Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հրահանգներ Միացյալ ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար


Հրահանգներ Միացյալ ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Սիրելի Երեխաների Խմբի նախագահություններ և երաժշտության ղեկավարներ

Սուրբ գրությունները Աստծո խոսքն են: Եթե դուք աղոթքով կարդաք սուրբ գրությունները և կիրառեք դրանցում և այս ծրագրում ուսուցանվող սկզբունքները, դուք հոգեպես պատրաստ կլինեք սովորեցնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը ձեր Երեխաների Խմբի սաներին: Դուք նաև հնարավորություն կունենաք օգտագործել սուրբ գրությունները, օգնելով երեխաներին հասկանալ այս տարի ուսուցանվող ավետարանի սկզբունքները, որոնք են՝ Երկնային Հոր ծրագիրը, Հիսուս Քրիստոսի առաքելությունը, մարգարեների դերը, Եկեղեցու վերականգնումը և տաճարի օրհնությունները: Սուրբ գրությունները կօգնեն ձեզ հրավիրել Հոգին ձեր Երեխաների Խումբ և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Այդ ազդեցությունը կօգնի Երեխաների Խմբի յուրաքանչյուր երեխայի ասել՝ «Ես գիտեմ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են»:

Շնորհակալություն ձեր հավատարիմ ծառայության համար: Մենք աղոթում ենք ձեր համար և վստահ ենք երեխաներին սիրելու ու Հիսուս Քրիստոսի ավետարանը նրանց սովորեցնելու ձեր ունակության վրա:

Երեխաների Խմբի Գերագուն Նախագահություն

Հրահանգներ Միացյալ Ժամի համար

Ավետարանի Ուսուցանում

Օգտագործեք այս գրքույկը, երբ պատրաստվում եք ամեն շաբաթ միացյալ ժամին 15-րոպե տևողությամբ դաս մատուցել: Դուք կարող եք ամենշաբաթյա դասերը համալրել Եկեղեցու կողմից հաստատված այլ նյութերով, ինչպիսիք են` Ընկերը կամ Լիահոնան: Հետևյալ ուղեցույցները կօգնեն ձեզ պլանավորել և մատուցել դասերը:

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք: Երեխաների հանդեպ ձեր սերն արտահայտեք, սովորելով նրանց անունները և ծանոթանալով նրանց հետաքրքրություններին, տաղանդներին և կարիքներին:

Հոգով ուսուցանեք վարդապետությունը: Դասին պատրաստվելիս աղոթեք առաջնորդություն ստանալու համար և ձգտեք ամրապնդել ձեր վկայությունը այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանելու եք: Դա կօգնի ձեզ Հոգով ուսուցանել:

Սովորելու կոչ արեք: Այս գրքույկը նախատեսված է օգնելու ձեզ իմանալ ոչ միայն այն, ինչ պետք է ուսուցանեք, այլև ինչպես պետք է ուսուցանել և ջանասիրաբար սովորելու կոչ անել: Դուք ավելի արդյունավետորեն կուսուցանեք վարդապետությունը, եթե ամեն դասին կատարեք հետևյալ երեք կետերը.

  1. Ներկայացրեք վարդապետությունը: Պարզ ներկայացրեք վարդապետությունը, որն երեխաները պետք է սովորեն: Մտածեք, թե ինչպես կարող եք դա բանավոր և պատկերավոր ներկայացնել: (Օրինակների համար տես դասերը մարտի առաջին շաբաթվա համար և հուլիսի առաջին շաբաթվա համար:)

  2. Օգնեք հասկանալ: Հավաստիացեք, որ երեխաները խորապես հասկանում են վարդապետությունը նրանց սովորելու գործընթացում, օգտագործելով ուսուցանման տարբեր եղանակներ, ինչպիսիք են` երգեր երգելը, դերակատարումները և սուրբ գրությունները կարդալը:

  3. Օգնեք կիրառել: Երեխաներին հնարավորություն տվեք տանը կիրառել վարդապետությունը: Մտածեք, թե ինչպես նրանք կարող են արտահայտել տվյալ վարդապետության հետ կապված իրենց զգացումները կամ նպատակներ դնել:

Այս գրքույկը տրամադրում է լիարժեք դասեր տարվա որոշ շաբաթների համար: Մյուս շաբաթների համար տրվում են մտքեր, բայց ոչ լիրաժեք դասեր: Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Դուք կարող եք գաղափարներ քաղել այս գրքույկի այլ դասեր կարդալով: Եթե ամիսը հինգերորդ կիրակի ունի, այդ դասաժամը օգտագործեք նախորդ դասերը վերանայելու համար: Հոգին կարող է ուղեկցել ձեզ, եթե դուք դասերի համար վարժություններ ծրագրեք և պատրաստեք:

Ձեր դասերին պատրաստվելիս աշխատեք երաժշտության ղեկավարի հետ: Երգերը կօգնեն ամրապնդել ուսուցանվող վարդապետությունները: Երբեմն դուք կարող եք հրավիրել ուսուցիչներին և իրենց դասարանները, որ օգնեն ձեզ ավետարանի որոշ մասեր ուսուցանելիս:

Որոշ դասեր առաջարկում են հրավիրել հյուր խոսնակների մասնակցելու Երեխաների Խմբի դասին: Նախքան այդ անձանց հրավիրելը , դուք պետք է ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի համաձայնությունը ստանաք:

Դասերի հետ տրված են մի քանի ուսուցողական խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել ձեր ուսուցման ունակությունը: Դասերը նաև ընդգրկում են նկարներ, որոնք կօգնեն ձեզ ընկալել, թե ինչպիսին է վարժությունը: Թեպետ ուսուցանելու ունակությունները կարևոր են, ձեր հոգևոր պատրաստվածությունը և վկայությունը կհրավիրեն Հոգին` հաստատելու այդ վարդապետությունները երեխաների սրտում:

Երգեցողության ժամ

Երեխաների Խմբում երաժշտությունը պետք է ստեղծի ակնածալի մթնոլորտ, ուսուցանի ավետարանը և օգնի երեխաներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը և երգից բխող ուրախությունը: Միացյալ ժամի 20 րոպեն պետք է նվիրվի երգելուն ու երաժշտություն ուսուցանելուն: Այսպիսով դուք բավականին ժամանակ կունենաք նոր երգ սովորեցնելու և օգնելու երեխաներին հաճույքով երգել:

Այս գրքույկում զետեղված է նոր երգ, որը երեխաները պետք է սովորեն այս տարի (տես էջ 28). Այն նաև պարունակում է «Ինչպես օգտագործել երգը Երեխաների Խմբում» (տես էջեր 26-27) և լրացուցիչ մտքեր երեխաներին երգեր սովորեցնելու վերաբերյալ (տես էջ 7):

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի ղեկավարության ներքո, հաղորդության ժողովին երեխաների ելույթն անց է կացվում տարվա չորրորդ եռամսյակին: Տարվա սկզբին, նախօրոք ծրագրերը քննարկելու նպատակով, հանդիպեք եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության խորհրդականի հետ, որը պատասխանատու է Երեխաների Խմբի համար: Երբ ծրագրերը վերջնական կլինեն, ստացեք նրա հավանությունը:

Ծրագրեք այնպես, որ երեխաները ներկայացնեն ծրագիրը միացյալ ժամի ամսական թեմաների հիման վրա: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Երբ ծրագրում եք, որ երեխաները կիսվեն այս տարվա թեմայի մասին իրենց սովորածով, մտածեք, թե ինչպես կարող են նրանք օգնել ներկաներին կենտրոնանալ ավետարանի այն վարդապետությունների վրա, որ իրենք են ուսուցանում: Նախագահության անդամներից մեկը կարող է ավարտել ժողովը ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղեցույցները.

  • Փորձերը դասերից կամ ընտանիքներից անտեղի ժամանակ չպետք է խլեն:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ հագուստներ և տեսանյութեր:

Նկար
Primary children and teachers sitting together as a group in the chapel.

Ծրագրում ընդգրկված երգերը կարող են կատարվել մեծ կամ փոքր խմբերով, մեներգի կամ զուգերգի ձևով, կամ լարային գործիքի նվագակցությամբ: Համոզվեք, որ երեխաները լավ գիտեն բառերը և կարող են անգիր երգել:

Այս գրքույկում օգտագործված աղբյուրներ

Այս գրքույկում օգտագործվել են հետևյալ նշաններն ու հապավումները.

CS,Children’s Songbook

ՈւՉԱՄԿՈւսուցում` չկա ավելի մեծ կոչում

Շատ դասեր ներառում են առաջարկություններ նկարները օգտագործելու վերաբերյալ: Դուք կարող եք նկարներ գտնել Gospel Art Book-ում, Ավետարանի նկարների ժողովածուում, Երեխաների դասագքրի նկարների հավաքածուում, Եկեղեցու ամսագրերում և images.lds.org կայքում:

2016թ. Ուսումնական Ծրագիր

Ընդհանուր Ծրագիր

Մանկամսուր.Նայեք ձեր փոքրիկներին, Արևաշող. Երեխաների Խումբ 1, ԸՃ 4–7. Երեխաների Խումբ 2, Քաջարի 8–11. Երեխաների Խումբ 4

Հիմնական Ծրագիր

Արևաշող. Երեխաների Խումբ 1, ԸՃ 4–7. Երեխաների Խումբ 2. Քաջարի 8–11. Երեխաների Խումբ 4