Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Ապրիլ. Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է


Ապրիլ

Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է

Ձեր ընտրությամբ երգեք Երեխաների խմբի երգերից մեկը:

«Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակ 1.3):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսը ընտրված էր լինելու մեր Փրկիչը:

Ներկայացրեք վարդապետությունը. Գրատախտակին գրեք «Հիսուս Քրիստոսը պետք է լիներ մեր Փրկիչը»: Թող ը, ն, տ, ր, վ, ա և ծ տառերը ցրված լինեն սենյակով մեկ: Թող երեխաները վերադասավորեն տառերը և վերականգնեն նախադասությունը: Խնդրեք նրանց կարդալ Մովսես 4.2 իրենց պատասխանը ստուգելու համար: Միասին կարդացեք գրատախտակին գրվածը:

Օգնեք հասկանալ. Պատրաստեք երեք բառաշերտեր՝ ամեն մեկի վրա գրված հետևյալ հարցերից մեկը «Ես ապրել եմ երկնքում» (CS, 4) երգի վերաբերյալ.

  1. Մինչև մեր երկիր գալը ո՞վ երկնքում բոլորին ծրագիր ներկայացրեց:

  2. Ո՞վ ասաց. «Հայր, ինձ ուղարկիր, և փառքը թող քոնը լինի»:

  3. Հետևելով Հոր ծրագրին Հիսուսը ինչի՞ն հաղթեց:

Թող երեխաները երգեն երգի առաջին տունը և կանգնեն, երբ երգեն առաջին հարցի պատասխանը: Այնուհետև քննարկեք, թե ուրիշ ինչ նրանք սովորեցին այս քառատողից: Փորձեք կրկին երգել տունը ձեր քննարկումից հետո: Այնուհետև կրկնեք վարժությունը մյուս քառատողերով ու հարցերով:

Շաբաթ 2. Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է:

Ներկայացրեք վարդապետությունը. Երգեք «Արա ինչպես ես»(CS, 276) երգը, և խնդրեք երեխաներին հետևել ձեզ՝ մինչ դուք որոշ պարզ գործողություններ եք անում, ինչպես օրինակ՝ ծափ տվեք, ձեր ձեռքերը բարձրացրեք ձեր գլխից վեր կամ տեղում քայլեք: Ասեք երեխաներին անվանել որոշ բաներ, որ նրանք սովորել են ինչ-որ մեկի օրինակին հետևելով (օրինակ՝ ինչպես հավաքել անկողինը կամ խաղ խաղալ): Գրատախտակին գրեք «Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է»: Վկայեք, որ Քրիստոսը երկրի վրա ապրած միակ անձն էր, ով կատարյալ օրինակ եղավ մեզ համար, որին կարող ենք հետևել: Օգնեք երեխաներին միասին կարդալ նախադասությունը:

Օգնեք կիրառել. Ցույց տվեք Հիսուսի մի քանի նկար, որտեղ Նա սիրում ու ծառայում է ուրիշներին: Գրատախտակին գրեք «Հիսուսը սիրում էր բոլորին» և «Հիսուսը ծառայում էր ուրիշներին»: Այս արտահայտությունների տակ նկարեք սիրտ և ձեռք: Ասեք երեխաներին, որ մենք պետք է հետևենք Հիսուսի օրինակին՝ սիրելով ու ծառայելով ուրիշներին: Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթի մի կտոր և թող նրանք սիրտ նկարեն կամ ուրվագծեն իրենց ձեռքը: Այնուհետև հրավիրեք նրանց գրել կամ նկարել մի բան, որ իրենք կարող են անել և հետևել Հիսուսի օրինակին: Թող երեխաները կիսվեն իրենց մտքերով Երեխաների Խմբի հետ և դնեն իրենց թղթերը Հիսուսի նկարների կողքին: Երգել «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման» (CS, 78–79) երգը:

Նկար
Chalkboard with line drawings of a heart and a hand.

Շաբաթ 3. Քրիստոսի Քավությամբ ամբողջ մարդկությունը կարող է փրկվել:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբի տվեք մի հատված երրորդ հավատո հանգանակից: Թող յուրաքանչյուր խումբ ճիշտ հերթականությամբ կանգնի ու կրկնի իր մասը: Այնուհետև թող ամբողջ Երեխաների Խումբը կանգնի ու կրկնի ամբողջ հավատո հանգանակը:

Օգնեք հասկանալ. Վկայեք,որ ճանապարհներից մեկը, որով Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկում է մեզ, դա այն է, որ այն մեզ փրկում է մեղքից: Երեխաներին ցույց տվեք մի բաժակ մաքուր ջուր և բացատրեք, որ այն ներկայացնում է մի անձի, ով ազատ է մեղքից: Ջրի մեջ կաթացրեք մի փոքր սննդի ներկ: Ցուցադրեք, թե ինչպես է սննդի ներկը տարածվում ջրի մեջ և այն այլևս մաքուր չէ: Բացատրեք, որ երբ մենք մեղք ենք գործում, մենք այս ջրի պես դառնում ենք անմաքուր: Այնուհետև ավելացրեք մի քանի կաթիլ գունաթափող հեղուկ ջուր կրկին մաքուր դարձնելու համար: Բացատրեք, որ երբ մենք ապաշխարում ենք, Քավությունը մաքրում է մեզ մեղքից և մենք ներվում ենք: Ցույց տվեք Քրիստոսի նկարը Գեթսեմանիում: Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն նկարի մասին: Վկայեք մեր հանդեպ Հիսուս Քրիստոսի սիրո մասին և նրա պատրաստակամության մասին՝ վճարելու մեր մեղքերի գինը:

Նկար
Blue ink spreading in a jar of water.

Օգնեք կիրառել. Օգտագործելով այս գրքույկում ներկայացված ուսուցման մեթոդներից մի քանիսը, սովորեցրեք երեխաներին ապաշխարության մասին, որը ընդգրկում է զղջելը, ներում խնդրելը, ուղղել սխալը և սխալը չկրկնելը (տես Երեխաների Միություն 3,46-49):

Շաբաթ 4. Հիսուս Քրիստոսը հարություն առավ, և ես նույնպես հարություն կառնեմ:

Օգնեք հասկանալ. Նկարներ օգտագործեք և հակիրճ պատմեք Հիսուսի մահվան պատմությունը (տես Մատթեոս ԻԷ.33-60; Մարկոս ԺԵ.22-46; Ղուկաս ԻԳ.33-53; Հովհաննես ԺԹ.17-42): Խնդրեք երեխաներին մտածել այն մասին, թե ինչպես էին իրենց զգում Հիսուսի ընտանիքն ու ընկերները, երբ Նա մահացավ: Նախօրոք խնդրեք մի քանի երեխաների (կամ մեծերի) պատրաստված գալ Երեխաների Խումբ` կիսվելու Հիսուս Քրիստոսի Հարության վկաներից մեկի պատմությամբ, ինչպես օրինակ՝ Մարիամ ՄագդաղենացինՀովհաննես Ի.11-18), Պետրոսը և Հովհաննեսը (տես Հովհաննես Ի.2-10), աշակերտները (տես Հովհաննես Ի.19-22, Ղուկաս ԻԴ.33-53), Թովմասը (տես Հովհաննես Ի.24-29), և Նեփիացիները (տես 3 Նեփի 11.8-17):Նրանց տվեք պիտակներ, որոնց վրա նշված կլինի, թե ում պատմությամբ են նրանք կիսվում:

Նկար
Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.
Նկար
The body of the crucified Christ being wrapped in white burial cloth (presumably by Joseph of Arimathaea and Nicodemus) in preparation for entombment. Several men and women are gathered around the crucified body. They are mourning the Crucifixion.
Նկար
The scripture from John 20:15-16 is depicted where the resurrected Christ asks Mary Magdalene "Why weepest thou?"
Նկար
The resurrected Jesus Christ appearing to the Apostles in an upper room. Christ has His hands outstretched as He shows the prints of the nails in His hands to the Apostles. The Apostles are gathered around Christ and look at Him in wonder.
Նկար
Christ in white robes stands at the top of stone steps and is surrounded by people worshipping Him. Mountains, trees and partially crumbled buildings are visible in the background. Depiction of Christ as a resurrected being appearing to the Nephites. (3 Nephi 11:10)

«Հաճախ ավելի հեշտ է հասկանալ ավետարանի հիմունքը , երբ այն ներկայացվում է որպես սուրբ գրության պատմության մաս» (ՈՒՉԱՄԿ, 55):

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Նեփի