Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հունվար. Սուրբ գրությունները Աստծո խոսքն են


Հունվար

Սուրբ գրությունները Աստծո խոսքն են

Երգ. «Եթե սրտով եմ լսում»

(այս ծրագրի 28-րդ էջում)

«Սնվե՛ք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Սուրբ գրությունները Աստծո խոսքն են:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաների Խումբ բերեք բազմազան գրքեր (ինչպես օրինակ խոհարարական գիրք, պատմվածքների գիրք, դպրոցական դասագրքեր), և հրավիրեք մի քանի երեխայի ցուցադրել այս գրքերն ու սուրբ գրությունները Երեխաների Խմբին: Հրավիրեք երեխաներին քննարկել գրքերի միջև նմանություններն ու տարբերությունները՝ ներառյալ դրանց հեղինակներին: Նշեք, որ սուրբ գրությունները առանձնահատուկ են, որովհետև դրանք գրվել են Աստծո մարգարեների կողմից և Աստծո խոսքն են:

Օգնեք հասկանալ. Ասացեք երեխաներին, որ կան սուրբ գրությունների չորս գրքեր, որոնք մենք օգտագործում ենք Եկեղեցում. Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: Բացատրեք, որ մենք դրանց անվանում ենք «հիմնական աշխատություններ»: Երեխաներին սովորեցրեք յուրաքանչյուր գրքի մասին: Ներառեք յուրաքանչյուր գրքում գտնվող պատմություններից կամ ուսմունքներից մի քանիսը: Խաղացեք համընկումների խաղ (տես ՈՒՉԱՄԿ, 169) հիմնական աշխատությունների անուններով և յուրաքանչյուր գրքում գտնվող պատմություն կամ ուսմունք ներկայացնող նկարներով:

Օգնեք կիրառել. Հրավիրեք երեխաներից մի քանիսին կիսվել սուրբ գրություններից իրենց սիրած հատվածով կամ պատմությամբ: Խրախուսեք նրանց կիսվել նրանով, ինչ նրանք սովորել են սուրբ գրություններն ընթերցելիս: Բերեք ձեր վկայությունը սուրբ գրությունների վերաբերյալ:

Շաբաթ 2. Մենք պետք է սնվենք Քրիստոսի խոսքերով:

Օգնեք հասկանալ և կիրառել. Բացատրեք, որ Տերն օգտագործում է գործնական բառեր՝ նկարագրելով, թե մենք ինչպես պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները: Հետևյալ բառերն ու արտահայտությունները փաքցրեք սենյակի տարբեր մասերում. սնվել (տես 2 Նեփի 32.3), գանձել (տես ՎևՈՒ 84.85), ջանասիրաբար քննել (տես Մոսիա 1.7), ամուր բռնել (տես 1 Նեփի 15.24): Ծրագրեք ստեղծագործ եղանակներ՝ այս գաղափարները երեխաներին ներկայացնելու և բացատրելու համար: Օրինակ, դուք կարող եք հրավիրել երեխաներին ցուցադրել տարբերությունը ուտելիքը կծմծելու և ուտելիքով սնվելու միջև և այնուհետև քննարկել, թե ինչպես է սա վերաբերվում սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Դուք կարող եք նաև հարցնել երեխաներին, թե ինչու նրանք պետք է «ամուր բռնեն» իրենց ծնողների ձեռքից մարդաշատ շուկայում, և այնուհետև բացատրեք, թե ինչպես նրանք կարող են ամուր բռնել սուրբ գրություններից և ինչու է դա նույնքան կարևոր, որքան իրենց ծնողների ձեռքից ամուր բռնելը:

Օգնեք կիրառել. Հրավիրեք երեխաներին և ուսուցիչներին սուրբ գրությունները կանոնավոր ուսումնասիրելու սովորություն ձեռք բերել: Բացատրեք, որ ամեն շաբաթ այն երեխաները, ովքեր կարդացել կամ լսել են սուրբ գրություններից, հնարավորություն կունենան գրել իրենց անունները թղթի վրա և կցել այն թղթե շղթային: Ասացեք նրանց, որ երբ շղթան մեծանա, սուրբ գրությունների նրանց գիտելիքները նմանապես կմեծանան: Խորհուրդ տվեք շղթան պահել «գանձերի» տուփում (այս տուփը կարող է նաև օգտագործվել, երբ սովորեցնում եք, թե ինչ է նշանակում «գանձեք» վերևի վարժությունում): Քաջալերեք երեխաներին կիսվել սուրբ գրություններն ուսումնասիրելու նրանց նպատակով իրենց ընտանիքների հետ:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Այս շղթան կարող է դառնալ աճի տեսանելի հիշեցում, որը գալիս է սուրբ գրությունները կարդալու հետևանքում:

Նաթան

Աննա

Հովհաննես

Անդրեաս

Շաբաթ 3. Քրիստոսի խոսքերը կասեն մեզ բոլոր բաները, որ պետք է անենք:

Օգնեք հասկանալ. Կապեք երեխաներից մեկի աչքերը: Թող մեկ ուրիշ երեխա բռնի Հիսուս Քրիստոսի նկարը Երեխաների Խմբի սենյակի որևէ մասում: Թող աչքերը կապած երեխան փորձի գտնել նկարը՝ առանց որևէ օգնության: Կրկնեք վարժությունը, բայց այս անգամ խնդրեք երկու երեխաների բռնել ձող, պարան կամ լար՝ ներկայացնելով երկաթյա ձողը, որը կառաջնորդի աչքերը կապած երեխային դեպի Քրիստոսի նկարը: Թող երեխան պարանի օգնությամբ հասնի նկարին: Հարցրեք.«Ինչո՞վ է պարանից բռնելը նման սուրբ գրությունները կարդալուն»: (Տես 1 Նեփի 15.23-25:) Երեխաների երգչախմբին սովորեցրեք «Երկաթյա ձողը»(Հիմներ, համար 274): Կիսվեք մի քանի օրինակներով ձեր կյանքից, երբ սուրբ գրությունները սովորեցրել են ձեզ, թե ինչ պետք է անեք: Բացատրեք, թե ինչպես են սուրբ գրությունների ուսմունքները օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին:

Նկար
A blindfolded boy following a string towards a girl holding a picture of Jesus.

Առարկայական դասերը օգնում են երեխաներին հասկանալ գաղափարները պարզ ու ծանոթ եղանակով (տես ՈՒՉԱՄԿ, 164):

Շաբաթ 4. Ես կարող եմ իմանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են:

Օգնեք հասկանալ. Բերեք մեկ կամ ավելի առարկաներ, որ երեխաները կարողանան սովորել իրենց հինգ զգայարաններից ոմանք գործածելու մասին: Օրինակ, դուք կարող եք բերել միրգ կամ ծաղիկ, կամ դուք կարող եք երաժշտություն նվագել: Մի քանի երեխայի հնարավորություն տվեք տեսնել, հոտ քաշել, շոշափել, համտեսել կամ լսել այն ,ինչ բերել էիք: (Կատարեք այս վարժությունը փոքր խմբերով, որպեսզի յուրաքանչյուր երեխա մասնակցելու հնարավորություն ունենա): Ցույց տվեք, որ մենք կարող ենք նաև տեսնել, շոշափել, հոտ քաշել և լսել սուրբ գրությունները, բայց դրանց մասին վկայություն ձեռք բերելու համար մենք պետք է վկայություն ստանանք Հոգու միջոցով: Հրավիրեք երեխաներին երգել «Փնտրել, խորհել և աղոթել» երգը (CS,  109): Երգելիս, խնդրեք նրանց լսել, թե ինչ երեք բան մենք կարող ենք անել՝ հրավիրելով Հոգուն վկայել, որ սուրբ գրությունները ճիշտ են: Հրավիրեք երեխաներին ձեռքի շարժումներով նկարագրել փնտրել, խորհել և աղոթել բառերը: Կրկնեք երգը՝ այս բառերի փոխարեն ցուցադրելով ձեռքի շարժումները:

Օգնեք կիրառել. Ցուցադրեք Մորոնիի նկարը և կարդացեք Մորոնի 10.4-5: Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել իրենց զգացմունքներով սուրբ գրությունների վերաբերյալ: Նրանք կարող են նաև կիսվել նրանով, ինչ անում են տանը սուրբ գրությունները կարդալու համար: (Մի քանի երեխաների նախօրոք խնդրեք, որպեսզի նախապատրաստվելու ժամանակ ունենան): Քաջալերեք երեխաներին, որ տանը իրենց ծնողների հետ կիսվեն վկայությամբ սուրբ գրությունների մասին: