2020
Բեգլինդ Գուդնասոն, Արնեսիսլա, Իսլանդիա
Ապրիլ 2020


Դիմանկարներ հավատի թեմայով

Բերգլինդ Գուդնասոն

Արնեսիսլա, Իսլանդիա

Նկար
sisters hugging

Բերգլինդը (ձախից) իր քրոջ՝ Էլինի հետ (աջից): Երբ Բերգլինդը խորը ընկճախտի մեջ էր, որի նմանը նախկինում չէր ունեցել, նա զգաց, որ չի կարող այդպես շարունակել: Նա իր մաքառումների մասին խոսեց ընտանիքի և ընկերների հետ և հոգևոր ու հուզական բժշկում գտավ Երկնային Հոր տրամադրած գործիքների միջոցով:

ՄԱՅնդի Սելու, լուսանկարիչ

Ես պայքարում եմ ընկճախտի դեմ 13 տարեկանից: Ինչ-որ պահի վիճակս այնքան վատացավ, որ ես փորձեցի ինքնասպան լինել: Այդ ժամանակ ես այնքան հուսալքված էի: Ես մտածում էի. «Ես երբեք երջանիկ չեմ լինի: Ես երբեք ոչնչի չեմ հասնի»:

Մի պահ ես մտածում էի, որ լքելով Եկեղեցին վերջ կդնեի իմ խնդիրներին, քանի որ ես անդառնալիորեն հուսալքված էի: Իսլանդիայում շատ հեշտ է անել այն, ինչը չպետք է անեք: Եկեղեցին շատ փոքր է այստեղ: Եկեղեցու դասարաններում միայն ես էի և իմ հարազատ քույրերն ու եղբայրները: Ես միայնակ էի զգում և որոշ ժամանակ չէի ցանկանում Եկեղեցի գնալ:

Իսլանդիայում մարդկանց մեծ մասը չի սիրում կրոնը: Մարդիկ սկսում են խմիչք օգտագործել վաղ տարիքից: Ես նույնպես սկսեցի խմել և որոշ ժամանակով ակտիվ չէի: Ես չեմ հպարտանում դրանով, բայց դա իմ փորձառության մի մասն է, և ես շատ բան սովորեցի դրանից: Ես ուսումնասիրեցի Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի ելույթներից մեկը և ինձ դուր եկան նրա խոսքերը. «Անցյալից պետք է սովորել, բայց անցյալի մեջ չեն ապրում: … Երբ մենք արդեն սովորել ենք, ինչ պետք է սովորեինք… , հետո մենք նայում ենք առաջ, հիշում ենք, որ հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան»:1

Մի օր, երբ ես իրոք մաքառումների մեջ էի, կարդացի իմ հայրապետական օրհնությունը: Երբ ես կարդացի այն, հասկացա, որ ես իրոք ապագա ունեմ: Աստված ծրագիր ունի ինձ համար, և Նա իրականում սիրում է ինձ: Եկեղեցի գնալը, հաղորդություն ընդունելը, սուրբ գրությունների ընթերցանությունը և աղոթքը այնքան լույս ու երջանկություն բերեցին իմ կյանք: Ես շուտով հասկացա. «Փաստորեն սա օգնում է ինձ»: Դա այն պահն էր, երբ ես հասկացա, որ միշտ ցանկացել եմ ավետարանն ունենալ իմ կյանքում: Այդ ամենի միջով անցնելուց հետո ես գիտեմ, որ ավետարանը փրկեց իմ կյանքը, և ես շատ երջանիկ եմ դրա համար։

Ինձ շատ օգնեց, երբ ես իմ ընկճախտի մասին խոսեցի իմ ընտանիքի և ընկերների հետ: Այն հանգեցրեց ավելի մեծ օգնության: Ես չէի ցանկանում դեղորայք ընդունել կամ բուժում անցնել: Ես շարունակում էի ասել ինձ. «Աստված կօգնի ինձ»: Բայց Աստված մեզ տրամադրում է ուրիշ շատ գործիքներ, ինչպես դեղորայքը և բուժումը, որպեսզի օգտագործենք դրանք՝ ի լրումն հոգևոր բաների:

Երբ ես սկսեցի ավելի շատ կարդալ սուրբ գրություններն ամեն օր և մոտենալ Աստծուն աղոթքի միջոցով, ես ստացա շատ օրհնություններ և հայտնություններ, որ իմ նպատակն է օգնել ուրիշներին: Ես զգում եմ, որ մեզանից շատերն են բախվում մտավոր առողջության խնդիրների հետ, և մենք փորձում ենք թաքցնել այն: Իմ ընկճախտը և մաքառումները սովորեցրել են ինձ, որ ավելի լավ է խոսել և շփվել ուրիշների հետ: Իմ ընկերը վերջերս խոսեց ինձ հետ ընկճախտի դեմ իր մաքառումների մասին: Մենք խոսեցինք այդ մասին և իսկապես հասկացանք միմյանց:

Մենք երբեմն չենք նկատում, թե ուրիշները ինչի դեմ են մաքառում, բայց ես երբեմն զբոսնում եմ, նայում եմ ուրիշ մարդկանց ու գիտակցում, որ Աստված ճանաչում է յուրաքանչյուրին և մեզանից ամեն մեկին: Նա սիրում է մեզ և ճշգրտորեն գիտի, թե բոլորս ինչի միջով ենք անցնում: Եվ մենք կարող ենք օգնել միմյանց:

Ընկճախտի դեմ մաքառումների մեջ ես սովորեցի հարցնել. «Այս փորձությունից ի՞նչ կարող եմ սովորել» հետևյալ հարցի փոխարեն՝ «Ես ինչո՞ւ եմ անցնում այս փորձության միջով»: Ես սիրում եմ Եթեր 12.27-ը, որտեղ ասվում է, որ թույլ կողմերը կարող են ուժեղ դառնալ, եթե մենք հավատք ունենանք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Սա միշտ սփոփում է ինձ:

Մենք բոլորս ընտրել ենք գալ այստեղ՝ երկիր: Մենք գիտեինք, որ պատրաստվում էինք տառապել փորձությունների միջոցով: Եվ ազնվորեն ասած, կյանքը հենց դրանով է հրաշալի: Քանի որ մենք գիտենք, որ լավ բաները դեռ առջևում են: Մենք գիտենք, որ եթե հետևենք Փրկիչին յուրաքանչյուր դժվարին փուլի ժամանակ, մենք կունենանք հավերժական կյանք և այդ բոլոր օրհնությունները, որոնք սպասում են մեզ:

Ես նկատել եմ, որ որոշակիորեն փոխվել եմ իմ ընկճախտի շնորհիվ: Փրկիչի Քավությունը իրական է, իմ սիրտը փոխվել է, և ես ավելի ուժեղ եմ դարձել: Ես զգում եմ այնպես, կարծես ուրիշ մարդ եմ դարձել: Մարդիկ նկատում են և ասում. «Դու փոխվել ես»: Մեր դպրոցից մի աղջիկ նույնիսկ ասաց. «Ես տեսնում եմ տարբերությունը և լույս եմ տեսնում քո մեջ»: Դա տարօրինակ է, քանի որ նա նույնիսկ Եկեղեցու անդամ չէ և նախկինում երբևէ չէինք խոսել իրար հետ:

Երբ ես խորը ընկճախտի մեջ էի, մարդիկ ասում էին ինձ. «Լավ է լինելու»: Ես արդեն հոգնել էի դա լսելուց, բայց որքան էլ տարօրինակ հնչի, դա ճիշտ է:

Բայց դուք պետք է ցանկանաք ապաքինվել: Ես հասկացել եմ, որ դուք չեք կարող ապաքինվել ոչինչ չանելով: Դուք պետք է ցանկանաք երջանիկ լինել և հավատաք, որ ներուժ ունեք և ապագա: Կարևոր է հիշել, որ դուք սիրված եք շատ մարդկանց կողմից, ինչպես նաև Երկնային Հոր կողմից: Բոլորը պատրաստ են օգնել ձեզ:

Երբեք չէի մտածի, որ այնքան երջանիկ կլինեմ, ինչպես հիմա եմ: Օրեր կան, երբ ես դեռևս մաքառումների մեջ եմ, բայց Երկնային Հայրն ինձ գործիքներ է տվել, և ես կարող եմ հաղթահարել այն: Հիմա, երբ զգում եմ, որ ընկճվում եմ, ես ինքս ինձ ասում եմ, որ ես սիրված եմ, ես շրջապատված եմ մարդկանցով, ում հետ կարող եմ խոսել և ամեն բան լավ կլինի:

Նկար
Berglind sitting down

Ընկճախտի դեմ մաքառելով, Բեգլինդը ավելի լավ իրազեկվեց, թե մենք ինչպես կարող ենք օգնել միմյանց դժվարությունների միջոցով: «Աստված ճանաչում է յուրաքանչյուրիս և մեզանից ամեն մեկին, Նա սիրում է մեզ և ճշգրտորեն գիտի, թե բոլորս ինչի միջով ենք անցնում: Եվ մենք կարող ենք օգնել միմյանց»:

Նկար
Berglind smiling

Իր դժվարությունների միջոցով Բեգլինդը փոփոխություն է տեսել իր մեջ: «Փրկիչի Քավությունը իրական է»,- ասում է նա: «Իմ սիրտը փոխվել է, և ես ավելի ուժեղ եմ դարձել: Ես զգում եմ, կարծես ուրիշ մարդ եմ դարձել»:

Նկար
Berglind reading scriptures

«Երբ ես սկսեցի ավելի շատ կարդալ սուրբ գրություններն ամեն օր,- ասում է Բեգլինդը,- ես ստացա շատ օրհնություններ և հայտնություններ, որ իմ նպատակն է օգնել ուրիշներին: Ես սիրում եմ Եթեր 12.27-ը, որտեղ ասվում է, որ թույլ կողմերը կարող են ուժեղ դառնալ, եթե մենք հավատք ունենանք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Սա միշտ սփոփում է ինձ»:

Հղում.

  1. Jeffrey R. Holland, “‘Remember Lot’s Wife’: Faith Is for the Future” (Brigham Young University devotional, Jan. 13, 2009), speeches.byu.edu.