2019
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին անցկացրել է ճյուղի միջոցառում
Հոկտեմբեր 2019


Թույլտվություն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին անցկացրել է ճյուղի միջոցառում

2019թ․ մարտի 16-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Յամբոլ խմբի (որն ընդգրկում է նաև Սլիվեն, Յամբոլ և Հասկովո խմբերը) հավաքատանն անցկացվեց միջոցառում, որի ժամանակ անդամները ծանոթացան Սթարա Զագորա ճյուղի անդամների ծննդավայրերի հետ:

Միջոցառումը սկսվեց Սթարա Զագորա ճյուղի նախագահ Սքոթ Սայթսի ողջույնի խոսքով:

Ճյուղի նախագահության առաջին խորհրդական Եղբայր Կանչո Դիմիտրովը կիսվեց հոգևոր ուղերձով, որը ներառում էր սուրբ գրություններ, որոնք խաղի տեսքով ներկայացվեցին միսիոներների մասնակցությամբ: Հովհաննես 10.27 հատվածից մենք սովորում ենք, որ որքան մոտ ենք Քրիստոսին, այնքան հեշտ է հետևել Նրա ձայնին: Եփեսացիս 4.1-12 հատվածներից սովորում ենք, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ տարբեր հանձնարարություններ ունի կատարելու, բայց նպատակն այն է, որ բոլորը կատարելագործվում են Քրիստոսով: Ժողովող 4.9–10 հատվածներից սովորում ենք թիմային աշխատանքի և ընկերության կարևորության մասին: Մատթեոս 7.12 հատվածից սովորում ենք, որ մենք օրհնվում ենք, երբ օգնում ենք մեկ ուրիշին:

Հոգևոր մասից հետո Եկեղեցու անդամները ներկայացրին այն քաղաքներն ու երկրները, որտեղ իրենք ծնվել են: Նրանք խոսեցին իրենց ծննդավայրի պատմության, աշխարհագրության և տեսարժան վայրերի մասին:

Այնուհետև եղավ հյուրասիրություն, որի ընթացքում բոլորը հնարավորություն ունեցան ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: