2020
Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս թարգմանեց Մորմոնի Գիրքը:
Ապրիլ 2020


Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս թարգմանեց Մորմոնի Գիրքը:

Նկար
Restoration Project: 213 Translation begins. (Joseph and Oliver working on translation).

Մորոնին՝ Մորմոնի Գրքի վերջին մարգարեն, նախքան կթաքցներ ոսկե թիթեղները, գրքի տիտղոսաթերթի վրա գրեց, որ Մորմոնի Գիրքը կթարգմանվի «Աստծո պարգևով և զորությամբ»: Սա մնում է Մորմոնի Գրքի թարգմանության լավագույն նկարագրությունը:

Ջոզեֆ Սմիթը թարգմանության բառերը թելադրում էր դպիրներին, հիմնականում՝ Օլիվեր Քաուդերիին։ Քանի որ Ջոզեֆը թարգմանում էր լրիվ անծանոթ լեզվից, նա պետք է ապավիներ Տիրոջը: Տերն օգնեց նրան՝ տրամադրելով ֆիզիկական գործիքներ, որպեսզի Ջոզեֆին օժանդակեր թարգմանելիս: Վկաներն ասել են, որ Ջոզեֆը նայում էր գործիքների միջով, և սուրբ գրության բառերը անգլերենով հայտնվում էին նրան: Թարգմանության գործիքները «մեկնիչներն» էին՝ Ուրիմն ու Թումիմը. երկու պարզ քարեր, ամրացված մետաղե օղագոտուն, որպեսզի Ջոզեֆը կարողանար նայել դրանց միջով: Դրանք Ջոզեֆին էին տրվել թիթեղների հետ: Մյուս գործիքը, որն օգտագործում էր Ջոզեֆը, «տեսանողի քարն էր», որի մեջ նա նայում էր՝ հաճախ դնելով իր գլխարկի մեջ: Ջոզեֆը վաղուց էր գտել այդ քարը և օգտագործել էր թաքնված ու կորած իրերը գտնելու համար: Նա թարգմանելիս օգտագործում էր թե՛ մեկնիչները, թե՛ տեսանողի քարը, միշտ ապավինելով վերևից տրված ոգեշնչմանը:

Մորմոնի Գրքի թարգմանությունը իրոք հրաշք էր և արվեց «Աստծո պարգևով և զորությամբ»։