2020
Նրանք ունեին Քրիստոսի Գալուստի հույս, մենք նույնպես կարող ենք ունենալ
Ապրիլ 2020


Նրանք ունեին Քրիստոսի Գալուստի հույս. մենք նույնպես կարող ենք ունենալ

Մորմոնի Գրքի մարգարեները հույս ունեին, որ Քրիստոսը գալու է։ Նրանց խոսքերն ընթերցելիս մենք կարող ենք այդ նույն հույսը ունենալ, որ Նա կրկին կգա։

Նկար
Christ visiting the Americas

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ, Ջորջ Կոկո Սանտանջելո

Ի՞նչ բառեր են գալիս ձեր միտքը, երբ մտածում եք Մորմոնի Գրքի մասին:

Նեփիացինե՞ր, Լամանացինե՞ր, ուրիշ -ացինե՞ր:

Պատերա՞զմ, անապա՞տ, դժբախտությու՞ն:

Ապաշխարությու՞ն, քավությու՞ն, արդարակեցությու՞ն:

Հիսուս Քրիստո՞ս:

Հու՞յս:

Զատիկը հրաշալի ժամանակ է Մորմոնի Գրքի ուղերձի շուրջ կրկին խորհելու համար: Ամենակարևորն այն ուղերձն է, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչն ու Քավիչը: Նրա շնորհիվ մենք, ի վերջո, կարող ենք ազատվել մարմնի և հոգու ցավերից: Կարող ենք ազատվել մահից ու մեղքից: Մենք կարող ենք հաղթահարել ամեն վատ բան, որ տեղի է ունենում աշխարհում:

Ավելի պարզ ասած, մենք կարող ենք հույս ունենալ:

Հույսը, ճշմարիտ հույսը, որը կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի վրա, ոգեշնչեց հնադարյան մարգարեներին պահել հիշատակարաններ ոսկե թիթեղների վրա, որոնք դառնալու էին Մորմոնի Գիրքը: Հակոբն ասում է մեզ. «Քանզի, այս միտումով ենք մենք գրել այս բաները, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ մենք գիտեինք Քրիստոսի մասին, և մենք ունեինք նրա փառքի մի հույս՝ նրա գալուստից շատ հարյուրավոր տարիներ առաջ» (Հակոբ 4.4, շեշտադրումն ավելացված է):

Հակոբն ուզում էր, որ մենք իմանանք, որ ինքը և հիշատակարաններ պահող ուրիշ մարգարեներ գիտեին Քրիստոսի գալուստի մասին: Գիտեին Նրա գալուստից մի քանի հարյուր տարի առաջ։ Եվ նրանք ոգեշնչված էին՝ ունենալով այդ հույսը մարգարեների խոսքերից, որոնք իրենք կարդացել էին: Հակոբը բացատրում է՝ «և ոչ միայն մենք ինքներս ունեինք նրա փառքի մի հույս, այլ նաև բոլոր սուրբ մարգարեները, որոնք մեզանից առաջ էին։

Ահա, նրանք հավատում էին Քրիստոսին և երկրպագում էին Հորը՝ նրա անունով, և մենք նույնպես երկրպագում ենք Հորը՝ նրա անունով: …

Ուստի, մենք ուսումնասիրում ենք մարգարեներին, և մենք ունենք շատ հայտնություններ և մարգարեության ոգի. և ունենալով բոլոր այս վկայությունները՝ մենք ձեռք ենք բերում հույս, և մեր հավատքը դառնում է անսասան» (Հակոբ 4.4–6, տես նաև 1 Նեփի 19.21, Հակոբ 7.11, Մոսիա 3.13, Հելաման 8.16):

Հույսը, որը նրանք ձեռք բերեցին իրենց փորձառություններից և մարգարեություններից, որոնք կարդացել էին սուրբ գրություններում, պատրաստեց նրանց այն օրվան, երբ Քրիստոսը կգար: Նմանապես, մարգարեներն այսօր քաջալերում են մեզ պատրաստվել, երբ Քրիստոսը կրկին կգա: Եթե մենք պետք է ունենանք նույն հույսը, մենք ևս պետք է «ուսումնասիր[ենք] մարգարեներին, և [ձգտենք] ունենալ շատ հայտնություններ և մարգարեության ոգի»: Հիսուս Քրիստոսի մասին նրանց վկայությունները ոչ միայն կամրապնդեն մեր վկայությունները, այլև կօգնեն մեզ պատրաստվել Նրա գալուստին:

Լեքի

«Ուստի, որքա՜ն մեծ է այս բաները հայտնի դարձնելու կարևորությունը երկրի բնակիչներին, որպեսզի նրանք իմանան, որ չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով, որը վայր է դնում իր կյանքը՝ ըստ մարմնի, և կրկին վերցնում է այն, Հոգու զորությամբ, որպեսզի կարողանա իրագործել մեռելների հարությունը՝ լինելով առաջինը, որ պիտի հարություն առնի»:

Նեփի

«Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:

Բենիամին թագավոր

«Եվ նա կկոչվի Հիսուս Քրիստոս` Աստծո Որդի: …

Եվ ահա, նա գալիս է յուրայինների մոտ, որպեսզի փրկություն գա մարդկանց զավակներին, միայն առ նրա անունը հավատքի միջոցով, … 

Եվ երրորդ օրը նա պիտի հարություն առնի մեռելներից: …

Քանզի, ահա, նրա արյունը քավում է նաև նրանց մեղքերը, որոնք ընկել են Ադամի օրինազանցության պատճառով, որոնք մահացել են՝ չիմանալով Աստծո կամքն իրենց վերաբերյալ, կամ ովքեր անգիտակցորեն են մեղք գործել»:

Ալմա

«Եվ նա պիտի գնա առաջ` տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս` որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա վեր կառնի իր վրա մահ, որ նա կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ` համաձայն մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, համաձայն մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների»:

Ամուղեկ

«Եվ այն մեծ և վերջին զոհաբերությունը լինելու է Աստծո Որդին, այո, անսահման և հավերժական:

Եվ այսպիսով, նա պիտի բերի փրկություն բոլոր նրանց, ովքեր կհավատան նրա անունին. սա լինելով նպատակն այդ վերջին զոհաբերության, առաջ բերելու գթասրտությունը, որը հաղթում է արդարադատությանը և առաջ բերում միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն:

Եվ այսպես ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները, և օղակում է նրանց ապահովության բազուկների մեջ, մինչդեռ նա, ով չի գործադրում հավատք ի ապաշխարություն, ենթակա է արդարադատության պահանջների ամբողջ օրենքին. հետևաբար, միայն նրա համար, ով ունի հավատք ապաշխարության համար, իրագործվում է փրկագնման մեծ և հավերժական ծրագիրը»։

Նկար
the Savior in Gethsemane

Gethsemane, by Jorge Cocco Santangelo

Սամուել Լամանացի

«Քանզի ահա, նա, անշուշտ, պիտի մահանա, որ փրկություն կարողանա գալ. այո, դա հարկավոր է նրան, և դառնում է անհրաժեշտ, որ նա մեռնի՝ իրագործելու մեռելների հարությունը, որպեսզի դրա միջոցով մարդիկ կարողանան բերվել Տիրոջ ներկայության մեջ:

Այո, ահա, այս մահն իրագործում է հարությունը, և փրկագնում է բոլոր մարդկությանն առաջին մահից՝ այն հոգևոր մահից. քանզի ողջ մարդկությունը, Ադամի անկումով կտրված լինելով Տիրոջ ներկայությունից, համարվում է մեռած, ինչ վերաբերում է թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր բաներին:

Բայց ահա, Քրիստոսի հարությունը փրկագնում է մարդկությանը, այո, նույնիսկ ողջ մարդկությանը, և բերում նրանց ետ՝ դեպի Տիրոջ ներկայությունը»:

Նկար
Christ with children

Blessing the Children, by Jorge Cocco Santangelo

Մորմոն

«Իմացեք, որ դուք պետք է գաք ձեր հայրերի իմացությանը, և ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից ու անօրինություններից, և հավատաք Հիսուս Քրիստոսին, որ նա Աստծո Որդին է, և որ նա սպանվել է հրեաների կողմից, և Հոր զորությամբ նա կրկին հարություն է առել, որով նա հաղթանակ է ձեռք բերել գերեզմանի վրա. և նաև նրանում է մահվան խայթոցը կուլ գնացել:

Եվ նա իրականացնում է մեռելների հարությունը, որի միջոցով մարդը պետք է բարձրացվի՝ կանգնելու նրա ատյանի առջև:

Եվ նա իրականացրել է աշխարհի փրկագընումը, որի միջոցով, նա, ով դատաստանի օրն անմեղ կգտնվի նրա առջև, նրան թույլ կտրվի բնակվել Աստծո ներկայության մեջ, իր արքայությունում, անդադար գովքեր գովերգելու երգչախմբերի հետ վերևում՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, որոնք մեկ Աստված են, երջանկության մի վիճակում, որը վերջ չունի»: