Գերագույն համաժողով
Հավերժական ճշմարտություն
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հավերժական ճշմարտություն

Ճշմարտությունը ճանաչելու մեր կարիքը երբեք ավելի կարևոր չի եղել։

Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր նվիրվածության համար և շնորհակալություն միմյանց հանդեպ ձեր սիրո և ծառայության համար։ Դուք իսկապես հիասքանչ եք։

Նախաբան

Երբ ես և կինս՝ Աննան, որպես լիաժամկետ միսիայի ղեկավարներ ծառայելու կանչ ստացանք, մեր ընտանիքը որոշեց սովորել յուրաքանչյուր միսիոների անունը նախքան այնտեղ հասնելը։ Մենք ձեռք բերեցինք լուսանկարներ, ստեղծեցինք քարտեր և սկսեցինք ուսումնասիրել դեմքերը, ապա անգիր անել անունները։

Երբ տեղ հասանք, միսիոներների հետ նախնական հանդիպումներ անցկացրինք։ Մինչ մենք զրուցում էինք, ես լսեցի մեր ինը տարեկան որդու ձայնը․

«Ուրախ եմ ծանոթության համար, Սեմ»։

«Որտեղի՞ց եք դուք, Ռեյչլ»։

«Օհ, Դեյվիդ, ինչ բարձրահասակ եք»։

Անհանգստացած՝ ես գնացի մեր որդու մոտ և շշնջացի. «Հեյ, եկեք հիշենք միսիոներներին կոչել երեց կամ քույր»։

Նա տարակուսած հայացքով նայեց ինձ և ասաց․ «Հայրիկ, ես կարծում էի, որ մենք պետք է անգիր սովորեինք նրանց անունները»։ Մեր որդին արեց այն, ինչը ճիշտ էր համարում՝ ելնելով իր հասկացողությունից։

Այսպիսով, ինչպիսի՞ն է ճշմարտության մեր ըմբռնումը այսօրվա աշխարհում։ Մենք անընդհատ ռմբակոծվում ենք ուժեղ կարծիքներով, կողմնակալ հաշվետվություններով և թերի տվյալներով։ Միևնույն ժամանակ, այդ տեղեկատվության ծավալն ու աղբյուրները բազմազան են դառնում։ Ճշմարտությունը ճանաչելու մեր կարիքը երբեք ավելի կարևոր չի եղել։

Ճշմարտությունը մեզ համար կարևոր է Աստծո հետ հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու, խաղաղություն և ուրախություն գտնելու և մեր աստվածային ներուժին հասնելու համար։ Այսօր եկեք խորհենք հետևյալ հարցերի շուրջ․

  • Ի՞նչ է ճշմարտությունը և ինչո՞ւ է այն կարևոր։

  • Ինչպե՞ս ենք մենք գտնում ճշմարտությունը։

  • Երբ մենք գտնում ենք ճշմարտությունը, ինչպե՞ս կարող ենք կիսվել դրանով։

Ճշմարտությունը հավերժ է

Սուրբ գրություններում Տերն ուսուցանել է մեզ, որ «ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն եվ Ուխտեր 93․24)։ Այն «չի ստեղծվել կամ արարվել» (Վարդապետություն և Ուխտեր 93․29) և «չունի վերջ» (Վարդապետություն և Ուխտեր 88․661 Ճշմարտությունը բացարձակ է, հաստատուն և անփոփոխ։ Այլ կերպ ասած՝ ճշմարտությունը հավերժ է։2

Ճշմարտությունն օգնում է մեզ խուսափել խաբեությունից,3 տարբերել բարին չարից,4 լինել պաշտպանված5 և գտնել մխիթարություն ու բժշկում։6 Ճշմարտությունը կարող է նաև առաջնորդել մեր գործողությունները,7 ազատել մեզ,8 սրբագործել մեզ9 և տանել դեպի հավերժական կյանք։10

Աստված հայտնում է հավերժական ճշմարտությունը

Աստված բացահայտում է մեզ հավերժական ճշմարտությունը հայտնությունների շղթայի միջոցով՝ ներառելով Իրեն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգուն, մարգարեներին և մեզ։ Թույլ տվեք քննարկել հստակ, միևնույն ժամանակ փոխկապակցված դերերը, որոնք այս գործընթացում խաղում են մասնակիցներից յուրաքանչյուրը։

Առաջինը՝ Աստված է բոլոր ճշմարտությունների աղբյուրը։11 Նա և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը,12 կատարելապես հասկանում են ճշմարտությունը և միշտ գործում են ճշմարիտ սկզբունքներին ու օրենքներին ներդաշնակ։13 Այս ուժը թույլ է տալիս Նրանց ստեղծել և կառավարել աշխարհներ,14 ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրին կատարելապես սիրել, առաջնորդել և ուսուցանել։15 Նրանք ցանկանում են, որ մենք հասկանանք և կիրառենք ճշմարտությունը, որպեսզի մենք կարողանանք վայելել օրհնությունները, որոնք Նրանք տալիս են։16 Նրանք կարող են ճշմարտությունը փոխանցել անձամբ կամ ավելի հավանական է՝ սուրհանդակների միջոցով, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգին, հրեշտակները կամ ապրող մարգարեները։

Երկրորդը, Սուրբ Հոգին վկայում է ողջ ճշմարտության մասին։17 Նա ուղղակիորեն հայտնում է մեզ ճշմարտությունը և վկայում ուրիշների կողմից ուսուցանված ճշմարտության մասին։ Հոգուց եկող ոգեշնչումները սովորաբար տրվում են որպես մտքեր և մեր սիրտը լցնող զգացմունքներ։18

Երրորդը, մարգարեները ճշմարտությունը ստանում են Աստծուց և այդ ճշմարտությամբ կիսվում են մեզ հետ։19 Մենք ճշմարտությունը սովորում ենք անցյալի մարգարեներից՝ սուրբ գրությունների միջոցով20 և ապրող մարգարեներից՝ գերագույն համաժողովի և այլ պաշտոնական աղբյուրների միջոցով։

Ի վերջո, ես և դուք վճռորոշ դեր ենք խաղում այս գործընթացում։ Աստված ակնկալում է, որ մենք փնտրենք, ճանաչենք և կիրառենք ճշմարտությունը։ Ճշմարտությունը ստանալու և կիրառելու մեր կարողությունը կախված է Հոր և Որդու հետ մեր հարաբերությունների ամրությունից, Սուրբ Հոգու ազդեցությանը մեր արձագանքից և վերջին օրերի մարգարեներին հետևելուց։

Մենք պետք է հիշենք, որ սատանան աշխատում է մեզ հետ պահել ճշմարտությունից։ Նա գիտի, որ առանց ճշմարտության մենք չենք կարող հավերժական կյանք ձեռք բերել։ Նա ճշմարտության թելերը միահյուսում է աշխարհիկ փիլիսոփայությունների հետ, որպեսզի շփոթեցնի մեզ և շեղի Աստծո հայտնածից։21

Փնտրենք, ճանաչենք և կիրառենք հավերժական ճշմարտությունը

Երբ մենք փնտրում ենք հավերժական ճշմարտություն,22 հետևյալ երկու հարցերը կարող են օգնել մեզ հասկանալ՝ արդյոք գաղափարը գալիս է Աստծուց, թե մեկ այլ աղբյուրից.

  • Արդյոք այդ գաղափարը հետևողականորեն ուսուցանվո՞ւմ է սուրբ գրություններում և կենդանի մարգարեների խոսքերում։

  • Արդյոք այդ գաղափարը հաստատվո՞ւմ է Սուրբ Հոգու վկայությամբ։

Աստված հայտնում է վարդապետական ճշմարտությունները մարգարեների միջոցով, իսկ Սուրբ Հոգին հաստատում է այդ ճշմարտությունները և օգնում է մեզ կիրառել դրանք։23 Մենք պետք է փնտրենք և պատրաստ լինենք ստանալու այդ հոգևոր տպավորությունները, երբ դրանք գան։24 Մենք առավելագույնս ընդունում ենք Հոգու վկայությունը, երբ խոնարհ ենք,25 անկեղծորեն աղոթում ենք և ուսումնասիրում Աստծո խոսքը26 և պահում Նրա պատվիրանները։27

Որևէ հատուկ ճշմարտության վերաբերյալ Սուրբ Հոգուց հաստատում ստանալուց հետո մեր հասկացողությունը խորանում է, երբ մենք սկսում ենք կիրառել այդ սկզբունքը։ Ժամանակի ընթացքում հետևողականորեն ապրելով այդ սկզբունքով՝ մենք հավաստի գիտելիք ենք ձեռք բերում այդ ճշմարտության վերաբերյալ։28

Օրինակ՝ ես սխալներ եմ թույլ տվել և զղջացել եմ վատ ընտրության համար։ Բայց աղոթքի, ուսումնասիրության և առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով ես վկայություն ստացա ապաշխարության սկզբունքի մասին։29 Մինչ ես շարունակել եմ ապաշխարել, ապաշխարության վերաբերյալ իմ հասկացողությունն ավելի է ամրապնդվել։ Ես ինձ ավելի մոտ եմ զգացել Աստծուն և Նրա Որդուն։ Ես այժմ գիտեմ, որ մեղքը կարող է ներվել Հիսուս Քրիստոսի միջոցով, քանի որ ես ամեն օր զգում եմ ապաշխարության օրհնությունները։30

Վստահենք Աստծուն՝ նախքան ճշմարտության բացահայտումը

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք, երբ անկեղծորեն փնտրում ենք դեռևս չբացահայտված ճշմարտությունը։ Ես մեծ կարեկցանք ունեմ նրանց հանդեպ, ովքեր ծարավ են պատասխանների, որոնք կարծես թե չեն տրվում։

Ջոզեֆ Սմիթին Տերը խորհուրդ տվեց․ «Լուռ մնա, մինչև որ ես հարմար կգտնեմ այս նյութի վերաբերյալ բոլոր բաներն … հայտնի դարձնել» (Վարդապետություն և Ուխտեր 10․37

Իսկ Էմմա Սմիթին Նա բացատրել է․ «Մի տրտնջա այն բաների պատճառով, որոնք դու չես տեսել, քանզի դրանք պահվում են քեզանից և աշխարհից, որն իմ իմաստությամբ է, գալիք ժամանակի համար» (Վարդապետություն և Ուխտեր 25․4

Ես նույնպես փնտրել եմ անկեղծ հարցերի պատասխաններ։ Շատ պատասխաններ տրվել են․ մի քանիսը՝ ոչ։31 Մինչ մենք սպասում ենք՝ վստահելով Աստծո իմաստությանը և սիրուն, պահելով Նրա պատվիրանները և ապավինելով այն ամենին, ինչը իսկապես գիտենք, Նա օգնում է մեզ խաղաղություն գտնել, մինչև Նա հայտնի բոլոր բաների ճշմարտությունը։32

Հասկանանք վարդապետությունը և օրենքը

Ճշմարտություն փնտրելիս օգտակար է հասկանալ վարդապետության և օրենքի միջև եղած տարբերությունը։ Վարդապետությունը վերաբերում է հավերժական ճշմարտություններին, ինչպիսիք են Աստվածագլխի բնույթը, փրկության ծրագիրը, Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը։ Օրենքը վարդապետության կիրառումն է՝ հիմնված ներկա հանգամանքների վրա։ Օրենքներն օգնում են մեզ կանոնավոր կերպով սպասավորել Եկեղեցում։

Մինչ վարդապետությունը երբեք չի փոխվում, օրենքները ժամանակ առ ժամանակ հարմարեցվում են։ Տերն աշխատում է Իր մարգարեների միջոցով՝ պաշտպանելու Իր վարդապետությունը և փոփոխելու Եկեղեցու օրենքները՝ համաձայն Իր զավակների կարիքների։

Ցավոք, մենք երբեմն օրենքը շփոթում ենք վարդապետության հետ։ Եթե մենք չենք հասկանում տարբերությունը, մենք հիասթափության վտանգի տակ ենք, երբ օրենքներ փոխվեն, և կարող ենք մինչև անգամ կասկածի տակ դնել Աստծո իմաստությունը կամ մարգարեի դերը՝ որպես հայտնողի։33

Ուսուցանենք հավերժական ճշմարտությունը

Երբ մեզ ճշմարտություն է տրվում Աստծուց, Նա խրախուսում է մեզ ուրիշների հետ կիսվել այդ գիտելիքով։34 Մենք դա անում ենք, երբ ուսուցանում ենք, ելույթ ենք ունենում եկեղեցում, ուղղորդում ենք երեխային կամ ընկերոջ հետ քննարկում ավետարանի ճշմարտությունները։

Մեր նպատակն է ուսուցանել ճշմարտությունն այնպես, որ հրավիրի Սուրբ Հոգու դարձի բերող զորությունը։35 Թույլ տվեք կիսվել մի շարք պարզ հրավերներով Տիրոջ և Նրա մարգարեների կողմից, որոնք կարող են օգնել։36

  1. Կենտրոնացեք Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց հիմնարար վարդապետության վրա։37

  2. Հիմնվեք սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների ուսմունքների վրա։38

  3. Ապավինեք իշխանություն ունեցող բազմաթիվ վկաների միջոցով հաստատված վարդապետությանը։39

  4. Խուսափեք շահարկումներից, անձնական կարծիքներից կամ աշխարհիկ գաղափարներից։40

  5. Ուսուցանեք վարդապետության մի կետը ավետարանի համապատասխան ճշմարտությունների համատեքստում։41

  6. Օգտագործեք ուսուցման մեթոդներ, որոնք հրավիրում են Հոգու ազդեցությունը։42

  7. Ապահովեք հստակ շփումներ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։43

Սիրով ասեք ճշմարտությունը

Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք ուսուցանում ճշմարտությունը։ Պողոսը խրախուսում է մեզ խոսել՝ «սիրո մեջ ճշմարիտ լինելով» (տես Եփեսացիս 4․14-15)։ Ճշմարտությունն ունի ուրիշին օրհնելու լավագույն հնարավորությունը, երբ փոխանցվում է Քրիստոսանման սիրով։44

Առանց սիրո ուսուցանվող ճշմարտությունը կարող է առաջացնել դատապարտության, հուսալքության և միայնության զգացումներ։ Դա հաճախ առաջ է բերում զայրույթ և տարաձայնություն, նույնիսկ ընդհարում։ Մյուս կողմից, սերն առանց ճշմարտության դատարկ է և չունի աճի խոստում։

Եվ ճշմարտությունը, և սերը կարևոր են մեր հոգևոր զարգացման համար։45 Ճշմարտությունն ապահովում է վարդապետությունը, սկզբունքները և օրենքները, որոնք անհրաժեշտ են հավերժական կյանք ունենալու համար, մինչդեռ սերը անհրաժեշտ շարժառիթ է դառնում ճշմարտությունն ընդունելու և համապատասխանաբար գործելու համար։

Ես հավերժ երախտապարտ եմ նրանց, ովքեր համբերությամբ սովորեցրել են ինձ հավերժական ճշմարտությունը սիրով։

Եզրափակում

Եզրափակելով՝ թույլ տվեք կիսվել հավերժական ճշմարտություններով, որոնք խարիսխ են դարձել իմ հոգու համար։ Ես այս ճշմարտությունների մասին գիտելիք եմ ձեռք բերել՝ հետևելով այսօր քննարկված սկզբունքներին։

Ես գիտեմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է։46 Նա ամենագետ է,47 ամենազոր48 և կատարյալ սեր ունի մեր հանդեպ։49 Նա պատրաստել է մի ծրագիր մեզ համար, որ ստանանք հավերժական կյանք և դառնանք Նրա նման։50

Որպես այդ ծրագրի մաս, Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ օգնի մեզ։51 Նա սովորեցրեց մեզ կատարել Հոր կամքը52 և սիրել միմյանց։53 Նա քավեց մեր մեղքերը,54 և տվեց Իր կյանքը խաչի վրա։55 Նա մեռելներից հարություն առավ երեք օր անց։56 Քրիստոսի և Նրա շնորհի միջոցով մենք հարություն կառնենք,57 ներում կստանանք58 և ուժ կգտնենք վշտի մեջ։59

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը հիմնեց Իր Եկեղեցին։60 Ժամանակի ընթացքում այդ Եկեղեցին փոխվեց, և ճշմարտությունները կորսվեցին։61 Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին և ավետարանի ճշմարտությունները Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։62 Եվ այսօր Քրիստոսը շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին կենդանի մարգարեների և առաքյալների միջոցով։63

Ես գիտեմ, որ երբ մենք գանք Քրիստոսի մոտ, մենք ի վերջո կարող ենք «կատարելագործվել նրանում» (Մորոնի 10․32), ձեռք բերել «ուրախության լիությունը» (Վարդապետություն և Ուխտեր 93․33), և ստանալ «այն ամենն, ինչ Հայրն ունի» (Վարդապետություն և Ուխտեր 84․38)։ Այս հավերժական ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես նաև Սաղմոս 117․2, Վարդապետություն և Ուխտեր 1․39։

  2. «Հակառակ ոմանց կասկածների, իրոք կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ ճիշտը և սխալը: Իսկապես գոյություն ունի բացարձակ ճշմարտություն՝ հավերժական ճշմարտություն։ Մեր օրերի պատուհասներից մեկն այն է, որ շատ քիչ մարդիկ գիտեն, թե ուր դիմել ճշմարտության համար» (Ռասսել Մ. Նելսոն, «Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 6)։

  3. Տես Տես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․37։

  4. Տես Մորոնի 7․19։

  5. Տես 2 Նեփի 1․9, Վարդապետություն և Ուխտեր 17․8։

  6. Տես Հակոբ 2․8։

  7. Տես Սաղմոս 119․105, 2 Նեփի 32․3։

  8. Տես Հովհաննես 8.32, Վարդապետություն և Ուխտեր 98.8։

  9. Տես Հովհաննես 17․17։

  10. Sես 2 Նեփի 31․20։

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․11-13, 93․36։

  12. Տես Հովհաննես 5․19-20, 7․16, 8․26, 18․37, Մովսես 1․6։

  13. Տես Ալմա 42․12-26, Վարդապետություն և Ուխտեր 88․41։

  14. Տես Մովսես 1․30-39։

  15. Sես 2 Նեփի 26․24։

  16. Տես Վարդապետություն և Ուխտեր 82․8-9։

  17. Տես Հովհաննես 16․13, Հոկոբ 4․13, Մորոնի 10․5, Վարդապետություն և Ուխտեր 50․14, 75․10, 76․12, 91․4, 124․97։

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 6․22-23, 8․2-3։

  19. Տես Երեմիա 1․5, 7, Ամովս 3․7, Մատթեոս 28.16-20, Մորոնի 7․31, Վարդապետություն և Ուխտեր 1.38, 21․1-6, 43․1-7։ Մարգարեն մի «անձ է, որը կանչվում է Աստծո կողմից` Նրա անունից խոսելու համար: Որպես Աստծո սուրհանդակ` մարգարեն Աստծուց ստանում է պատվիրաններ, մարգարեություններ և հայտնություններ: Նրա պատասխանատվությունն է՝ մարդկությանը հայտնի դարձնել Աստծո կամքը և նրա իրական բնույթը և ցույց տալ այն գործերի իմաստը, որոնք Նա կատարում է նրանց համար։ Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխավ ասում է հետևանքների մասին։ Նա արդարության քարոզիչ է: Երբեմն մարգարեները կարող են ոգեշնչվել կանխագուշակելու ապագան՝ ի շահ մարդկության։ Այնուամենայնիվ, նրա առաջնային պատասխանատվությունն է՝ վկայել Քրիստոսի մասին։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը այսօր Աստծո Մարգարեն է երկրի վրա։ Առաջին Նախագահության անդամները և Տասներկու Առաքյալները հաստատվում են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մարգարե»,Ավետարանական գրադարան)։ Այս սկզբունքների օրինակները կարելի է գտնել հետևյալ մարգարեների կյանքում․ Ադամ (տես Մովսես 6․51-62), Ենովք (տես Մովսես 6․26-36), Նոյ (տես Մովսես 8․19, 23-24), Աբրահամ (տես Ծննդոց 12․1-3, Աբրահամ 2․8-9), Մովսես (տես Ելից 3․1-15, Մովսես 1․1-6, 25-26), Պետրոս (տես Մատթեոս 16․13-19) և Ջոզեֆ Սմիթ (տես Վարդապետություն և Ուխտեր 5․6-10, 20․2, 21․4-6

  20. Տես Բ Տիմոթեոս 3․16։

  21. Տես Հովհաննես 8․44, 2 Նեփի 2․18, Վարդապետություն և Ուխտեր 93․39, Մովսես 4․4։

  22. Տես 1 Նեփի 10․19։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը հրահանգել է․ «Մենք պետք է զգույշ լինենք [Աստծո] ճշմարտությունը փնտրելիս և դա գտնելու համար անհրաժեշտ աղբյուրներն ընտրելիս։ Մենք չպետք է աշխարհիկ հռչակը կամ իշխանությունը համարենք ճշմարտության որակյալ աղբյուրներ։ … Երբ կրոնի մասին ճշմարտություն ենք փնտրում, պետք է օգտագործենք այդ որոնմանը համապատասխան հոգևոր մեթոդներ. աղոթք, Սուրբ Հոգու վկայություն, սուրբ գրությունների ուսումնասիրություն և ժամանակակից մարգարեների խոսքերը» («Ճշմարտությունը և ծրագիրը», Լիահոնա, նոյ․ 2018, 25)։

  23. Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Առաքյալներն ու մարգարեները … հռչակում են Աստծո խոսքը, բայց մենք հավատում ենք, որ բացի դրանից, տղամարդիկ և կանայք ընդհանրապես և նույնիսկ երեխաները կարող են իմանալ և առաջնորդվել աստվածային ոգեշնչմամբ՝ ի պատասխան աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության։ … Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներին տրվում է Սուրբ Հոգու պարգևը, որը հնարավոր է դարձնում շարունակվող հաղորդակցություն իրենց Երկնային Հոր հետ։ … Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր անդամ խոսում է Եկեղեցու անունից կամ կարող է սահմանել վարդապետություններ, այլ որ յուրաքանչյուրը կարող է ստանալ աստվածային առաջնորդություն իր կյանքի մարտահրավերների և հնարավորությունների հետ առնչվելիս» («Քրիստոսի վարդապետությունը», Լիահոնա, մայիս 2012, 89-90, նշում 2)։

  24. Տես 2 Նեփի 33․1-2։

  25. Տես Վարդապետություն և Ուխտեր 1․28։

  26. Տես Մորոնի 10.3-5, Վարդապետություն և Ուխտեր 9․7-9, 84․85։

  27. Տես Վարդապետություն և Ուխտեր 5․35, 63․23, 93․27-28։ Չնայած մեր լուրջ ջանքերին, մեզանից ոմանք դեռ կարող են դժվարությամբ զգալ Հոգուն՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Դեպրեսիան, անհանգիստ վիճակը և այլ նյարդաբանական խնդիրները կարող են բարդացնել Սուրբ Հոգու ճանաչումը։ Նման դեպքերում Տերը հրավիրում է մեզ շարունակել ապրել ավետարանով, և Նա կօրհնի մեզ (տես Մոսիա 2․41)։ Մենք կարող ենք փնտրել լրացուցիչ գործողություններ, ինչպիսիք են՝ լսել սուրբ երաժշտություն, ներգրավվել ծառայության մեջ կամ ժամանակ անցկացնել բնության մեջ, որոնք օգնում են մեզ զգալ Հոգու պտուղները (տես Գաղատացիս 5․22-23) և ամրացնել մեր կապը Աստծո հետ։

    Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդն ասել է․ «Այսպիսով, ինչպե՞ս եք դուք լավագույնս արձագանքում, երբ դուք կամ ձեր սիրելիները բախվում են հոգեկան ու էմոցիոնալ խնդիրների։ Բոլորից առավել, երբեք մի կորցրեք հավատքն առ ձեր Երկնային Հայրը, որը սիրում է ձեզ առավել, քան դուք կարող եք պատկերացնել։ … Հավատարմորեն ձգտեք հետևել ժամանակի ընթացքում փորձված հոգևոր հավաքների ծրագրերին, որոնք Տիրոջ Հոգին ձեր կյանք են բերում: Խորհուրդ հարցրեք նրանցից, ովքեր կրում են ձեր հոգևոր բարեկեցության բանալիները: Խնդրեք և գնահատեք քահանայության օրհնությունները: Ամեն կիրակի ընդունեք հաղորդությունը և ամուր կառչեք Հիսուս Քրիստոսի Քավության խոստումներից: Հավատացեք հրաշքներին: Ես տեսել եմ՝ ինչպես են դրանցից շատերն իրականացել, երբ բոլոր նշաններն ասում էին, որ հույս չկա: Հույսը երբեք չի մարում» («Ինչպես կոտրված անոթ», Լիանոնա, նոյ. 2013, 40-41)։

  28. Տես Հովհաննես 7․17, Ալմա 32․26-34։ Ի վերջո, Աստված ցանկանում է, որ մենք ճշմարտությունը ձեռք բերենք «տող առ տող, ցուցում առ ցուցում», մինչև մենք հասկանանք բոլոր բաները (տես Առակաց 28․5, 2 Նեփի 28․30, Վարդապետություն և Ուխտեր 88․67, 93․28

  29. Տես Ա Հովհաննես 1․9-10, 2․1-2։

  30. Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է․ «Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա։ Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի քավության զորությունից» («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67)։

  31. Ես չգիտեմ բոլոր պատճառները, թե ինչու է Աստված մեզանից թաքցնում որոշ հավերժական ճշմարտություններ, բայց Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին հետաքրքիր պատկերացում է տվել. «Օրհնյալ է հավատալ առանց տեսնելու, քանի որ հավատքի գործադրմամբ գալիս է հոգևոր զարգացումը՝ մարդու երկրային գոյության մեծ նպատակներից մեկը. մինչդեռ գիտելիքը, կուլ տալով հավատը, կանխում է դրա իրագործումը, դրանով իսկ խոչընդոտելով այդ զարգացմանը։ «Գիտելիքը ուժ է», և ամեն ինչ պետք է հայտնի լինի ժամանակին։ Բայց վաղաժամ գիտելիքը՝ սխալ ժամանակին բացահայտված, ճակատագրական է և առաջընթացի, և երջանկության համար» (“The Divinity of Jesus Christ,” Improvement Era, Jan. 1926, 222; see also Liahona, Dec. 2003, 14–15)։

  32. Տես Վարդապետություն և Ուխտեր 76․5-10։ Տերը նաև խորհուրդ է տվել Հայրում Սմիթին. «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը։ … Լուռ մնա [և] ուսումնասիրիր իմ խոսքը» (Վարդապետություն և Ուխտեր 11․21-22)։ Ալմա մարգարեն օրինակ է տալիս անպատասխան հարցերը լուծելու համար. «Արդ, այս խորհուրդները դեռ լիովին հայտնի չեն դարձվել ինձ. հետևաբար, ես պիտի զսպեմ ինձ» (Ալմա 37․11)։ Նա նաև բացատրել է իր որդի Կորիանթոնին, որ «կան շատ խորհուրդներ, որոնք պահվում են, որ ոչ ոք չիմանա դրանք, բացի իրենից՝ Աստծուց» (Ալմա 40․3)։ Ես նաև ուժ եմ գտել Նեփիի պատասխանի մեջ, երբ նրան տրվեց մի հարց, որին նա չէր կարող պատասխանել. «Ես գիտեմ, որ [Աստված] սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների մասին» (1 Նեփի 11․17

  33. Նմանապես, մշակութային ավանդույթները վարդապետություն կամ օրենք չեն։ Նրանք կարող են օգտակար լինել, եթե օգնեն մեզ հետևել վարդապետությանը և օրենքին, բայց կարող են նաև խոչընդոտել մեր հոգևոր աճին, եթե հիմնված չեն ճշմարիտ սկզբունքների վրա։ Մենք պետք է խուսափենք ավանդույթներից, որոնք չեն կերտում մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կամ չեն օգնում մեզ առաջ գնալ դեպի հավերժական կյանք։

  34. Տես Վարդապետություն և Ուխտեր 15․5, 88․77-78։

  35. Տես Վարդապետություն և Ուխտեր 50․21-23։

  36. Վերցված է «Վարդապետական ճշգրտության ապահովման սկզբունքներ» փաստաթղթից, որը հաստատվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից 2023 թվականի փետրվարին։

  37. Տես 1 Նեփի 15․14։ Տերն ուղղորդել է Իր ծառաներին խուսափել կենտրոնանալ սկզբունքների կամ հասկացությունների վրա, որոնք առանցքային չեն Իր ավետարանում․ «Եվ գաղափարախոսությունների մասին դու չպետք է խոսես, այլ պետք է հայտարարես ապաշխարություն և հավատք առ Փրկիչը, և մեղքերի թողություն՝ մկրտությամբ և կրակով, այո՛, այսինքն՝ Սուրբ Հոգով» (Վարդապետություն և Ուխտեր 19․31

    Երեց Նիլ Լ. Անդերսենը բացատրել է․ «Եկեք կենտրոնանանք Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության պարգևի վրա։ Սա չի նշանակում, որ մենք չենք կարող պատմել սեփական կյանքի փորձը կամ կիսվել ուրիշների մտքերով։ Չնայած մեր թեման կարող է վերաբերել ընտանիքներին կամ ծառայությանը, տաճարներին կամ վերջին միսիային, սակայն … ամեն ինչ պետք է մատնանշի Տեր Հիսուս Քրիստոսին» («Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 89-90)։

  38. Տես Վարդապետություն և Ուխտեր 28․2-3, 8։ Ալմա մարգարեն հորդորեց ավետարանը քարոզելու համար նշանակվածներին, որ «չսովորեցնեին ոչինչ, բացի այն բաներից, որոնք ինքն էր սովորեցրել, և որոնք խոսվել էին սուրբ մարգարեների բերանով» (Մոսիա 18․19

    Նախագահ Հենրի Բ. Այրինգը հայտարարել է. «Մենք պետք է ուսուցանենք Եկեղեցու հիմնական վարդապետությունները, որոնք ներառված են ստանդարտ աշխատություններում և մարգարեների ուսմունքներում, որոնց պարտականությունն է հռչակել վարդապետությունը» («Տերը կբազմապատկի բերքը» [երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետրվարի 6, 1998], Teaching Seminary: Preservice Readings [2004], 96)։

    Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է, որ «այսօր Եկեղեցում, ճիշտ ինչպես հնադարյան ժամանակներում, Քրիստոսի վարդապետությունը հաստատելը կամ վարդապետական շեղումներն ուղղելը աստվածային հայտնության հարց է նրանց համար, ում Տերն օժտում է առաքելական իշխանությամբ» («Քրիստոսի Վարդապետությունը», 86)։

  39. Տես Բ Կորնթացիս 13․1, 2 Նեփի 11․3, Եթեր 5․4, Վարդապետություն և Ուխտեր 6․28։ Երեց Նիլ Լ. Անդերսենը նկատել է․ «Ոմանք կասկածի տակ են դնում իրենց հավատքը, երբ գտնում են Եկեղեցու որևէ ղեկավարի ասվածը տասնամյակներ առաջ, որը համահունչ չէ մեր վարդապետությանը։ Կարևոր մի սկզբունք կա, որը կարգավորում է Եկեղեցու վարդապետությունը: Վարդապետությունն ուսուցանվում է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի բոլոր 15 անդամների կողմից: Այն թաքնված չէ որևէ առանձին ելույթի անորոշ տողերում: Ճշմարիտ սկզբունքները ուսուցանվում են հաճախ և շատերի կողմից: Մեր վարդապետությունը դժվար չէ գտնել» («Ձեր հավատքի փորձությունը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 41)։

    Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը նմանապես ուսուցանել է․ «Պետք է հիշել, որ անցյալի, թե ներկայիս Եկեղեցու ղեկավարի յուրաքանչյուր հայտարարություն վարդապետություն չի համարվում։ Եկեղեցում բոլորը հասկանում են, որ առանձին առիթով որևէ ղեկավարի կողմից կատարված հայտարարություն հաճախ հանդիսանում է անձնական, թեև լավ մտածված կարծիք, և չի վերաբերում կամ պարտադրվում ամբողջ Եկեղեցուն» («Քրիստոսի վարդապետությունը», 88)։

  40. Տես 3 Նեփի 11.32, 40։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ես նախկինում խոսել եմ Եկեղեցու վարդապետությունը մաքուր պահելու կարևորության մասին։ … Ինձ անհանգստացնում է այդ հարցը։ … Վարդապետական ուսուցման չնչին շեղումները կարող են հանգեցնել մեծ և չար կեղծիքների» (Teachings of Gordon B. Hinckley [1997], 620)։

    Նախագահ Դալլին Հ. Օուքսը զգուշացրել է, որ կան ոմանք, «ովքեր ընտրում են մի քանի նախադասություն մարգարեի ուսմունքներից և օգտագործում դրանք իրենց քաղաքական օրակարգին կամ այլ անձնական նպատակներին աջակցելու համար։ … Մարգարեի խոսքերը խեղաթյուրել անձնական նպատակներին աջակցելու համար՝ քաղաքական, ֆինանսական կամ այլ կերպ, նշանակում է փորձել շահարկել մարգարեին, ոչ թե հետևել նրան» (“Our Strengths Can Become Our Downfall” [Brigham Young University fireside, June 7, 1992], 7, speeches.byu.edu)։

    Նախագահ Հենրի Բ. Այրինգը զգուշացրել է․ «Վարդապետությունը զորություն է ստանում, երբ Սուրբ Հոգին հաստատում է, որ այն ճշմարիտ է։ … Քանի որ մենք ունենք Սուրբ Հոգու կարիքը, մենք պետք է զգույշ և ուշադիր լինենք, որպեսզի չանցնենք ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու սահմանը։ Սուրբ Հոգին Ճշմարտության Հոգին է: Մենք հրավիրում ենք նրա հաստատումը, երբ խուսափում ենք շահարկումից կամ անձնական մեկնաբանություններից: Գուցե դա դժվար լինի անել։ … Գայթակղություն կա որևէ նոր կամ զգայացունց բան փորձել: Սակայն երբ զգուշանում ենք, որպեսզի ուսուցանենք միայն ճշմարիտ վարդապետությունը, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն՝ որպես գործընկեր։ Ուսուցման մեջ պարզունակ լինելը ապահով ձևերից մեկն է, որով կարող ենք խուսափել կեղծ վարդապետությանն անգամ մոտենալուց: Այդ պարզությամբ մենք ձեռք ենք բերում ապահովություն և քիչ բան կորցնում» (“The Power of Teaching Doctrine,” Liahona, July 1999, 86)։

    Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Ավելի մեծ հասկացողություն փնտրելը մեր հոգևոր զարգացման կարևոր մասն է, բայց խնդրում եմ զգույշ լինել։ Բանականությունը չի կարող փոխարինել հայտնությանը։ Շահարկումները չեն հանգեցնի ավելի մեծ հոգևոր գիտելիքի, բայց դա կարող է հանգեցնել խաբեության կամ շեղել մեր ուշադրությունը բացահայտվածից» («Ձեր աստվածային էությունը և հավերժական ճակատագիրը», Լիահոնա, մայիս 2022, 70)։

  41. Տես Մատթեոս 23.23։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը նախազգուշացրել է. «Շատ անխոհեմ է ճշմարտության մի հատված վերցնել և դրան վերաբերվել այնպես, կարծես դա ամբողջն է։ … Քրիստոսի ավետարանի բոլոր բացահայտված սկզբունքները անհրաժեշտ և էական են փրկության ծրագրում»։ Նա այնուհետև բացատրել է. «Դա ոչ լավ օրենք է, ոչ էլ առողջ վարդապետություն՝ վերցնել դրանցից որևէ մեկը, առանձնացնել այն ավետարանի ճշմարտության ամբողջ ծրագրից, դարձնել այն հատուկ նախասիրություն և ապավինել դրան մեր փրկության և առաջընթացի համար։ … Դրանք բոլորը կարևոր են» (Gospel Doctrine, 5th edition [1939], 122)։

    Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է. «Ավետարանի սկզբունքները … պահանջում են համաժամանակացում։ Երբ իրարից անջատված կամ մեկուսացված լինեն, մարդկանց կողմից այս վարդապետությունների մեկնաբանությունները և իրականացումը կարող են անխոհեմ լինել։ Սերը, եթե չստուգվի յոթերորդ պատվիրանով, կարող է մարմնավոր դառնալ։ Հինգերորդ պատվիրանի գովելի շեշտը ծնողներին մեծարելու վերաբերյալ, եթե չստուգվի առաջին պատվիրանով, կարող է հանգեցնել անվերապահ նվիրվածության սխալ ծնողներին, այլ ոչ Աստծուն։ … Նույնիսկ համբերությունը հավասարակշռվում է «ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով» [Վարդապետություն և Ուխտեր 121․43]» (“Behold, the Enemy Is Combined,” Ensign, May 1993, 78–79)։

    Նախագահ Մարիոն Գ․ Ռոմնին բացատրել է. «[Սուրբ գրությունները] ուսումնասիրելը, պարզելու համար, թե ինչ են նրանք ուսուցանում, ինչպես պատվիրել է Հիսուսը, շատ հեռու է դրա միջոցով հատվածներ որսալուց, որոնք կարող են օգտագործվել՝ կանխորոշված եզրակացությանն աջակցելու համար» (“Records of Great Worth,” Ensign, Sept. 1980, 3)։

  42. Տես Ա Կորնթացիս 2․4, Մորոնի 6․9։ Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ընդգծել է Հիսուս Քրիստոսի ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ հաղորդակից դարձնելու անհրաժեշտությունն այնպես, որ տանի դեպի հոգևոր շինություն Սուրբ Հոգու զորության միջոցով. «Տերը երբեք ավելի ընդգծված խորհուրդ չի տվել Եկեղեցուն, քան այն, որ մենք պետք է ուսուցանենք ավետարանը «Հոգով, այսինքն՝ Մխիթարիչով, որն ուղարկվել է ուսուցանելու ճշմարտությունը»։ Արդյոք մենք ուսուցանո՞ւմ ենք ավետարանը «ճշմարտության Հոգով», - հետաքրքրվել է Նա։ Թե՞ մենք դա սովորեցնում ենք «այլ ձևով»։ Եվ եթե լինի որևէ այլ ձևով, - Նա զգուշացնում է, - ապա Աստծուց չէ։ [Վարդապետություն և Ուխտեր 50․14, 17-18]։ … Ոչ մի հավերժական ուսուցում չի կարող տեղի ունենալ, եթե այն չարագացվի երկնքի Հոգու միջոցով։ … Դա այն է, ինչը մեր անդամներն իրականում ուզում են։… Նրանք ցանկանում են ամրացնել իրենց հավատքը և նորոգել իրենց հույսը։ Մի խոսքով, նրանք ցանկանում են սնուցվել Աստծո բարի խոսքով, զորացվել երկնքի զորություններով» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26)։

  43. Տես Ալմա 13.23։ Մեր Երկնային Հոր մասին խոսելով՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը վկայել է. «Նա հաղորդակցվում է պարզ, հանգիստ և այնպես հստակ, որ մենք չենք կարող չհասկանալ Նրան» («Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020,89)։

  44. Տես Սաղմոս 26․3, Հռովմայեցիս 13․1-8, Ա Կորնթացիս 13․1-8, Ա Հովհաննես 3․18։

  45. Տես Սաղմոս 40․11։

  46. Տես Հռովմայեցիս 8․16։

  47. Տես Ա Թագավորաց 2․3, Մատթեոս 6․8, 2 Նեփի 2․24, 9․20։

  48. Տես Ծննդոց 17․1, Երեմիա 32․17, 1 Նեփի 7․12, Ալմա 26․35։

  49. Տես Երեմիա 31.3, Ա Հովհաննես 4․7-10, Ալմա 26․37։

  50. Տես 2 Նեփի 9, Վարդապետություն և Ուխտեր 20․17-31, Մովսես 6․52-62։

  51. Տես Հովհաննես 3․16, Ա Հովհաննես 4․9-10։

  52. Տես Հովհաննես 8․29, 3 Նեփի 27․13։

  53. Տես Հովհաննես 15․12, Ա Հովհաննես 3․11։

  54. Տես Ղուկաս 22․39-46։

  55. Տես Հովհաննես 19.16-30։

  56. Տես Հովհաննես 20․1-18։

  57. Տես Ա Կորնթացիս 15․20-22, Մոսիա 15․20-24, 16․7-9, Վարդապետություն և Ուխտեր 76․16-17։

  58. Տես Գործք 11․17-18, Ա Տիմոթեոս 1․14-16, Ալմա 34․8-10, Մորոնի 6․2-3, 8, Վարդապետություն և Ուխտեր 19․13-19։

  59. Տես Մատթեոս 11․28-30, Բ Կորնթացիս 12․7-10, Փիլիպպեցիս 4․13, Ալմա 26․11-13։

  60. Տես Մատթեոս 16.18-19, Եփեսացիս 2․20։

  61. Տես Մատթեոս 24․24, Գործք 20․28-30։

  62. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․1-4, 21․1-7, 27․12, 110, 135․3, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-20։

  63. Տես Վարդապետություն և Ուխտեր 1․14, 38, 43․1-7, 107․91-92։