2019
Զատկի պատմությունը
Ապրիլ 2019


Սուրբ գրությունների պատմություններ

Զատկի պատմությունը

Նկար
The Story of Easter
Նկար
The Story of Easter 2
Նկար
The Story of Easter 3

Հիսուսը սիրում էր Իր ընկերներին: Նա լվաց նրանց ոտքերը: Այնուհետև Նա բաժանեց հաղորդությունը: Նա պատվիրեց նրանց, որ հիշեն Իրեն: Նա պատվիրեց նրանց, որ սիրեն միմյանց:

Ավելի ուշ Հիսուսը գնաց պարտեզ: Նա աղոթեց բոլորիս համար: Նա զգաց մեր հիվանդությունների ցավը: Նա զգաց մեր մեղքերի ցավը:

Զայրացած մարդիկ տարան Հիսուսին: Նրանք վատ վերաբերվեցին Նրան: Խաչի վրա Նա մահացավ մեզ համար: Ընկերները Նրա մարմինը դրեցին գերեզմանում:

Երեք օր անց Նրա ընկերները վերադարձան: Գերեզմանը դատարկ էր: Հրեշտակներն ասացին նրանց. «Նա հարություն է առել»: Հիսուսը նորից կենդանի էր: Հիսուսի շնորհիվ մենք բոլորս կրկին կապրենք մահից հետո:

Հիսուսը սիրում է ինձ: Ես կարող եմ Զատիկը հատուկ դարձնել՝ հիշելով Նրան: