2020
Ձեռք բերելով իմ հավատը. ամեն անգամ մի քայլ
Ապրիլ 2020


Ձեռք բերելով իմ հավատը. ամեն անգամ մի քայլ

Վկայություն ձեռք բերելու համար ժամանակ է պահանջվում: Այն հաճախ պահանջում է համատեղ փոքր փորձառություններ:

Նկար
1. Legs with bare feet, 200 liter barrel being pushed along dirt road. Scene of Zimbabwe in background. 2. Legs walking off page. Pants and shoes suitable for church. African scene in bkgrd. _Spot: Elder Dube approx 22 yrs old bearing testimony from church benches.

Իմ կյանքի ամենակարևոր պահերից մեկը պատահեց 10 տարեկանում, երբ ես երկու շաբաթ անցկացրի՝ սովորելով Կաթոլիկ վարդապետությունը Լորետո Հռոմեական Կաթոլիկ Միսիայում, մոտ 20 մղոն (32 կմ) հեռու Սիլոբելայի իմ գյուղական տնից (Զիմբաբվե): Ես սկսեցի ճանաչել և սիրել Փրկիչ Հիսուս Քրիստոսին ու ապավինել Տիրոջը այս առաջին դասերի և տպավորությունների միջոցով:

Մինչ ես կաթոլիկ եկեղեցում էի, տեսա պատերին փակցված Տիրոջ կյանքի տեսարաններով նկարներ. տեսարաններ Հիսուս Քրիստոսի ծնունդից, տաճարում ուսուցանելիս, Գեթսեմանի պարտեզում աղոթելիս, խաչը դեպի Գողգոթա տանելիս, Գողգոթայում խաչվելիս և Նրա Հարությունը: Ես տխրեցի՝ տեսնելով այդ մեխերն ու փշերը: Երբ ես հասա Խաչելության նկարի մոտ, իմ աչքերը լցվեցին արցունքներով: Եվ ամեն անգամ ես արտասվում էի և ասում. «Նա իրոք անցել է այս ամենի միջով, միայն ինձ համար»:

Հաստատման արարողության ժամանակ քահանաներից մեկը նայեց իմ աչքերի մեջ ու ասաց. «Դու աշխարհի լույսն ես» (տես Մատթեոս 5.14): Հետո մատնացույց անելով վառվող մոմը, նա մեջբերեց Փրկիչի խոսքերը. «Այսպես լուսավորե ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը որ երկնքումն է» (Մատթեոս 5.16):

Երբ ես ավելի շատ էի սովորում Հիսուսի մասին, իմ մոտ ցանկություն էր առաջանում ծառայել ուրիշներին: Օրինակ՝ մենք ստիպված ջուր էինք բերում մեր գյուղից 8 կմ հեռավորության վրա գտնվող վայրից: Հաճախ գյուղի կանայք, ներառյալ իմ մայրը, իրենց գլխի վրա տանում էին ջրով լցված 20 լիտրանոց տարան: Կաթոլիկ սեմինարիայում իմ փորձառությունից հետո ես հաճախ հրում էի 200 լիտրանոց ջրով տարան, որպեսզի օգնեի մայրիկիս ու նաև օգնում էի երկու այրիների, ովքեր մեր հարևաններն էին: Ես հիշեցի այն լավ զգացումը, որը ես ունենում էի ամեն անգամ, երբ օգնում էի ուրիշներին:

Այս փորձառություններն օգնեցին ինձ զարգացնել իմ հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և անուղղակիորեն պատրաստեցին ինձ ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը, երբ ես 22 տարեկան էի:

Ընդունել Մորմոնի Գիրքը

Ես մեծացել եմ իմ երկրի համար փոփոխությունների ժամանակաշրջանում: Սպիտակ փոքրամասնությունը, որին առաջնորդում էր Յան Սմիթը, Անգլիայից անկախություն հռչակեց: Դրա պատճառով Միացյալ Ազգերը պատժամիջոցներ կիրառեց և քաղաքացիական պատերազմ հրահրվեց, որը տևեց մինչև 1980թ., որը նշանավորեց Զիմբաբվեի անկախությունը: Երբ ավարտեցի կրթությունը դպրոցում, ես տեղափոխվեցի քաղաք աշխատելու և մի քանի տարի չէի հաճախում որևէ եկեղեցի:

Մի օր ես խաղում էի իմ տնօրենի որդիների հետ: ինը և յոթ տարեկան էին: Նրանք ասացին. «Դու գիտե՞ս, որ մեր հայրը մեր Եկեղեցում ճյուղի նախագահ է»: Նրանք բացատրեցին, թե ինչ է ճյուղի նախագահը, և առանց մտածելու ես ասացի. «Ձեր հայրը չի գնա երկինք»: Ես հասկացա, որ մեծ սխալ էի գործել և հուսահատորեն մտածում էի, թե ինչ կարող էի ասել նրանց, որպեսզի մոռանան իմ մեկնաբանությունը: Օրվա վերջում, երբ նրանք տեսան իրենց հորը, վազելով մոտեցան նրան և կրկնեցին իմ ասածը: Ես մտածում էի, որ կկորցնեմ աշխատանքս:

Իմ տնօրենը ավելի շուտ ինձ ցույց էր տվել մի բաճկոն իր զինվորական ծառայությունից, ինչը նշանակում էր, որ նա մարդկանց էր սպանել: Ահա ինչու ես ասացի այդ խոսքերը: Նա շատ հանգիստ հարցրեց ինձ, թե ես ինչու էի ասել դա: Ես ասացի. «Պարո՛ն Հիթ, հիշե՛ք, դուք ինձ ասել եք, որ մարդ եք սպանել պատերազմի ժամանակ»: Աստվածաշնչում ասվում է. «Մի սպանիր»:

Նա հարցրեց ինձ, թե որ եկեղեցին էի հաճախում: Ես ասացի նրան, որ մի ժամանակ հաճախում էի Կաթոլիկ եկեղեցի, բայց չէի գնացել մոտ յոթ տարի: Նա կիսվեց Հին Կտակարանի փորձառություններով պատերազմների և պատերազմական գործողությունների մասին, իսկ հետո ինձ տվեց Մորմոնի Գրքի մի օրինակ: Ես այնքան ոգևորված էի, որ չէի կորցրել աշխատանքս:

Նա ինձ տվեց Մորմոնի Գիրքը 1981թ., բայց ես չկարդացի և նույնիսկ չբացեցի այն երկու տարի: Մի կիրակի ես ձանձրանում էի, երբ ընկերներս քաղաքում չէին, ուստի վերցրի գիրքը և գնացի մոտակա երկաթգծի կայարանը և կարդացի: Երբ ես կարդացի այդ օրը, զգացի բարի գործ անելու մղում, բայց ավելի ուշ ընթերցելիս ինձ իրոք ոգևորեց 3 Նեփի 11-ը: Ես կարդացի փրկված Նեփիացիների մասին, ովքեր անցել էին պատերազմի և մեծ դժվարությունների միջով, իսկ հետո Փրկիչ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրանց:

Իմ երկիրը 15 տարի անցել էր իր սեփական պատերազմի միջով: Որոշ մարդիկ, ում հետ ես մեծացել էի իմ գյուղում, գնացին պատերազմ և չվերադարձան: Ուրիշները ողջ կյանքում հաշմանդամ մնացին:

Ուստի Նեփիացիների մասին կարդալիս ես զգացի, որ կարծես Փրկիչ Հիսուս Քրիստոսը դիմում էր ինձ, երբ ասաց. «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք … շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար» (3 Նեփի 11.14):

Ես զգում էի, կարծես նա անձամբ ինձ էր դիմում, հրավիրելով գալ դեպի Իրեն։ Ես հասկացա, որ կարող եմ անել այդ: Դա փոխեց ամեն բան:

Ձեռք բերելով իմ վկայությունը

Ինձանից մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի քաջություն ձեռք բերեմ եկեղեցի գնալու համար: Ես գիտեի, թե որտեղ է եկեղեցին, բայց մեր փոքրիկ ճյուղում միսիոներներ չկային: 1984թ. փետրվարին ես գնացի Քվեքվի հավաքատուն: Ես ցանկանում էի հետ գնալ։ Համոզված չէի, որ պատկանում եմ այդ միջավայրին և նստեցի վերջում, որպեսզի արագ հեռանամ: Հիմնից, աղոթքից և հայտարարություններից հետո ճյուղի նախագահ Մայք Ալլենը բերեց իր վկայությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մորմոնի Գրքի մասին: Ես զգացի, որ ցանկանում եմ մնալ: Հաջորդ ելույթ ունեցողը ևս բերեց իր վկայությունը Փրկիչի և Մորմոնի Գրքի մասին, և երրորդը նույնպես: Ես չափազանց երջանիկ էի: Չկարողացա քաջություն գտնել և գնալ ամբիոնի մոտ, ուստի կանգնեցի այնտեղ, որտեղ կանգնած էի և ասացի. «Ես սիրում եմ Հիսուսին: Ես կարդում եմ Մորմոնի Գիրքը»: Եվ նստեցի: Սա իմ վկայության սկիզբն էր:

Նկար
1. Legs with bare feet, 200 liter barrel being pushed along dirt road. Scene of Zimbabwe in background. 2. Legs walking off page. Pants and shoes suitable for church. African scene in bkgrd. _Spot: Elder Dube approx 22 yrs old bearing testimony from church benches.

Այդ վկայությունները Տիրոջ դիմելաձևն էր ինձ, քանի որ դա օգնում էր ինձ զգալ, որ ես պատկանում եմ այդ միջավայրին: Ես զգացի, որ նրանք իմ եղբայրներն ու քույրերն են: Հաջորդ երկու օրերին ես աղոթում էի նրանց համար, նաև, որ ընդունված լինեմ նրանց կողմից: Ես այնտեղ հանդիպեցի անդամների, ովքեր շատ բարի էին և օգնում էին ինձ:

Այդ օրը շատ բաներ պատահեցին, երբ ես գնացի հավաքատուն: Ես մտածում եմ, թե ինչ կպատահեր, եթե այդ մարդիկ չբերեին իրենց վկայությունները: Կիսվեք ձեր տաղանդներից մեկով մի մարդու հետ, ով միայնակ է։ Երբեք չեք կարող իմանալ, կա՞ արդյոք ինչ-որ մեկը, ով մաքառումների մեջ է:

Հաճախ բերեք ձեր վկայությունը։ Երբ այդպես վարվեք, դուք կամրապնդեք ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց: Պաշտպանեք այն, ինչը գիտեք: Երբ դուք հետևեք Մորմոնի Գրքի խորհրդին, ավելի կմոտենաք Փրկիչին:

Մոտեցեք Փրկիչին

Ժամանակը, որը ես անցկացրի Լորետո Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու միսիայում, դրեց Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու իմ ճանապարհի սկիզբը: Այդ ժամանակից ի վեր ես սովորել եմ, որ աշակերտ լինելը գործընթաց է, և մենք պետք է շարունակենք առաջ գնալ, անկախ մեր թուլություններից և սահմանափակումներից: Երբ մենք ընդունենք այս հրավերը՝ «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս 5.48), մենք առաջ կընթանանք դեպի հավերժական կյանքը «տող առ տող, ցուցում առ ցուցում» (տես Վարդապետություն և Ուխտեր 98.12):

Մենք գիտենք, որ ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինելու, և այդ գործընթացում մենք կունենանք որոշ դժվարություններ ու խորը վշտեր, բայց Տիրոջը դիմելը միակ ուղին է մեր կյանքում խաղաղություն գտնելու համար:

Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությունը ամենակարևոր բանն է ինձ համար: Ես գիտեմ, որ Փրկիչը ցանկանում է մեզ հետ լինել։ Մենք պետք է դիմենք և հետևենք Նրան, հասնենք ու բարձրացնենք ուրիշներին, ինչպես Նա է հասնում ու բարձրացնում մեզ:

Ես սովորել եմ, որ աշակերտ լինելը գործընթաց է, և մենք պետք է շարունակենք առաջ շարժվել:

Նկարները` Գրեգ Նյուբոլդի