Գերագույն համաժողով
Վկայություն բերել Հիսուս Քրիստոսի մասին խոսքով և գործերով
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Վկայություն բերել Հիսուս Քրիստոսի մասին խոսքով և գործերով

Երբ մենք ձգտում ենք ապրել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ ներդաշնակ, մեր վարքը կլինի կենդանի վկայություն մեր Քավիչի և Նրա անվան վերաբերյալ:

Մկրտության ժամանակ մեր խոստումներից մեկն այն է, որ մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Իմ նպատակն է այսօր հիշեցնել մեզ, որ մենք կարող ենք ցույց տալ Աստծուն, որ մեզ վրա ենք վերցնում ենք Նրա Որդու անունը` հնարավորինս հաճախ վկայություն բերելով խոսքով և գործով, որ Հիսուսը Քրիստոսն է:

Իր Հարությունից հետո Ամերիկայում ժողովրդին սպասավորելիս և ուսուցանելիս Փրկիչը հայտարարեց.

«Մի՞թե դուք չեք կարդացել սուրբ գրքերը, որոնք ասում են՝ դուք պետք է վերցնեք ձեզ վրա Քրիստոսի անունը, որն իմ անունն է: Քանզի այս անունով պիտի դուք կոչվեք վերջին օրը.

Եվ ով որ վերցնում է իր վրա իմ անունը և համբերում մինչև վերջ, նույնը պիտի փրկվի վերջին օրը»:1

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մեզ, որ «Փրկիչի անունը մեզ վրա վերցնելը ներառում է հայտարարել և վկայություն տալ ուրիշներին՝ մեր գործերի և մեր խոսքերի միջոցով, որ Հիսուսը Քրիստոսն է»:2

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, ունենք օրհնություն և արտոնություն` կանգնելու որպես Տիրոջ և Նրա անվան վկաներ, որտեղ էլ որ լինենք:3 Երբ մենք ձգտում ենք ապրել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ ներդաշնակ, մեր վարքը կլինի կենդանի վկայություն մեր Քավիչի և Նրա անվան վերաբերյալ: Դեռ ավելին, մենք վկայում ենք Քրիստոսի մասին խոսքով` կիսվելով ուրիշների հետ, ինչին հավատում ենք, զգում ենք կամ գիտենք Քրիստոսի մասին:

Երբ մենք խոնարհաբար կիսվում ենք Տիրոջ մասին մեր վկայությամբ` մեր խոսքերի և գործողությունների միջոցով, Սուրբ Հոգին հաստատում է4 նրանց, ովքեր անկեղծ միտումով են, բաց սրտով և պատրաստակամ մտքով, որ Հիսուսը իսկապես Քրիստոսն է:5

Ես կկամենայի կիսվել երկու թարմ և ոգեշնչող օրինակներով անդամների մասին, որոնք ցույց են տալիս Աստծուն, որ իրենց վրա են վերցնում Հիսուս Քրիստոսի անունը` խոսելով Նրա մասին և բերելով անկեղծ վկայություն Տիրոջ մասին Եկեղեցու ժողովների ժամանակ:

Օրինակ առաջին` երբ կինս, Էլեյնը և ես գնացինք Իսպանիա 2022թ., մենք այնտեղ մասնակցեցինք կիրակնօրյա ժողովներին Եկեղեցու մի փոքրիկ միավորում: Երբ ես նստած էի ամբիոնում, իսկ կինս ժողովարանում, նկատեցի, որ նա նստած էր մի տարեց կնոջ կողքին: Երբ հաղորդության ժողովն ավարտվեց, ես քայլեցի դեպի Էլեյնը և խնդրեցի նրան ներկայացնել ինձ իր նոր ընկերուհուն: Նա այդպես արեց և նշեց, որ այդ կինը, որը Եկեղեցու անդամ չէր, մոտ երկու տարի հաճախում էր Եկեղեցի: Երբ ես լսեցի այդ, հարցրի այդ աստվածավախ կնոջը, թե ինչն էր ստիպում նրան հետ գալ և հաճախել մեր ժողովներին այդքան երկար ժամանակ: Կինը սիրով պատասխանեց, «Ես սիրում եմ գալ այստեղ, որովհետև ձեր ժողովներում դուք խոսում եք Հիսուս Քրիստոսի մասին»:

Ակնհայտ է, որ Իսպանիայի Եկեղեցու անդամներն այդ միավորում խոսում էին, ուսուցանում և վկայում Քրիստոսի մասին իրենց ժողովներում:

Օրինակ երկրորդ. Բրազիլիայի տարածաշրջանում ծառայելուց հետո Եկեղեցու գլխավոր գրասենյակում ծառայելու մի նոր հանձնարարություն եկավ: Երբ տեղափոխվեցինք Սոլթ Լեյք Սիթի այս տարվա հուլիսի վերջին, մենք հաճախեցինք կիրակնօրյա ժողովներին մեր նոր և հրաշալի ծխում: Այդ ժողովներից մեկը ծոմի և վկայության ժողովն էր։ Ակնածանքով հաղորդությունը վերցնելուց հետո անդամները կանգնեցին և մեկը մյուսի հետևից անկեղծ վկայություններ բերեցին Փրկչի մասին: Ժողովը կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի վրա և մենք շոշափելիորեն զգում էինք Հոգուն: Մենք շենացանք և մեր հավատքը զորացավ: Եթե Եկեղեցու ընկերները, որոնք ազնվորեն որոնում են ճշմարտությունը, լինեին այդ հանդիպմանը, նրանք կհասկանային, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է։

Ինչպիսի օրհնություն է տեսնել, որ մեր Եկեղեցու ժողովները ընտիր հնարավորություններ են մեզ համար՝ վկայելու Քրիստոսի մասին և ազդարարելու Աստծուն, որ մենք ցնծում ենք՝ Նրա Որդու անունը վերցնելով մեզ վրա:

Այժմ, թույլ տվեք նշել Հիսուս Քրիստոսի անունը գործողությունների միջոցով մեզ վրա վերցնելու` Նրա մասին վկայություն բերելու մի հզոր օրինակ:

Անցած ամառ ես ուղեկցում էի Երեց Ջոնաթան Շմիթին Յուբա Սիթիի Ֆեդեր Ռիվերի (Կալիֆորնիա) տաճարի բաց դռների օրվա ընթացքում: Այնտեղ ինձ բախտ վիճակվեց ուղեկցել խմբերին տաճարով շրջագայելու ժամանակ: Այդ խմբերից մեկում կար մի Եկեղեցու անդամ` Վիրջիլ Ատկինսոնը և այլ հավատքի յոթ ընկերներ: Այցելության վերջում տաճարի կնքման սենյակում Եղբայր Ատկինսոնը հուզվեց, երբ իր սերն էր արտահայտում իր ընկերների հանդեպ, ովքեր տաճար էին եկել այդ օրը: Այդ անելուց հետո, գրեթե անմիջապես, մի կին այդ խմբից կանգնեց և ասաց. «Մենք բոլորս սիրում ենք Վիրջիլին: Նա երբեք մեզ չի պարտադրել իր հավատքը։ Բայց նա ոչ էլ ամաչում է դրա համար: Նա ուղղակի ապրում է նրանով, ինչին հավատում է»:

Տարիներ շարունակ եղբայր Ատկինսոնի Քրիստոսանման ապրելակերպը ծառայել է որպես հզոր վկայություն իր ընկերների համար: Նրա օրինակը համոզիչ ապացույց է, որ նա իր վրա է վերցրել Քրիստոսի անունը:

Եզրափակելով՝ թույլ տվեք կիսվել իմ սովորած դասով այն մասին, թե ինչպես մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը և վկայել Նրա մասին՝ օգտագործելով Եկեղեցու ճիշտ անունը՝

Նախագահ Նելսոնը՝ Աստծո կենդանի մարգարեն, 2018թ. գերագույն համաժողովի ելույթում, որը կոչվում է «Եկեղեցու ճիշտ անունը», ասաց. «Սա ուղղղում է : Դա Տիրոջ հրամանն է ։ Ջոզեֆ Սմիթը չի անվանակոչել իր միջոցով վերականգնված Եկեղեցին, ոչ էլ Մորմոնն է դա արել։ Փրկիչն ինքն ասաց․ «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:[Վարդապետություն և Ուխտեր 115.4]»:6

Մենք բոլորս հեռացանք գերագույն համաժողովից այդ օրը` պարտավորված և վճռականությամբ լի` այդուհետև հետևելու մարգարեին և գործածելու Եկեղեցու հայտնի դարձված անունը: Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ Եկեղեցու ճիշտ անունն օգտագործենք։ Առաջին մի քանի անգամը ես պետք է շատ ուշադիր լինեի և թույլ չտայի ինձ վերադառնալ հին ուղիներին: Առաջին փորձերից հետո ես ավելի հարմարավետ զգացի Եկեղեցու՝ հայտնությամբ ստացված անունն օգտագործելիս: Ես ընդունում եմ, որ շատ անգամներ ես արագ էի արտաբերում Եկեղեցու անունը։ Ես վախենում էի, որ մարդիկ ուշադրություն չէին դարձնի Եկեղեցու լրիվ անվանը, որ նրանք կմտածեին, թե այն մի փոքր երկար է:

Այնուամենայնիվ, հետագայում ես հասկացա, որ Եկեղեցու լրիվ անունը գիտակցաբար ասելը ինձ տալիս էր արժեքավոր հնարավորություններ արտաբերելու Հիսուս Քրիստոսի անունը և փաստորեն վկայություն բերելու Փրկչի մասին` հռչակելով Նրա անունը Իր Եկեղեցու անվան մեջ: Ես նաև նկատեցի, որ երբ ուրիշների հետ խոսելիս ասում եմ Եկեղեցու ճիշտ անունը, ես ավելի հաճախ եմ հիշում Հիսուս Քրիստոսին և զգում Նրա ազդեցությունն իմ կյանքում:

Հետևելով մարգարեին՝ մենք բոլորս կարող ենք սովորել ավելի շատ վկայել Հիսուս Քրիստոսի մասին` օգտագործելով Եկեղեցու ճիշտ անունը, այսպիսով լիովին վերցնելով Տիրոջ անունը մեզ վրա:

Այս շաբաթ առավոտյան, ես ուրախությամբ վկայում եմ, որ Նախագահ Նելսոնը Աստծո ապրող մարգարեն է, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոսի վերականգնված Եկեղեցին է: Ես խոնարհաբոր վկայում եմ Աստծո Որդու և Նրա աստվածայնության մասին: Նա Աստծո Անդրանիկ և Միածին Որդին է`մեր Փրկիչն ու Քավիչը, Էմմանուելը:7 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։