2019
Որպես երիտասարդ կին, ես պետք է ավելի շատ կենտրոնանամ կրթության և կարիերայի՞, թե՞ կին և մայր լինելու վրա:
Ապրիլ 2019


Որպես երիտասարդ կին, ես պետք է ավելի շատ կենտրոնանամ կրթության և կարիերայի՞, թե՞ կին և մայր լինելու վրա:

Նկար
education vs motherhood

Մենք գիտենք, որ ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարիչի ծրագրում և որ «մայրերի հիմնական պարտականությունը իրենց երեխաներին մեծացնելն է»:1 Մենք գիտենք նաև, որ տարբեր լավ պատճառներով և՛ տղամարդկանց, և՛ կանանց մարգարեները խորհուրդ են տվել կրթություն ստանալ:2 Բացի այդ, մենք գիտենք, որ շատ կանայք կնախընտրեն կամ կցանկանան զարգացնել իրենց կարիերան:

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասել է, որ կանանց համար ընտրությունը ընտանիքի կամ կրթության ու կարիերայի միջև չէ: «Ճիշտ ժամանակն է որոշել, թե մենք ինչ պետք է ընտրենք»,- ասել է նա: «Եվ դա անելու համար մենք փնտրում ենք Տիրոջ ոգեշնչումը և Նրա ծառաների ուսմունքները»:3

Ծրագրեք ստանալ կրթություն և ծրագրեք կազմել ընտանիք: Դուք կարող եք նաև ծրագրել կառուցել ձեր կարիերան: Այս բոլոր գործերում, ձեր ուշադրությունը պետք է լինի Երկնային Հոր ծրագրին և Նրա կամքին հետևելու վրա:

Հղումներ

  1. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», familyproclamation.lds.org:

  2. Տես Երիտասարդներին զորացնելու համար (2011), 9:

  3. Dallin H. Oaks, Face to Face event with Elder Oaks and Elder Ballard (worldwide young single adult event, Nov. 19, 2017), broadcasts.lds.org: