2019
Ես կրկին կտեսնեմ Նրան
Ապրիլ 2019


Ես կրկին կտեսնեմ Նրան

Նկար
I Will See Him Again

Ես մեծացել եմ Նիկարագուայում: Երբ փոքր էի, ամեն ինչ անում էի ավագ եղբորս հետ: Մենք միասին գնում էինք դպրոց: Մենք միասին գնում էինք խանութ: Բակում մենք տարբեր տեսակի արկածներ էինք ունենում: Մենք երջանիկ էինք:

Հետո, երբ ես ինը տարեկան էի, մի շատ տխուր բան պատահեց: Եղբայրս մահացավ երկրաշարժի ժամանակ: Սկզբում ինձ համար անհավատալի էր, որ նա չկար: Ես պատկերացնում էի, թե ինչպես էր նա թակելու մեր դուռը: Նա կասեր մեզ, որ ինչ-ոչ տեղ էր գնացել: Ես ուշադիր նայում էի դռան կողմը, սպասելով, որ դա տեղի ունենար: Ես շատ էի ցանկանում նորից տեսնել նրան:

Ժամանակի ընթացքում դա մի փոքր մեղմվեց: Ես դեռ կարոտում էի իմ եղբորը, բայց կարողանում էի նորից ուրախ լինել:

Այդ ժամանակ ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէի: Բայց երբ ես մեծացա, իմացա Եկեղեցու մասին և մկրտվեցի: Մի օր ես սպասք էի լվանում: Դա Զատիկի տոներին էր: Ես մտածում էի հարության մասին և մտածեցի նաև եղբորս մասին:

Հանկարծ մի զգացում ունեցա: Ես հիշեցի եղբորս մասին իմ տեսած երազը: Ես հասկացա, որ դա ամենևին էլ անմտություն չէ՜ր: Դա եկել էր Սուրբ Հոգուց՝ մխիթարելու և առաջնորդելու ինձ: Մի օր եղբայրս իսկապես հարություն կառնի: Եվ ես իրոք նրան նորից կտեսնեմ:

Եթե մահացել է ինչ-որ մեկը, ում դուք սիրում եք, ապա նորմալ է, որ կարոտում ու տխրում եք: Խոսեք ձեր ընտանիքի կամ որևէ մեծահասակի հետ, երբ պատրաստ եք դա անել: Աղոթեք Երկնային Հորը, պատմելով, թե ինչ եք դուք զգում: Նա կօգնի ձեզ նորից խաղաղություն զգալ:

Անկախ ամեն ինչից հիշեք, որ Հիսուս Քրիստոսը սիրում է ձեզ: Զատիկին մենք հիշում ենք մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը: Նրա շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք, և հավերժ կապրենք մեր ընտանիքների հետ:

Մխիթարության քարտեր

Կտրեք այս քարտերը: Կարող եք ծալել դրանք կամ օգտագործել որպես էջանիշներ: Պահեք դրանք ձեր սուրբ գրություններում կամ մի ուրիշ տեղ և նայեք դրանց, երբ տխուր եք, միայնակ կամ վախեցած:

«Ձեզ որբ չեմ թողիլ. կ’գամ ձեզ մօտ»:

Հովհաննես 14.18

«Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը»:

Հայտնություն 21.4

«Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին»:

Վարդապետություն և Ուխտեր 68․6