2019
Կիրառեք Զատիկի նոր ավանդույթներ
Ապրիլ 2019


Կիրառեք Զատիկի նոր ավանդույթներ

Այս Զատիկին ավելի շատ ժամանակ անցկացրեք, հիշելով ամենամեծ պարգևը, որ երբևէ տրվել է:

Նկար
baby Jesus, Mary and Joseph

ՀԱՏՎԱԾ ՄԱՆՈՒԿ Է ԾՆՎԵԼ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ԿՏԱՎԻՑ, ԼԻՆ ՄԻԼՄԱՆ ՎԵՅԴԻՆԳԵՐ

Սուրբ Ծնունդը սովորաբար ավելի լավ է նշվում, երբ տոն օրերին է համընկնում: Սակայն առանց անցյալի այն իրադարձությունների, որոնք տոնում ենք յուրաքանչյուր Զատիկին, Սուրբ Ծնունդը գոյություն չէր ունենա:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) մի առիթով ուսուցանել է. «Սուրբ Ծնունդ չէր լինի, եթե չլիներ Զատիկը: Բեթլեհեմի մանուկ Հիսուսը չէր լինի Գեթսեմանիի և Գողգոթայի քավիչ Քրիստոսը և Հարության հաղթական փաստը տեղի չէր ունենա»:1

Ահա մի քանի սովորույթներ, որոնք գուցե ցանկանաք ավելացնել ձեր տարեկան տոնակատարություններին:

1. Կատարեք Զատիկի երգ

Նկար
kids singing

Հյուսիսային եղջերուի և էլֆերի մասին արտասովոր տարբերակները մի կողմ դնելով, Սուրբ Ծննդյան երգերը միայն Հիսուս Քրիստոսի մասին են: Զատիկը հրաշալի ժամանակ է Փրկիչի մասին երգեր հնչեցնելու, և այո՛, նույնիսկ երբ երգում եք ձեր հարևանների դռների մոտ:

Եթե գաղափարներ եք փնտրում, նայեք հիմների գրքի «թեմաների» բաժնում՝ «Զատիկ» և «Քավություն» վերնագրերի ներքո: Հիսուս Քրիստոսի մասին ցանկացած երգ հարմար է Զատիկի համար:

2. Ներեք ինչ-որ մեկին

Նկար
girls hugging

Որքա՞ն հաճախ եք շնորհակալություն հայտնում ապաշխարության պարգևի համար: Զատիկը հնարավորություն է տալիս ավելի շատ մտածել այն մասին, թե ինչպես ենք տարածում ներման այդ նույն ոգին մյուսների հանդեպ:

Հիսուսն ուսուցանել է. «Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց …

Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (Վարդապետություն և Ուխտեր 64.9–10):

Հարցրեք ինքներդ ձեզ. Ու՞մ նկատմամբ վատ զգացումներ ունեմ: Աղոթեք, որ ուժ ունենաք ներել այս մարդուն, և թող Փրկիչն օգնի, որ այդ ցավագին զգացմունքներն անհետանան:

3. Կազմակերպեք մի հանդես, դերախաղ կամ այլ ներկայացում

Նկար
boy dressed up

Կարող եք ներկայացում պատրաստել Զատիկի թեմայով: Պարզ օրինակ կարող է լինել ընտանեկան երեկոյի կամ համայնքում անցկացվող համերգի ժամանակ սուրբ գրություններից ընթերցելը:

4. Այցելեք սիրելի մարդկանց գերեզմաններին

Նկար
family visiting graves

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մահը կորցրել է իր խայթոցը (տես Ա Կորնթացիս 15.55): Ժամանակ հատկացրեք սիրելիների գերեզմաններն այցելելու և այս մեծ ավետիքի մասին խորհելու համար:

Դուք կարող եք նույնիսկ բարձրաձայն կարդալ սուրբ գրություններից Հարության վերաբերյալ ձեր սիրած հատվածները, երբ այցելում եք այդ գերեզմաններին: Սուրբ գրության (բազմաթիվ) հատվածներից մի քանիսը, որ կարող եք դիտարկել սրանք են. Ա Կորնթացիս 15.20–22, Ալմա 11.42–44, և Վարդապետություն և Ուխտեր 88.14–16:

5. Դարձեք մի փոքր ավելի լավը

Նկար
Christ visiting the Americas

ՀԱՏՎԱԾ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱ ԿՏԱՎԻՑ, ՋՈՆ ՍՔՈԹ

Զատիկին հիշատակվում են Գեթսեմանիի իրադարձությունները, այն, ինչը տեղի էր ունեցել խաչի վրա, որ երրորդ օրը Փրկիչը հարություն էր առել մեռելներից, իսկ այնուհետև 40 օր սպասավորել էր՝ նախքան երկինք համբարձվելը:

Բացի դրանից, երկինք բարձրանալուց շատ չանցած, Հիսուս Քրիստոսը հայտնվել էր նեփիացիներին և ծառայել նրանց (տես 3 Նեփի 11–28): Շա՜տ բան կա տոնելու:

Ինչո՞ւ չերկարաձգել Զատիկի ժամանակաշրջանը: Թող ձեր հոգու բերկրանքն ավելի երկար լինի Զատիկի հրաշքներից: Զատիկից հետո 40 օրվա ընթացքում մտածված ջանքեր գործադրեք ավելի Քրիստոսանման լինելու համար: Ոգեշնչման համար ուշադրություն դարձրեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հրավերին. «ձեր ժամանակի մի մասը տրամադրեք, որպեսզի ամեն շաբաթ ուսումնասիրեք այն ամենը, ինչ ասել ու արել է Հիսուսը, ինչպես գրված է Հին Կտակարանում, որովհետև նա Հին Կտակարանի Եհովան է: Ուսումնասիրեք Նրա օրենքները, ինչպես արձանագրվել է Նոր Կտակարանում, որովհետև նա Նոր Կտակարանի Քրիստոսն է: Ուսումնասիրեք Նրա վարդապետությունը, ինչպես արձանագրված է Մորմոնի Գրքում, որովհետև չկա այլ սուրբ գիրք, որում Նրա առաքելությունը և Նրա ծառայությունը ավելի հստակ բացահայտված լինեն: Եվ ուսումնասիրեք Նրա խոսքերը, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտերում, քանի որ Նա շարունակում է սովորեցնել իր ժողովրդին արդի տնտեսության ժամանակաշրջանում»:2

Սովորույթները սպասում են

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Պատմության ամենակարևոր օրը գտնելու համար մենք պետք է հիշենք մոտ 2000 տարի առաջ Գեթսեմանի այգու այն երեկոն, երբ Հիսուս Քրիստոսը ծնկի իջավ եռանդուն աղոթքով և իրեն փրկագին մատուցեց մեր մեղքերի համար»:3

Պատմության ամենակարևոր իրադարձությունների համար արժե ժամանակ տրամադրել և ամեն տարի խորհել դրանց մասին: Ավանդույթներն օգնում են մեզ դա անել, լինեն դրանք այս ցուցակից, թե ձեր ընտրությամբ:

Ի՞նչ կավելացնեք այս տարի:

Հղումներ

  1. Գորդոն Բ. Հինքլի, “The Wondrous and True Story of Christmas,” Ensign, Dec. 2000, 5.

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվարի 8, 2017), broadcasts.lds.org:

  3. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ահա՛ այն մարդը» Լիահոնա, մայիս 2018, 108: