2020
Լավացնենք մեր տաճարային փորձառությունը
Ապրիլ 2020


Լավացնենք մեր տաճարային փորձառությունը

«Վերականգնման լավագույն զարդը սուրբ տաճարն է։ Նրա սրբազան արարողություններն ու ուխտերը առանցքային նշանակություն ունեն նախապատրաստելու ժողովրդին, որը պատրաստ է ողջունելու Փրկիչին Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ»:1

Ժամանակ առ ժամանակ Առաջին Նախագահությունը կատարել է տաճարային արարողությունների և ընթացակարգերի փոփոխություններ, որպեսզի լավացնի տաճարային փորձառությունը անդամների համար և օգնի բոլորին, ովքեր տաճար են մտնում, որպեսզի ավելի սերտ կապ զգան Աստծո հետ այս սրբազան վայրերի ներսում:

Որպես տաճարային երկրպագության մաս, անդամները հագնում են արարողությունների հագուստ՝ վարդապետական և խորհրդանշական նշանակությամբ, որի աղբյուրը տաճարային երկրպագությունն է Հին Կտակարանում (տես Ղևտացոց 8 և Ելից 28):

Որոշ փոփոխություններ են կատարվել տաճարային արարողությունների հագուստների հետ: Այս փոփոխությունները չեն արտացոլում տաճարային խորհրդանշականության կամ վարդապետության փոփոխություններ, այլ նախատեսված են տաճարային փորձառությունները պարզ, հարմարավետ և հասանելի դարձնելու համար. տաճարային հագուստը ավելի հեշտ է հագնել, խնամել և այն ավելի մատչելի է:

Այդ փոփոխությունները ներառում են.

  • Քողի և զգեստի ձևը պարզեցնել։

  • Հեռացնել պլաստիկ ներդիրը գլխարկից և հեռացնել կապիչը գլխարկից և քողից:

  • Օգտագործել ավելի դիմացկուն գործվածք, որը նույնն է զգեստների, գլխարկի և պարկի համար, և օգնում է, որ դրանք ավելի երկար օգտագործվեն և ավելի հեշտ լինի դրանց մասին հոգ տանելը:

Մենք հուսով ենք, որ այս փոփոխությունները կօգնեն լավացնել սրբազան փորձառությունը ձեզ համար, երբ դուք տաճարային երկրպագությունը դարձնում եք ձեր կյանքի անբաժանելի մասը:

Հղում.

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 120։