Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հունիս. Ավետարանի առաջին ակզբունքներն ու ծեսերը ինձ Հհարավորություն կտան կրկին ապրել Աստծո հետ


Հունիս

Ավետարանի առաջին ակզբունքներն ու ծեսերը ինձ հնարավորություն կտան կրկին ապրել Աստծո հետ

Ձեր ընտրությամբ երգեք Երեխաների Խմբի երգերից մեկը:

«Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ Ապաշխարություն. երրորդ՝ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար» (Հավատո Հանգանակ 1.4):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հավատն առ Հիսուս Քրիստոս օգնում է մեզ սիրել Նրան, վստահել Նրան և պահել Նրա պատվիրանները:

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ. Գրատախտակին գրեք «Հավատն առ Հիսուս Քրիստոս օգնում է մեզ սիրել Նրան, վստահել Նրան և պահել Նրա պատվիրանները»: Երեխաներին ցույց տվեք մի քանի սերմեր: Հարցրեք. «Ի՞նչ կարող են դառնալ այս սերմերը»: «Ինչպե՞ս գիտեք, որ սերմերը կաճեն»: «Ի՞նչ պետք է մենք անենք, որ դրանք աճեն»: Բացատրեք, որ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, ճիշտ ինչպես սերմը, կարող է աճել, եթե մենք խնամենք այն: Քննարկեք բաներ, որ մենք կարող ենք անել, որ օգնենք մեր հավատը աճի, և բացատրեք, թե այս բաները ինչպես մեզ կօգնեն սիրել և վստահել Հիսուս Քրիստոսին և պահել Նրա պատվիրանները: Երգեք «Հավատք» (CS, 96–97) երգը: Հորինեք հասարակ ձեռքի շարժումներ, որոնք կհամապատասխանեն առաջին քառյակին:

Նկար
Frontal head and shoulders portrait of Jesus Christ. Christ is depicted wearing a pale red robe with a white and blue shawl over one shoulder. Light emanates from the face.

Նկար կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Շաբաթ 2. Ապաշխարությունը ներում է բերում:

Ներկայացրեք վարդապետությունը. Հրավիրեք երեխաներին բացել իրենց սուրբ գրությունները և կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.42-43: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերը: (Եթե հնարավոր է, հրավիրեք երեխաներին ընդգծել այս հատվածները իրենց սուրբ գրություններում): Երեխաներին համառոտ պատմեք Ենովսի մասին (տես Ենովս 1.1-4), և թող երեխաներից մեկը կարդա Ենովս 1.5-8: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում մեզ համար, որ մեր մեղքերը ներվեն:

Օգնեք հասկանա. Բացատրեք, որ այն մարդիկ, ովքեր ապաշխարել են և նրանց ներվել են իրենց մեղքերը, ցանկություն ունեն ծառայել Աստծուն: Երեխաներին բաժանեք երեք խմբի, և յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ նկարներից ու սուրբ գրությունների հղումներից մեկը. Ալման մկրտում է Մորմոնի Ջրերում (Մոսիա17.2-4,18.1-17), Հովնան (Հովնան 1-3), Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց սրերը (Ալմա 23.4-18, 24.6-19 ): Բացատրեք, որ այս պատմությունները պատմում են մարդկանց մասին, ովքեր ապաշխարել են իրենց մեղքերը և ծառայել են Տիրոջը: Խնդրեք յուրաքանչյուր խմբի քննել սուրբ գրությունները և պատրաստել ու ներկայացնել բեմականացում, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են այս մարդիկ ապաշխարել և այնուհետև ծառայել Տիրոջը (ուսուցանելով ավետարանը, միսիա ծառայելով և հրաժարվելով կռվել):

Շաբաթ 3. Մկրտվելիս ես ուխտ եմ կապում Աստծո հետ:

Օգնեք հասկանալ. Խնդրեք երեխաներից մեկին կանգնել դասարանի առաջ ու բարձրացնել ձեռքերը: Այնուհետև յուրաքանչյուր ձեռքում մի գիրք դրեք: Կարդացեք Մոսիա 18.7-11: Բացատրեք, որ մկրտվելիս կապած ուխտերից մեկն այն է, որ «կրե[նք] մեկ[ս] մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»: Հարցրեք գրքերը պահող երեխային, թե արդյոք նրա ձեռքերը չեն հոգնում: Ուրիշ երկու երեխաներ թող օգնեն նրան բարձր պահել իր ձեռքերը: Քննարկեք որոշ խնդիրներ, որ երեխաները կարող են ունենալ, ինչպես օրինակ՝ ծաղրի ենթարկվելը, հիվանդանալը, միայնակ զգալը կամ դպրոցում դժվարությունների հանդիպելը: Հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանք կարող են օգնել թեթևացնել մեկը մյուսի բեռները:

Նկար
Three children, two boys and a girl, participating in Primary sharing time. They are standing together holding books in front of them.

Երեխաներին որպես ցուցադրման միջոց օգտագործելը կգրավի նրանց ուշադրությունը և նրանց սովորելուն կպատրաստի: Օրինակ, այս վարժությունը երեխաներին ցուցադրում է մեկը մյուսի բեռը կրելու գաղափարը:

Օգնեք կիրառել. Ասեք երեխաներին, որ մկրտությունը դարպասն է, որ տանում է դեպի հավերժական կյանքի ուղին(տես 2 Նեփի 31.17): Սենյակի մի կողմում դրեք մկրտվող երեխայի նկար: Սենյակի մյուս կողմում դրեք Փրկչի նկարը և բացատրեք, որ այս վարժության մեջ այս նկարը ներկայացնում է հավերժական կյանքը: Ասեք երեխաներին, որ մենք մնում ենք հավերժական կյանքի ուղու վրա, եթե պահում ենք մեր մկրտության ուխտերը: Համառոտ վերհիշեք այս ուխտերը (հիշել Հիսուս Քրիստոսին, հնազանդվել պատվիրաններին և օգնել ուրիշներին): Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թուղթ, որի վրա նկարված է ԸՃ վահանակ: Թող երեխաները իրենց թղթի վրա գրեն պատվիրան, որը կօգնի նրանց պահել իրենց մկրտության ուխտերը (նրանք կարող են նկարել իրենց ընտրած պատվիրանը ներկայացնող նկարներ): Հրավիրեք մի երեխայի դնել իր թուղթը գետնին՝ երկու նկարների միջև: Եթե հնարավոր է օգնեք երեխաներին սուրբ գրություններում գտնել պատվիրանը և միասին կարդացեք այն: Կրկնեք, մինչ երեխաները նկարների միջև ուղի կպատրաստեն:

Նկար
Line drawing of CTR logo - Outline Version

Լոգոտիպ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Շաբաթ 4. Սուրբ Հոգին մխիթարում ու առաջնորդում է ինձ:

Օգնեք հասկանալ . Երեխաներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ սուրբ գրություններով մի թերթիկ:

  • «Ճշմարիտ, ճշմարիտ ասում են քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն … կլցնի քո հոգին » (ՎևՈւ 11.13):

  • «Եթե դուք մտնեք այդ [մկրտության] ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ … բոլոր բաները , որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.5):

  • «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, … …ամեն բան … ձեզ, և … ձեզ ամեն ինչ որ ձեզ ասացի» (Հովհաննես ԺԴ. 26):

  • «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է … գործել. այո՛, արդար գործել, խոնարհ քայլել, … . և դա է իմ Հոգին» (ՎևՈւ 11.12):

  • «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

Խնդրեք երեխաներին գտնել սուրբ գրությունները և լրացնել բացթողումները: Այնուհետև թող նրանք քննարկեն, թե ինչ են այս սուրբ գրությունները սովորեցնում այն մասին, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել մեզ: Հրավիրեք նրանց կիսվել փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին օգնել է իրենց:

Օգնեք կիրառել Ասեք երեխաներին, որ Սուրբ Հոգին օգնում է մեզ տարբեր ճանապարհներով: Երգեք «Սուրբ Հոգին» (CS, 105): Խնդրեք երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ նրանք երգեն ճանապարհների մասին, որոնցով Սուրբ Հոգին կարող է օգնել իրենց: Դադարեցրեք երգը և քննարկեք, թե ինչ նրանք սովորեցին Սուրբ Հոգու մասին: Շարունակեք երգել ու քննարկել: Կիսվեք ժամանակներով, երբ Սուրբ Հոգին մխիթարել ու առաջնորդել է ձեզ:

Աշխատանքային նյութերի կարող եք գտնել sharingtime.lds.org