Գերագույն համաժողով
Ներածական ելույթ
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ներածական ելույթ

Մենք պատվում ենք Աստծո դուստրերին այս հատուկ նիստում՝ կենտրոնանալով նրանց մտահոգությունների և նրանց կազմակերպությունների հոգսերի վրա:

Իմ սիրելի քույրե’ր, սկսելով գերագույն համաժողովի այս յուրահատուկ կանանց նիստը, ես ուրախ եմ ներկայացնելու այս ներածական ուղերձը Առաջին Նախագահության կողմից։

Մեր շաբաթօրյա նիստերը պատմականորեն տարբեր նպատակներ և տարբեր լսարաններ են ունեցել: Այս երեկո մենք նոր բան ենք ավելացնում ենք այդ պատմությանը, երբ ձեռնամուխ ենք լինում տեսանելի ապագայի նոր նպատակին և ընթացակարգին: Հիսուս Քրիստոսի ավետարանը չի փոխվում: Ավետարանի վարդապետությունը չի փոխվում: Մեր անձնական ուխտերը չեն փոխվում: Սակայն տարիների ընթացքում ժողովները, որոնք մենք անցկացնում ենք մեր ելույթներով կիսվելու համար, փոխվում են և, ամենայն հավանականությամբ, կշարունակեն փոխվել տարիների ընթացքում:

Առայժմ, այս շաբաթօրյա երեկոյան ժողովը գերագույն համաժողովի նիստ է, ոչ թե որևէ կազմակերպության նիստ: Ինչպես գերագույն համաժողովի բոլոր նիստերը, ծրագրումը, խոսնակները և երաժշտությունը նշանակվել են Առաջին Նախագահության կողմից:

Մենք խնդրել ենք Սփոփող միության գերագույն նախագահ Ջին Բ․ Բինգեմին վարել այս նիստը: Շաբաթօրյա երեկոյան հաջորդ նիստերը կարող են վարել Եկեղեցու Գերագույն պաշտոնյաներից որևէ մեկը, ինչպիսիք են` Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Երեխաների միության գերագույն նախագահությունների անդամները, ովքեր կնշանակվեն Առաջին Նախագահության կողմից:

Գերագույն համաժողովի այս շաբաթօրյա երեկոյան նիստը կկենտրոնանա Վերջին Օրերի Սրբերի կանանց մտահոգությունների վրա: Այն ներառում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունը, Եկեղեցու քաղաքականությունը, որը վերաբերում է հատկապես կանանց, և կազմակերպությունների ընդհանուր պարտականություններն ու աշխատանքը, որոնք ներառում են Եկեղեցու կանանց և աղջիկներին: Թեև այս նիստը կանխամտածված հեռարձակվում է ամբողջ աշխարհի լսարանի համար, սակայն ինչպես գերագույն համաժողովի բոլոր նիստերը, լսարանը, որը հրավիրված է ներկա գտնվելու Համաժողովների կենտրոնում այս նիստի համար, 12 տարեկան և ավելի բարձր տարիքի կանայք և աղջիկներն են: Մենք ներառել ենք քահանայության որոշ ղեկավարների, որոնք նախագահում են մասնակից կազմակերպությունները:

Այն, ինչ մենք նախաձեռնում ենք այստեղ, ներդաշնակ է այն հաղորդակցության նյութերին, որոնք ներկայումս հասանելի են Տիրոջ համաշխարհային Եկեղեցու ղեկավարությանը և անդամներին: Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը բոլորի համար է, ուստի դա է մեր հիմնական շարժառիթը, և տարածման հեռավորությունը։ Մենք պատվում ենք Աստծո դուստրերին այս հատուկ նիստում՝ կենտրոնանալով նրանց մտահոգությունների և նրանց կազմակերպությունների հոգսերի վրա:

Մենք երախտապարտ ենք, որ հեռարձակման տեխնոլոգիաներն այժմ Եկեղեցու ղեկավարներին հնարավորություն են տալիս անցկացնել մանրամասն ուսուցում՝ դիմելով հեռավար մասնակիցների հատուկ լսարանին։ Մենք նաև ողջունում ենք այն փաստը, որ ներկայիս ճամփորդության հնարավորություններն ավելանում են։ Դա թույլ է տալիս, որ մենք Եկեղեցու ղեկավարներին ուղարկենք և կանոնավոր անցկացնենք ղեկավարների դեմ առ դեմ ուսուցում:

Սա Տեր Հիսուս Քրիստոսի աշխատանքն է: Մենք Նրա ծառաներն ենք և առաջնորդվում ենք Նրա Սուրբ Հոգով: Մեր Տիրոջ օրհնություններն ենք թողնում այս կազմակերպությունների ղեկավարների և հավատարիմ կանանց ու աղջիկների վրա, որոնք ծառայում են Տիրոջը այս կազմակերպություններում և իրենց անձնական կյանքում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։