2019
Ողջույններ Էստոնիայից
Ապրիլ 2019


Ողջույններ Էստոնիայից

Մենք Մարգոն և Պաոլոն ենք: Այս տարի մենք ճամփորդում ենք աշխարհով մեկ՝ ծանոթանալու Աստծո զավակների հետ: Միացե՛ք մեզ Էստոնիա մեր այցի ժամանակ:

Նկար
Hello from Estonia

Էստոնիան գտնվում է հյուսիսային Եվրոպայում: Այն ունի ավելի քան 2000 կղզիներ: Էստոնիայում բնակվում է շուրջ 1.3 միլիոն մարդ:

Ահա թե ինչպես կարելի է ասել «բարև» էստոներեն. Tere:Եվ ահա թե ինչպես ասել Եկեղեցու անունը. Viimse Aja Pühade Jeesuse Kristuse Kirik:

Սա Տալինն է՝ Էստոնիայի մայրաքաղաքը: Այն գրեթե 800 տարեկան է: Էստոնիան շատ վայրի տեղեր ունի, ինչպես օրինակ՝ անտառներ և ճահիճներ: Իրականում, Էստոնիայի տարածքի կեսից ավելին ծածկված է անտառներով: Էստոնիայում ապրող շատ մարդիկ սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում:

Էստոնիայում ի՞նչ են ուտում ճաշին: Գուցե խոզի միս կամ մարինացված ձուկ կարտոֆիլով, կաղամբ, թթվասեր և սև հաց: Դա կոչվում է շպրոտով սենդվիչ:

Սիրո՞ւմ եք երգել Երեխաների Միությունում: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ էստոնացիներն անցկացնում են մեծ փառատոն՝ երգերով ու պարերով տոնում են իրենց երկրի տոնը:

Եկեղեցին Էստոնիայում փոքր է, բայց ամուր: Մոտավորապես հազար անդամ կա Եկեղեցում: Նրանց ամենամոտ տաճարը Ֆինլանդիա Հելսինկի տաճարն է:

Ծանոթացեք երկու էստոնացի քույրերի հետ:

Մի գիշեր ես ցանկանում էի գնալ քնելու, բայց իմ Թեդդի արջուկը չկար: Ես փնտրեցի այն, բայց չգտա: Ես աղոթեցի: Հետո ես գտա իմ Թեդդի արջուկին և լավ երազներ տեսա:

Բիանկա Ջ., 7 տարեկան

Մեր ընտանիքը սիրում է ծառայել մարդկանց: Ծառայությունն օգնում է մեզ զգալ Սուրբ Հոգին, Ով մեզ խաղաղության ջերմ զգացում է պարգևում: Իմ քույրն ու ես նվերներ ենք պատրաստում մարդկանց համար, քանի որ ցանկանում ենք, որ նրանք իրենց սիրված զգան:

Փիբե Ջ., 10 տարեկան

Շնորհակալություն Էստոնիան մեզ հետ բացահայտելու համար: Կտեսնվենք հաջորդ անգամ: