2019
Ինչպե՞ս կարող է իմ հայրապետական օրհնությունն օգնել ինձ որոշումներ կայացնելիս:
Ապրիլ 2019


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող է իմ հայրապետական օրհնությունն օգնել ինձ որոշումներ կայացնելիս»

Նկար
girl walking

Մեր անձնական Լիահոնան

Հայրապետական օրհնությունները մի եղանակ են, որոնցով Երկնային Հայրը օգնում է մեզ իմանալ մեր նախաերկրային, մահկանացու և հավերժական ինքնության մասին: Իմանալով այս երեք հատուկ ճշմարտությունները մեր մասին, մենք կարող ենք հետևել ծրագրին, որն Աստված ունի մեզ համար: Մենք գիտենք, թե ով ենք մենք, ինչու ենք այստեղ, և որտեղ կարող ենք լինել: Ինչպես Լիահոնան էր գործում ըստ Նեփիի ու նրա ընտանիքի հավատքի և ջանասիրության՝ հետևելով նրա խորհրդին (տես 1 Նեփի 16.28), այնպես էլ մենք կարող ենք հավատարիմ ու ջանասեր լինել, հետևելով մեր Լիահոնային ու նրա խորհրդին, որը կառաջնորդի մեզ դեպի մեր աստվածային ներուժը:

Երեց Յուտեյ, 20 տարեկան, Արգենտինա Սալտա միսիա

Հավերժության հեռանկար

Երբ որոշումներ կայացնելիս հուշումների պակաս եմ զգում, ես անպայման բացում եմ իմ հայրապետական օրհնությունը և խորհում նրա աստվածային հայտնության մասին: Այնուհետև որոշումը հեշտ է կայացվում: Այն օգնում է ինձ ոչ միայն դիմանալ երկրային կյանքին և քաղել խոստացված օրհնությունները, այլև հիշեցնում է ինձ, որ պատրաստվեմ մի օր արժանիորեն մտնել Տիրոջ թագավորությունը: Այն շարունակաբար օգնում է ինձ աճել հավատքով, վստահելով Տիրոջ կամքին և ապրել հավերժական հեռանկարով:

Էբիգեյլ Ֆ., 18 տարեկան, Կագայան Վալի, Ֆիլիպիններ

Երկնային Խորհուրդ

Իմ հայրապետական օրհնությունը խորհուրդ է ինձ իմ Երկնային Հորից: Եթե հետևեմ խորհրդին, գիտեմ, որ հայտնություն կստանամ այն որոշումների համար, որոնք պետք է կայացնեմ: Նա պատասխանում է իմ որոշ հարցերին, նույնիսկ նախքան իմ հարցնելը:

Կամի Հ., 16 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Լսեք Հոգուն

Եթե փնտրում եք մխիթարություն, առաջնորդություն կամ մի հրատապ հարցի պատասխան, դուք կարող եք սրտանց աղոթել դրա մասին և կարդալ ձեր հայրապետական օրհնությունը սրտի անկեղծ միտումով, լսելով Հոգուն: Սուրբ գրություններում փնտրելը նույնպես օգնում է: Ես հավատում եմ, որ եթե դա անեք անկեղծ հավատքով, Տերը կպատասխանի ձեզ, Իր ժամանակին, լավագույն ձևով:

Քեզիա Բ., 15 տարեկան, Հավայի, ԱՄՆ

Խոստացված օրհնություններ

Հայրապետական օրհնություններն ասում են մեզ, թե Աստված ինչով է ուզում մեզ օրհնել: Նա մեզ նախազգուշացնում է և բացատրում, թե ինչպես կարող ենք ավելի նմանվել Իրեն: Երբ մենք գիտենք, թե Երկնային Հայրը ինչ է պահել մեզ համար և ինչպես ստանալ դա, մենք կընտրենք և կգործենք այնպես՝ որ ստանանք:

Հանթեր Հ., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ