն ենք վճարում մեր եկամուտի մեկ տասներորդը, մենք բառացիորեն հագնում ենք Սարեփթացի այրու կոշիկները: Ինչպես նրա սափորի ալյուրը երբեք չվերջացավ և կուժից յուղը երբեք չպակասեց, այդպես էլ Տերը հոգ կտանի մեր կարիքների մասին (Գ Թագավորաց 17.16):

Ես գիտեմ, որ տասանորդը հոգևոր զորության և վստահության աղբյուր է ու նաև մեր մեջ եսասիրությունը զսպելու լավագույն եղանակներից մեկը: