2019
Երբ դուք հուսահատված եք
Ապրիլ 2019


Երբ դուք հուսահատված եք

Կյանքն ունի իր թռիչքներն ու անկումները: Անկումի պահերին մենք մտածում ենք, թե Աստված ի՞նչ է անում. ինչո՞ւ է սիրող Հայրը թույլ տալիս, որ սա տեղի ունենա: Այս դժվարին կացությունը մեր մեջ հարց է առաջացնում. «Արդյո՞ք Աստված անձամբ հոգ է տանում իմ մասին»:

Այսպիսի իրավիճակների համար ես ընտրել եմ հետևյալ սուրբ գրությունները.

  • Սաղմոս 8.4–5. «Ի՞նչ է մարդը որ դու յիշում ես նորան … Եւ մի քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատւով պսակեցիր նորան»:

  • Հովհաննես 10.14. Երկրային կյանքի ընթացքում Հիսուսն Իրեն անվանել է «բարի հովիվ» և ավելացրել. «ես իմիններին ճանաչում եմ»:

  • Մովսես 1.39. Սա իմ սիրելի հատվածներից մեկն է, որտեղ Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնում է Իր նպատակը. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը», այդպիսով շեշտելով, որ հետաքրքրված է մեր անձերով:

  • Ղուկաս 7.11–16. Այս պատմությունը ոչ միայն ուսուցանում է մահվան հանդեպ Փրկիչի զորության մասին, հանդիսանալով Զատիկի տոների հիշեցումը, այլ նաև լավ օրինակ է ինձ համար, որ Նա լավագույնս տեղյակ է մեզանից յուրաքանչյուրի մասին: Հիսուսի բոլոր հրաշքներից մի քանիսն առավել քնքուշ ու կարեկցող են, դրանցից է Նրա սպասավորությունը Նայինի որբևայրուն: Ինչպես լուսաբանել եմ իմ հոդվածում (տես 12-րդ էջը), այս պատմությունը ցույց է տալիս Փրկիչի հետաքրքրվածությունը և սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

Քեյթ Վիլսոն

Ասպիրանտ պրոֆեսոր, Բրիգամ Յանգ Համալսարան