Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Մայիս. Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել Է


Մայիս

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել Է

Երգ. «Փառք տանք Մարդուն», տուն 1 և 3

(Hymns, no. 116)

«Ես տեսա երկու Անձնավորություն, ինձնից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է:

Ներկայացրեք վարդապետությունը. Մինչև Երեխաների Խմբի դասի սկսվելը վեցերորդ հավատի հանգանակը գրեք գրատախտակին: Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը: Ասեք նրանց, որ Հիսուս Քրիստոսի մահից հետո մարդիկ մեղավոր դարձան և Նրա ավետարանը և քահանայությունը վերցվեցին երկրի վրայից: Բացատրեք, որ դա կոչվեց Ուխտադրժություն, և մարդիկ հոգևոր խավարի մեջ էին, կարծես փակել էին իրենց աչքերը հոգևորապես, մինչև Հիսուսը վերականգնեց Իր Եկեղեցին Ջոզեֆ Սմիթի միջոցով: Ցուցադրեք Առաջին Տեսիլքի նկարը և ասեք երեխաներին, որ բացեն իրենց աչքերը: Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո վեցերորդ հանգանակը՝ միասին բարձրաձայն կարդալով: Ջնջեք որոշ բառեր և կրկնեք, մինչև բոլոր բառերը ջնջվեն և երեխաները սովորեն հավատո հանգանակը:

Օգնեք հասկանալ. Ներքևում ցուցադրված աղյուսակի պարտականություններից յուրաքանչյուրի համար բառաշերտեր պատրաստեք: Գրատախտակին գրեք յուրաքանչյուր բաժնի վերնագիրը՝ ինչպես ցուցադրված է, և մեջտեղում թողեք դատարկ սյունակ՝ պարտականությունները ներկայացնելու համար: Երեխաներին բաժանեք հինգ խմբի, և յուրաքանչյուր խմբին տվեք «Պարտականություններ» բառաշերտերից մեկը: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի դնել իր բառաշերտը գրատախտակի վրա ճիշտ տեղում: Նշեք, որ վերականգնված Եկեղեցին ունի նույն ղեկավարները, ինչ որ Եկեղեցին ուներ այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր:

ԿՈՉՈՒՄԸ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿՈՉՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Առաքյալ

Լինել Հիսուս Քրիստոսի հատուկ վկա

Առաքյալ

Մարգարե

Հայտնել Երկնային Հոր կամքը

Մարգարե

Քահանա

Առաջնորդել Սրբերի մի փոքր խումբ

Եպիսկոպոս

Ուսուցիչ

Սովորեցնել ավետարանը

Ուսուցիչ

Ավետարանիչ

Տալ հատուկ օրհնություններ

Հայրապետ

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Շաբաթ 2. Ջոզեֆ Սմիթը վերականգնման մարգարեն է:

Օգնեք հասկանալ. Եկեղեցու Վերականգնման իրադարձությունների վերաբերյալ նկարներ հավաքեք: «Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է» նախադասությունը բաժանեք այնքան մասերի, որքան որ նկարներ ունեք, և բառաշերտեր պատրաստեք յուրաքանչյուր բառի կամ բառակապակցության համար (տես օրինակը): Երեխաներին բաժանեք խմբերի, և յուրաքանչյուր խմբի տվեք մեկական բառաշերտ, նկար և սուրբ գրության հատված, որ նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում նկարում: Խնդրեք երեխաներին, որ կարդան սուրբ գրությունները և քննարկեն, թե ինչ է տեղի ունենում նկարում: Այնուհետև թող յուրաքանչյուր խումբ կիսվի իր պատմությամբ Երեխաների խմբի հետ: Քննարկեք Ջոզեֆ Սմիթի դերը յուրաքանչյուր իրադարձության մեջ, և թող երեխաները մտածեն ,թե ինչպես է իրադարձությունը ազդել կամ կարող է ազդել իրենց կյանքի վրա: Յուրաքանչյուր նկար ու բառաշերտ հաջորդականությամբ տեղադրեք գրատախտակի վրա: Բոլոր բառաշերտերը գրատախտակին դնելուց հետո միասին կարդացեք նախադասությունը:

Նկար
Young prophet sits in rocker reading large family Bible--reads James.
Նկար
Joseph Smith, Jr. sitting on the ground in the Sacred Grove. Joseph is looking up at a vision of Jesus Christ and Father in Heaven, both of whom are dressed in white robes. The Father is extending His hand toward Christ as He instructs Joseph to listen to Him.
Նկար
The Prophet Joseph Smith sitting on his bed in the Smith farm house. Joseph has a patchwork quilt over his knees. He is looking up at the angel Moroni who has appeared before him. Moroni is depicted wearing a white robe. The painting depicts the event wherein the angel Moroni appeared to the Prophet Joseph Smith three times in the Prophet's bedroom during the night of September 21, 1823 to inform him of the existence and location of the gold plates, and to instruct him as to his responsibility concerning the plates.
Նկար
Oliver Cowdery writing as Joseph Smith reads from the gold plates.
Նկար
Joseph Smith, Jr. and Oliver Cowdery kneeling before John the Baptist. John the Baptist has his hands placed on the head of Joseph Smith, Jr. as he restores the Aaronic Priesthood. John is depicted wearing white. There are trees and a river in the background.
Նկար
Kirtland Ohio Temple

Բառաշերտեր և պատկերներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է:

ՋՍ-Պ 1.5-13

ՋՍ-Պ 1.14-20

ՋՍ-Պ 1.30-35

ՋՍ-Պ 1.34-35,67

ՋՍ-Պ 1.68-73

ՎևՈՒ 109.2-4

Շաբաթ 3. Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Օգնեք հասկանալ. Միասին կարդացեք Մորմոնի Գրքի վերնագիրը կազմի վրա: Բարձրաձայն կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և թող երեխաները ձեռք բարձրացնեն, երբ նրանք լսեն Փրկչի ևս մեկ անուն. 2 Նեփի 19.6, Ալմա 5.38, 3 Նեփի 5.26: Երբ երեխաները ճանաչեն տիտղոսները, գրեք դրանք գրատախտակին: Ընտրեք մի քանի տիտղոսներ և բացատրեք, թե ինչպես է Փրկիչը դրանք իրագործում:

Օգնեք կիրառել. Յուրաքանչյուր երեխայի տվեք էջանշան, որի վրա գրված է «Մորմոնի Գիրքը. ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին» նախադասությունը: Հրավիրեք նրանց ձևավորել էջանշանը և օգտագործել այն իրենց սուրբ գրություններում: Նկատի ունեցեք, որ մի քանի երեխա զեկուցեն սուրբ գրությունները կանոնավոր կերպով ուսումնասիրելու սովորություն ձևավորելու իրենց նպատակի մասին (տես Հունվար, շաբաթ 2): Դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել իրենց զգացմունքներով սուրբ գրություններից իրենց կարդացած հատվածների վերաբերյալ:

Նկար
Booksmarks created by children

Էջանշաններ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Շաբաթ 4. Քահանայությունը վերականգնվել է:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաներին ցույց տվեք էլեկտրականությամբ աշխատող մի սարք: Այնուհետև ցույց տվեք, որ առանց համապատասխան էլեկտրականության այն չի կարող աշխատել: Թող երեխան ցուցադրի նկար, որտեղ Քրիստոսը կարգում է Իր Առաքյալներին: Բացատրեք, որ Քրիստոսի Եկեղեցին չի կարող գործել առանց քահանայության իշխանության: Թող երեխան թաքցնի նկարը իր ետևում: Բացատրեք, որ Քրիստոսի Առաքյալների մահից հետո քահանայության իշխանությունը կորցվել էր: Թող մեկ այլ երեխա ցուցադրի քահանայության վերականգնման նկար: Վկայեք, որ Աստված վերականգնել է քահանայությունը Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Օգնեք հասկանալ. Խնդրեք որևէ մեկին կարդալ ՎևՈՒ 107.1, և թող երեխաները լսեն երկու քահանայությունների անունները: Գրատախտակին դրեք Ասհարոնյան Քահանայության վերականգնման նկար և Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման նկար: Գրեք Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան համապատասխան նկարի վերևում: Քնննարկեք, թե ով վերականգնեց կամ ետ բերեց այս քահանայություններից յուրաքանչյուրը Ջոզեֆ Սմիթին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.72): Երեխաներին ցույց տվեք քահանայության արարողությունների մի քանի նկարներ, ինչպիսիք են՝ մկրտությունը, հաստատումը, հաղորդությունը բաժանելը, հաղորդությունը օրհնելը և հիվանդին բուժելը: Հրավիրեք երեխաներին փոխանցել նկարները, «Քահանայությունը վերականգնվել է» երգելով (CS, 89): Երաժշտությունը հանկարծակի դադարեցրեք և նկարները բռնած երեխաներին խնդրեք կանգնել Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան բառերի մոտ՝ ցույց տալով այդ արարողությունը կատարելու համար պահանջվող իշխանությունը: Կրկնեք, եթե ժամանակը թույլ է տալիս:

Օգնեք կիրառել. Թող երեխաները մտածեն, թե ինչպես է քահանայությունը օրհնել իրենց: Հրավիրեք նրանց պատրաստել շնորհակալական բացիկ կամ նկար և տալ մեկին, ով քահանայություն ունի, ում նրանք ճանաչում են (ինչպես օրինակ՝ եպիսկոպոս, ուսուցիչ, հայր կամ միսիոներ):

Նկար
A teacher and children standing in front of a Primary class. They are holding pictures.

Շաբաթ 4-ի վարժությունը ձեզ հնարավորություն կտա ստուգել երեխաների գիտելիքները: Կրկնությունը կարող է նրանց մտքում ամրապնդել գաղափարը: