Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Փետրվար. Սուրբ գրությունները սովորեցնում են Երկնային Հոր ծրագիրը


Փետրվար

Սուրբ գրությունները սովորեցնում են Երկնային Հոր ծրագիրը

Երգ. «Ես կհետևեմ Աստծո ծրագրին»

(CS,164–65)

«Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Երկնային Հայրը ծրագիր ունի մեզ համար:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաներին ցույց տվեք մի տան նկար: Բացատրեք, որ շինարարները մինչև տուն կառուցելը պետք է տան կառուցման ծրագիր ունենան: Հարցրեք. «Ինչու՞ է կարևոր ծրագրեր կազմելն ու դրանց հետևելը»: Վերցրեք սուրբ գրությունները և ասացեք երեխաներին, որ սուրբ գրություններում մենք կարող ենք գտնել Երկնային Հոր ծրագիրը մեզ համար: Գրատախտակին գրեք ՝ «Երկնային Հայրը ծրագիր ունի մեզ համար»: Միասին կարդացեք նախադասությունը:

Օգնեք հասկանալ. Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.

  • Ո՞վ եմ ես:

  • Որտեղի՞ց եմ ես եկել:

  • Ինչու՞ եմ ես այստեղ:

  • Ի՞նչ կպատահի ինձ հետ իմ մահից հետո:

Երեխաներից յուրաքանչյուրին տվեք մի թերթիկ, որի վրա գրված կլինի հետևյալ բառերից մեկը՝ ով, որտեղ, ինչու կամ ինչ: Միասին կարդացեք գրատախտակի առաջին նախադասությունը և ասացեք, որ բոլոր այն երեխաները, ովքեր ունեն ով բառը, կանգնեն: Երգեք «Զավակն եմ ես Աստծո» (CS, 2–3), և հարցրեք կանգնած երեխաներին, թե ինչպես նրանք կպատասխանեն հարցին: Կրկնեք յուրաքանչյուր հարցի հետ, օգտագործելով հետևյալ երգերը. որտեղ` «Ես ապրել եմ երկնքում» (CS, 4); ինչու՝ «Ես կհետևեմ Աստծո ծրագրին» (CS, 164–65); ինչ՝ «Իրո՞ք Քրիստոսը կրկին ապրեց»: (CS, 105): Վկայեք, որ Երկնային Հոր ծրագիրը մեզ երջանկություն կբերի:

Շաբաթ 2. Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրն ինձ համար:

Օգնեք հասկանալ. Մտքեր տվեք երեխաներին այնպիսի բաների վերաբերյալ, որոնք կապված են կարգուկանոնի հետ, ինչպես օրինակ՝ կոշիկները կապելը կամ քնելուն նախապատրաստվելը: Բացատրեք, որ սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ Հիսուսը ստեղծեց երկիրը որոշակի կարգով: Երեխաներին բաժանեք վեց խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք Արարման մեկ օրը նկարագրող հղում սուրբ գրություններից (տես Մովսես 2): Խնդրեք յուրաքանչյուր խմբին իրենց օրը պատկերող նկարներ նկարել: Թող նրանք ցույց տան իրենց նկարները մյուս երեխաներին և ասեն նրանց, թե ինչ է արարվել այդ օրը: Հրավիրեք երեխաներին նկարները ճիշտ կարգով տեղադրել գրատախտակի վրա:

Օգնեք կիրառել. Հարցրեք երեխաներին՝ «Քրիստոսի արարումներից ո՞րն է կարևոր ձեր համար»: Յուրաքանչյուր երեխայի տվեք մի քիչ աղի խմոր (տես ՈՒՉԱՄԿ, 165, աղի խմորի բաղադրության համար): Թող երեխաները օգտվեն խմորից իրենց համար կարևոր արարչությունը պատրաստելիս: (Եթե աղի խմոր չունեք, դրա փոխարեն երեխաները կարող են նկարել): Թող երեխաները կիսվեն իրենց դասարանի խմբերի հետ նրանով, ինչ պատրաստել են կամ նկարել և թե ինչու դա կարևոր իրենց համար: Երգեք «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (CS, 228–29):

Նկար
Creation Picture
Նկար
Creation picture
Նկար
Creation Picture

Շաբաթ 3. Ընտանիքները առանցքային են Երկնային Հոր ծրագրում:

Ներկայացրեք վարդապետությունը. Գրատախտակին գրեք հետևյալը. «Ընտանիքները առանցքային են Երկնային Հոր ծրագրում»: Քննարկեք, թե ինչ է նշանակում այս նախադասությունը: Նախադասությունը ջնջեք: Ասեք առաջին երկու բառերը,և խնդրեք երեխաներին կրկնել դրանք: Այնուհետև ասեք առաջին չորս բառերը, և խնդրեք երեխաներին կրկնել դրանք: Շարունակեք մինչև երեխաները կարողանան կրկնել ամբողջ նախադասությունը:

Օգնեք հասկանալ. Մի քանի երեխաների նախօրոք խնդրեք ներկայացնել ընտանիքներ սուրբ գրություններից: Յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ հուշումներ նախատեսեք ( օրինակ, Ադամ ու Եվա՝ «Մեր ընտանիքը աշխարհում առաջին ընտանիքն էր»; Աբրահամ ու Սարա՝ «Մենք շատ ծեր էինք, երբ երեխա ունեցանք»; Լեքի ու Սարիա՝ «Խոստացված երկիր հասնելու համար մենք անցանք օվկիանոսի վրայով»), և հուշումները տվեք երեխաներին: Եթե հնարավոր է, տրամադրեք պարզ թաթերական հագուստներ: Խնդրեք այն երեխաներին, ովքեր սուրբ գրություններից ընտանիքներ են ներկայացնում, հերթով խմբով առաջ գալ: Թող նրանք կարդան իրենց հուշումները և Երեխաների Խմբի մյուս երեխաները գուշակեն, թե ում են նրանք ներկայացնում: Յուրաքանչյուր ընտանիքը բացահայտելուց հետո, ցույց տվեք երեխաներին, թե սուրբ գրություններում որտեղ նրանք կարող են սովորել այս ընտանիքի մասին: Երեխաներին պատմեք, թե ինչպես էր ընտանիքներից յուրաքանչյուրը հետևում իրենց համար նախատեսված Երկնային Հոր ծրագրին:

Նկար
A woman leader standing with two children dressed in Biblical costumes in Primary sharing time.

Օգնեք կիրառել. Խնդրեք երեխաներին մտածել իրենց ընտանիքների լավ հատկանիշների մասին: Հրավիրեք նրանց կիսվել այդ հատկանիշներով խմբում միմյանց հետ կամ ամբողջ Երեխաների Խմբի հետ:

Շաբաթ 4. Ես կհետևեմ Աստծո ծրագրին:

Օգնեք հասկանալ. Ցույց տվեք մի քանի լոբու հատիկ կամ փոքր քարեր և դատարկ ապակե տարա՝ ժպտացող դեմքով պիտակով: Ասեք երեխաներին, որ Երկնային Հոր ծրագիրը մեզ ազատություն է տալիս՝ ընտրելու ճիշտը կամ սխալը: Բացատրեք, որ լավ ընտրությունները տանում են դեպի ազատություն և երջանկություն, մինչդեռ վատ ընտրությունները տանում են դեպի գերություն և դժբախտություն (տես 2 Նեփի 2.27): Հարցրեք երեխաներին. «Հետևելով Աստծո ծրագրին ի՞նչ պատվիրաններ եք պահում»: Հարցին պատասխանող յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական լոբի: Պատասխանները գրեք գրատախտակին: Լոբու հատիկ ունեցող յուրաքանչյուր երեխայի խնդրեք պատմել, թե իրենց նշած պատվիրանը պահելը ինչպես կտանի դեպի երջանկություն: Այնուհետև երեխան թող իր լոբին գցի տարայի մեջ: Վկայեք, որ մենք մեր կյանքը կլցնենք ուրախությամբ, եթե ընտրենք հետևել Աստծո ծրագրին:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Ցուցապաստառ կարելի է գտնել sharingtime.lds.org կայքում

Ես կհետևեմ Աստծո ծրագրին.

Օգնեք կիրառել. Յուրաքանչյուր դասի համար պատրաստեք ցուցապաստառի ձև ունեցող մի մեծ թղթի կտոր: Յուրաքանչյուր ցուցապաստառի վրա գրեք «Ես կհետևեմ Աստծո ծրագրին …»: Բացատրեք, որ Երկնային Հոր ծրագիրը մեզ ազատություն է տալիս ընտրելու ճիշտը կամ սխալը, և այն, ինչ մենք կընտրենք անել ամեն օր, կարևոր է մեր երջանկության համար: Թող երեխաները խմբով աշխատեն և իրենց ցուցապաստառի վրա նկարեն կամ գրեն բաներ, որ կարող են անել Աստծո ծրագրին հետևելու համար, և հրավիրեք նրանց գրել իրենց անունները: Յուրաքանչյուր խումբ թող կիսվի իր նկարածով կամ ցուցապաստառի վրա գրածով: Թող երեխաները բռնեն իրենց ցուցապաստառները և երգեն «Ես քաջ կլինեմ» (CS, 162) երգը ՝երթ կազմակերպելով սենյակում: Ցուցադրեք ցուցապաստառները Երեխաների Խմբի սենյակում:

Նկար
Children standing in a line at the front of the Primary room. Some of them are holding banners.

Երեխաների եռանդը կենտրոնացրեք համապատասխան շարժումների վրա՝ ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունը:

Նկար
A glass jar containing dry beans. A smiling face icon is attached to the outside of the jar.

Ուրախ դեմք կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում