2020
«Տեսնու՞մ եք, թե ինչ կարող է անել մի փոքր հավատը»:
Ապրիլ 2020


«Տեսնու՞մ եք, թե ինչ կարող է անել մի փոքր հավատը»:

Գոդֆրեյ Ջ. Էլիս

Վաշինգտոն, ԱՄՆ

Նկար
family caught in rainstorm

Նկարազարդումը © Գարի Ալֆոնսոյի, i2iart.com

Որոշ ժամանակ առաջ ես և կինս մեր երկու կրտսեր որդիներին տարանք Ֆրանսիա շրջայցի այն տարածքներում, որտեղ ես ծառայել էի իմ լիաժամկետ միսիայի ժամանակ: Մենք այցելեցինք Եկեղեցու այն ճյուղերը, որտեղ ես ծառայել էի և ուրախացանք այն անդամների հետ, որոնց ուսուցանել էի: Մենք այցելեցինք նաև պատմական վայրեր:

Վայրերից մեկը Դե Շալյուսե ամրոցի ավերակներն էին: Այդ վիթխարի միջնադարյան ամրոցը դարեր առաջ հարձակման էր ենթարկվել և հիմնավորապես քանդվել էր: Ավերակների շուրջը բուսականությունն աճել էր, և դեպի ամրոցը տանող արահետը նեղ էր ու զառիթափ: Դժվար էր մագլցելը, բայց երբ տեղ հասանք, հասկացանք, որ մեր ջանքերն իզուր չէին:

Տղաներին դուր եկավ, երբ մագլցելով իջան զնդանի մեջ, ապա բարձրացան ամրոցի կանգուն մնացած պատերին: Ամրոցը հիացրել էր նրանց, ինչպես ինձ՝ 24 տարի առաջ:

Մինչ այնտեղ էինք, հեռվում մի ամառային փոթորիկ հայտնվեց: Այն արագ մոտենում էր: Երկինքը պատվեց մութ ամպերով, որին հետևեց կայծակի ու ամպրոպի բարձր ձայնը:

Մենք արահետով մագլցեցինք ներքև և շտապեցինք դեպի մեքենան, երբ փոթորիկն արագ մոտենում էր մեզ: Շուտով տեղատարափ անձրևը ողողեց մեզ, և արահետի կեղտը վերածվեց ցեխի: Մենք անհանգստանում էինք, որ կկորցնեինք մեր ոտքի ճանապարհը և ներքև կընկնեինք զառիվայր քարքարոտ արահետից:

Արահետի եզրի ծառերի մեջ մենք մի թաքստոց գտանք: Ապա միասին հավաքվեցինք ծածկի տակ և մտածում էինք, թե ինչքան պիտի սպասենք, որպեսզի ներքև իջնենք:

«Եկեք աղոթենք»,- ասաց մեր կրտսեր որդին:

Նա աղոթեց, որ անձրևը դադարի, և մենք կարողանանք անվտանգ ներքև իջնել բլուրից: Նա նայեց մեզ ու ասաց. «Հիմա մենք բավարար չափով հավատքի կարիք ունենք»:

Ես բացատրեցի, որ նույնիսկ եթե մենք մեծ հավատք ունենք, միշտ չէ, որ աղոթքների պատասխանը գալիս է մեր ուզած ձևով:

«Ոչ,- ասաց նա,- անձրևը կդադարի 10 րոպեից»:

10 րոպեից անձրևն իրոք դադարեց:

«Լավ, եկեք գնանք»,- ասաց նա:

«Եթե մենք հիմա գնանք, անձրևը նորից կսկսվի և մենք ծուղակը կընկնենք»,- ասաց մեր ավագ որդին:

«Չի սկսվի»,- պատասխանեց մեր կրտսեր որդին: «Եկեք գնանք»:

Մենք ճամփա ընկանք արահետի ավելի չոր մասով՝ քայլելիս հետ պահելով թփերն ու ճյուղերը: Ավտոմեքենայի մոտ վերադառնալուց հետո մենք երախտագիտության աղոթք ասացինք: Շուտով անձրևը կրկին սկսվեց:

«Տեսնու՞մ եք, թե ինչ կարող է անել մի փոքր հավատը»,- խոնարհաբար ասաց մեր որդին:

Այդ օրը նա մեզ մի հրաշալի դաս տվեց: