2020
Չորս պատկերներ Զատիկի շաբաթից
Ապրիլ 2020


Չորս պատկերներ Զատիկի շաբաթից

Նկար
A crown of thorns.

«Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ» (Հովհաննես 18.36):

Փշե պսակ

Տես Մատթեոս 27.29, Մարկոս 15.17, Հովհաննես 19.2։

Հռոմեացի զինվորները փշե պսակ դրեցին Փրկիչի վրա: «Հավանաբար այս դաժան գործողությունը մի նենգավոր փորձ էր, որով ծաղրական ձևով ընդօրինակվում էր կայսրի դափնին Նրա գլխին դնելը: … Որքան ցավոտ էր դա, հաշվի առնելով, որ այդ փշերը նշանակում էին Աստծո դժգոհությունը, երբ Նա անիծեց գետինը Ադամի պատճառով, որ այսուհետ այն միայն փշեր ծներ: Բայց կրելով պսակը՝ Հիսուսը փշերը փոխակերպեց Իր փառքի խորհրդանիշի» (President James E. Faust, Apr. 1991 general conference):

Ծիրանի հանդերձ

Տես Մատթեոս 27.28, Մարկոս 15.17, Հովհաննես 19.2:

Ծիրանագույնը թագավորների գույնն էր, և զինվորները ծաղրանքով այս հանդերձը հագցրին Հիսուս Քրիստոսին, քանի որ Նա պնդում էր, որ հրեաների թագավորն է: Իհարկե, իրականում Նա շատ ավելին է, քան դա. Նա է «Թագաւորների Թագաւորը, եւ տէրերի Տէրը» (Ա Տիմոթեոս 6.15, Հայտնություն 19.16):

Նկար
Oil on canvas painting of Christ standing with hands bound in front, and dressed in a purple robe. Pilate is seated and dressed in gold and white. Artist signed and dated painting in lower left hand corner.

«Արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից» (Մոսիա 3.7):

Ձիթապտղի մամլիչ

Տես Մատթեոս 26.36, Մարկոս 14.32, Ղուկաս 22.39–40, Հովհաննես 18.1:

«Շատ խորհրդանշական է, որ «արյուն եկավ յուրաքանչյուր ծակոտիից», [Մոսիա 3.7] երբ Հիսուսը տառապում էր Գեթսեմանում. մի վայր, որտեղ ձիթապտղի մամլիչներն էին: Փրկիչի ժամանակ ձիթայուղ արտադրելու համար ձիթապտուղները նախ փշրում էին` դրանց վրա մեծ քար գլորելով: Ստացված տրորվածքը լցնում էին փափուկ, լայն գործվածքով զամբյուղների մեջ, որոնք կիտվում էին մեկը մյուսի վրա: Դրանց ծանրությունից քամվում էր առաջին ու ամենալավ ձեթը: Ապա ճնշումը մեծացնելու համար դեզի վրա տեղադրում էին մեծ հեծան կամ գերան, որպեսզի ավելի շատ ձեթ ստանան: Ի վերջո, վերջին կաթիլները քամելու համար հեծանը ծանրացնում էին քարերով, որպեսզի ստեղծեին առավելագույն ջախջախիչ ճնշումը: Եվ այո, ձեթն այնպես էր հորդում, ինչպես սկզբում էր հոսում» (Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն, հոկտեմբեր 2016 գերագույն համաժողով):

Նկար
A stone olive press

«Նա այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկաս 24.6):

Դատարկ գերեզմանը

Տես Մատթեոս 28.1–8, Հովհաննես 20.1–18:

«Դատարկ գերեզմանը Զատիկի այդ առավոտյան Հոբի հարցի պատասխանն էր. «Մարդը թէ մեռնի՝ կապրի՞ նա դարձեալ» [Հոբ 14.14]: Իմ ձայնը լսող բոլոր մարդկանց ես հայտարարում եմ՝ մարդը թե մեռնի, կրկին կապրի: Մենք դա գիտենք, քանի որ ունենք հայտնված ճշմարտության լույսը» (Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Նա հարությու՜ն առավ» 2010թ. ապրիլի գերագույն համաժողով):

Նկար
Jesus Christ's empty tomb - set at Goshen, Utah

Փշե պսակի նկարները, Դիլլեն Մարշի

Քրիստոսը և Պիղատոսը, Մարկուս Վինսենթ, Եկեղեցու Պատմության Թանգարանի սեփականություն

Ձիթապտղի մամլիչի լուսանկարը Getty Images