Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Սեպտեմբեր. Ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում


Սեպտեմբեր

Ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում

«Այս ավետարանը պիտի քարոզվի ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի» (ՎևՈՒ 133.37):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Սուրբ գրությունները սովորեցնում են, որ ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհում:

Ներկայացրեք վարդապետությունը. Ավագ երեխաներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.37: Ասեք երեխաներին, որ միսիոներները սովորեցնում են ավետարանը աշխարհի տարբեր վայրերում, տարբեր լեզուներով: Թող երեխաները միասին կրկնեն սուրբ գրությունը:

Օգնեք հասկանալ. Երեխաներին ցույց տվեք աշխարհի քարտեզը կամ գրատախտակին նկարեք մի հասարակ քարտեզ: Խնդրեք նրանց կիսվել տարածքներով, որտեղ իրենց իմացած մարդիկ միսիա են ծառայել: Քարտեզի վրա նշեք այդ վայրերը: Հրավիրեք երեխաներին կիսվելու, թե որտեղ կուզեն նրանք ծառայել և թույլ տվեք նրանց նշել այդ տեղերը քարտեզի վրա: Բացատրեք, որ միսիայի կանչերը գալիս են Տիրոջ կողմից՝ մարգարեի միջոցով, և որ միսիոներները ծառայում են որտեղ էլ որ Տերը կանչում է: Օգնեք երեխաներին վարժվել Եկեղեցու անունը մի քանի տարբեր լեզուներով ասելում: Քննարկեք երեխաների հետ, որ կան մի քանի վայրեր, որտեղ միսիոներները սովորեցնելու թույլտվություն դեռևս չունեն: Բացատրեք, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խնդրել է մեզ «աղոթել այդ տարածքների բացման համար, որ մենք կարողանանք [բոլորի] հետ կիսել ավետարանի ուրախությունը» (Համաժողովի զեկույցում, Հոկտեմբեր 2008, 4, կամ Ensign, Nov. 2008, 6):

Օգնեք կիրառել. Հրավիրեք երեխաներին երկտող գրել ձեր ճյուղից միսիա ծառայող մեկին կամ ձեր ճյուղի միսիոներներին: Նամակները տվեք ճյուղի միսիոներների ղեկավարին՝ միսիոներներին ուղարկելու համար:

Նկար
Children holding up and showing a map in Primary sharing time. The teacher is helping.

Այս վարժությունում միայն մի քանի երեխա առաջ կգան: Որպեսզի բոլոր երեխաները մասնակցելու հնարավորություն ունենան, հրավիրեք նրանց շշնջալ իրենց հարևանին, թե որտեղ նրանք կուզեն ծառայել:

Քարտեզ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Շաբաթ 2. Միսիոներական աշխատանքը օրհնում է բոլորին:

Օգնեք հասկանալ. Հրավիրեք վերադարձած միսիոների գալ Երեխաների խումբ և պատմել երեխաներին որոշ օրհնությունների մասին, որ նա ստացել է միսիոներական աշխատանք կատարելով: Հրավիրեք ուրիշների (նորադարձների, երեխաների կամ ընտանիքների) կիսվել իրենց ունեցած միսիոներական փորձառությամբ կամ օրինակով, թե ինչպես է միսիոներական աշխատանքը օրհնել իրենց կյանքը: Հրավիրեք երեխաներին հյուրերի համար երգել «Մենք կբերենք Նրա Ճշմարտությունը Աշխարհին» (CS, 172–73):

Շաբաթ 3. Ես կարող եմ հիմա պատրաստվել միսիա ծառայելուն:

Օգնեք հասկանալ. Ցուցադրեք Ամմոնի նկարը և ասեք երեխաներին, որ նա հրաշալի միսիոներ էր և սովորեցրել էր ավետարանը Լամանացիներին: Բացատրեք, որ նա պատրաստվել էր ծառայել որպես միսիոներ մինչև իր միսիայի գնալը: Բարձրաձայն կարդացեք (կամ խնդրեք ավագ երեխաներից մեկին կարդալ) Ալմա 17.2-3: Խնդրեք ավագ երեխաներից մեկին լսել և ձեռք բարձրացնել, երբ նրանք լսեն ուղիներ, որոնցով Ամմոնը պատրաստվում էր միսիոներ լինել: Խնդրեք երեխաներից մեկին գրատախտակին գրել նրանց պատասխանները: Ասեք երեխաներին, որ նրանք կարող են անել այս նույն բաները մինչ պատրաստվում են լինել միսիոներներ: Երգեք “I Hope They Call Me on a Mission” (CS, 169): Մինչ նրանք երգում են հրավիրեք երեխաներին մնջախաղի տեսքով ներկայացնել հասարակ գործողություններ, որ միսիոներները կարող են անել, ինչպես օրինակ՝ թակել դռները, կարդալ սուրբ գրությունները կամ հեծանիվ վարել:

Օգնեք կիրառել. Ասեք երեխաներին, որ կան բաներ, որոնք նրանք կարող են անել հիմա, որ պատրաստվեն լինել միսիոներներ, ինչպես օրինակ՝ ուսումնասիրել սուրբ գրությունները, վկայություն ձեռք բերել, պատվիրանները պահել, տասանորդ վճարել և գումար խնայել: Յուրաքանչյուր երեխայի տվեք տասանորդի թերթիկ և ցույց տվեք նրանց ինչպես այն լրացնել: Օգնեք երեխաներին հատուկ տեղ պատրաստել, որտեղ նրանք կարող են դնել իրենց տասանորդի գումարը և իրենց միսիայի համար խնայվող գումարը: Այն կարող է լինել մի տուփ, փոքր տարա կամ թիթեղյա տուփ, կամ մի ծրար՝ տասանորդի և խնայողությունների համար առանձին տեղերով:

Նկար
A boy writing words on a chalkboard. There is a picture of Ammon defending the king's flocks also on the board.

Երեխային գրատախտակի վրա գրելու հրավիրելը կօգնի իրեն օգտակար զգալ: Դա նաև կօգնի գրավել մնացած երեխաների ուշադրությունը:

Շաբաթ 4. Ես կարող եմ միսիոներ լինել այժմ:

Օգնեք հասկանալ. Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. «Ես կարող եմ լինել միսիոներ հիմա »: Հրավիրեք երեխաներին մտածել բաներ, որ նրանք կարող են անել այժմ միսիոներ լինելու համար: Թող նրանք կիսեն իրենց մտքերը իրենց կողքի նստողի հետ: Հրավիրեք մի քանի երեխաների գրատախտակին գրել իրենց պատասխանները:

Օգնեք հասկանալ. Հրավիրեք ավագ երեխայի պատմել Առաջին Տեսիլքը և հրավիրեք մեկ ուրիշ երեխայի կիսել իր զգացմունքները Մորմոնի գրքի մասին: (Նախօրոք խնդրեք երեխաներին, որպեսզի նրանք պատրաստվելու շատ ժամանակ ունենան): Խրախուսեք բոլոր երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել Առաջին Տեսիլքի պատմությամբ կամ իրենց զգացմունքներով Մորմոնի Գրքի մասին:

Օգնեք կիրառել. Խնդրեք երեխաներին մտածել մի գործողություն, որը ցույց է տալիս, թե ինչպես մենք կարող ենք լինել միսիոներներ և ապրել ավետարանով այժմ: Ընտրեք մի երեխա, որ գա դասարանի առաջ և կիսվի իր գործողությամբ մնացած Երեխաների Խմբի հետ: Հրավիրեք երեխաներին անել գործողությունը մինչ նրանք երգում են “Do As I’m Doing” (CS, 276): Եթե ժամանակը թույլ է տալիս, նույնը կրկնեք մյուս երեխաների հետ ևս: