Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հոկտեմբեր. Աղոթքը ակնածալից հաղորդակցություն է Աստծո ու իմ միջև:


Հոկտեմբեր

Աղոթքը ակնածալից հաղորդակցություն է Աստծո ու իմ միջև

«Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում, և կտրուի նորան» (Հակոբոս Ա.5):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը:

Ներկայացրեք վարդապետությունը. Խնդրեք մի ծնողի ու երեխայի կանգնել երեխաների առջև: Երեխային հրավիրեք հարց տալ իր ծնողին: Այնուհետև խնդրեք ծնողին հեռանալ սենյակից և փակել դուռը: Հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանք կարող են հաղորդակցվել իրենց ծնողների հետ, երբ նրանք նրանց հետ չեն (օրինակ՝ նամակ գրել կամ հեռախոսով խոսել): Բացատրեք, որ Աստված մեր Հայրն է և մենք Նրա երեխաներն ենք: Որովհետև մենք Նրա ներկայության մեջ չենք, Նա մեզ Իր հետ խոսելու հնար է տվել: Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն, թե մենք ինչպես ենք խոսում Աստծո հետ: Թող երեխաները ձեր հետևից կրկնեն. «Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը»:

Օգնեք հասկանալ. Երգեք “I Pray in Faith” (CS, 14): Յուրաքանչյուր երեխայի համար պատճենահանեք Նայեք Ձեր Փոքրիկներին մանկամսուրային ծրագրի 19 էջի բացիկը: Երեխաներին հրավիրեք գունավորել նկարները: (Ավագ երեխաները կարող են բացիկների վրա գրել որոշ բաներ, ինչի համար նրանք երախտապարտ են և որոշ բաներ, որ կարող են խնդրել Երկնային Հորից: Այնուհետև դուք կարող եք հրավիրել նրանց կիսել իրենց մտքերը ամբողջ Երեխաների Խմբի հետ): Թող երեխաները կրկին երգեն երգը, մինչ վերանայում են իրենց բացիկները:

Նկար
A woman leading music in Primary. A boy in a wheelchair is sitting in the foreground.

Նախատեսեք այնպիսի վարժություններ, որոնք ներգրավում են երեխաներին բազում ճանապարհներով՝ մեծացնելով հասկացողությունն ու կիրառումը: Օրինակ, այս վարժությունում երեխաները տեսնում, երգում, գունավորում, գրում, լսում և կիսվում են:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Բացիկներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը:

Ես սկսում եմ, ասելով. «Մեր Երկնային Հայր»:

Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան օրհնությունների համար:

Ես Նրանից օրհնություններ եմ խնդրում:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Շաբաթ 2. Սուրբ գրությունները սովորեցնում են ինձ ինչպես և երբ աղոթել:

Ներկայացրեք վարդապետությունը. Օգնեք երեխաներին անգիր սովորել հետևյալ նախադասությունը Ալմա 13.28-ից. «Խոնարհեցնեք ձեզ Տիրոջ առաջ, և կանչեք նրա սուրբ անունը, և արթուն կենաք ու շարունակ աղոթեք»: Քննարկեք, թե ինչ է սովորեցնում սուրբ գրությունը. ինչպես և երբ մենք պետք է աղոթենք:

Օգնեք հասկանալ. Օգնեք երեխաներին հասկանալ, որ մենք կարող ենք մեր սրտերում աղոթել Երկնային Հորը ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և որ մենք պետք է շնորհակալ լինենք նրան մեր օրհնությունների համար և խնդրենք Նրան, որ օգնի մեզ: Սուրբ գրություննրի հետևյալ հղումները գրեք գրատախտակին. 3 Նեփի 18.19, 3 Նեփի 19.6-8, 3 Նեփի 18.15: Նաև գրատախտակին գրեք ինչպես և երբ բառերը: Հրավիրեք երեխաներին կարդալ յուրաքանչյուր սուրբ գրությունը և քննարկել, թե ինչ է այն մեզ սովորեցնում այն մասին, թե ինչպես կամ երբ մենք պետք է աղոթենք: Պատմեք, ինչպես էին Ալման ու Ամուղեկը սովորեցնում են Զորամացիներին ինչպես աղոթել (տես Ալմա 31, 34.17-27, տես նաև Երեխաների Միություն 4, դաս 21): Դուք կարող եք խնդրել մի քանի երեխաների վերակերպավորել պատմության դեպքերը՝ մինչ դուք այն պատմում եք:

Օգնեք կիրառել. Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել, թե ինչպես են իրենց զգում, երբ աղոթում են: Խնդրեք երեխաներին առաջարկել մի քանի Երեխաների Խմբի երգեր, որ սովորեցնում են աղոթքի մասին: Երգեք երգերից մի քանիսը և հրավիրեք երեխաներին առաջարկել հասարակ շարժումներ՝ յուրաքանչյուր երգում մեկ կամ երկու բառեր փոխարինելու համար: Օրինակ, «աղոթք» կամ «աղոթել» բառերը երգելու փոխարեն նրանք կարող են ծալել իրենց ձեռքերը:

Շաբաթ 3 և 4. Երկնային Հայրը լսում ու պատասխանում է իմ աղոթքներին:

Ներկայացրեք վարդապետությունը. Թող երեխաները կարդան 3 Նեփի 14.7 և Հակոբոս Ա.5: Հրավիրեք երեխաներին գտնել, թե ինչ են սուրբ գրությունները սովորեցնում աղոթքի մասին: Միասին բարձրաձայն կարդացեք սուրբ գրությունները, և թող երեխաները կիսվեն իրենց սովորածով: Հրավիրեք երեխաներին ձեր հետ միասին ասել՝ «Երկնային Հայրը լսում ու պատասխանում է իմ աղոթքներին»:

Օգնեք հասկանալ և կիրառել. Երեխաներին խմբերի բաժանեք, և թող նրանք հերթով այցելեն հետևյալ կայարանները (տեսՈՒՉԱՄԿ, 179): Յուրաքանչյուր կայարանում թող ուսուցիչը բացատրի ճանապարհներից մեկը, որով Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին և թույլ տա երեխաներին պատմել, թե ինչպես են իրենք ստացել իրենց աղոթքների պատասխանները: Դուք կարող եք նախատեսել երկու կայարան մի շաբաթվա համար և մյուս երկու կայարանները՝ հաջորդ շաբաթվա համար:

  • Կայարան 1. Երբեմն աղոթքները պատասխանվում են մտքերով կամ գաղափարներով, որ կարող են գալ մեր մտքերին ու սրտերին (տես ՎևՈՒ 8.2): Կիսվեք փորձառությամբ, երբ այդ պատահել է ձեր կյանքում, կամ պատմեք Ենովսի պատմությունը (տես Ենովս 1.4-5, 10, տես նաև Նայեք Ձեր Փոքրիկներին,17):

  • Կայարան 2. Երկնային Հայրը կարող է օգտագործել ուրիշներին՝ աղոթքներին պատասխանելու համար: Կիսվեք փորձառությամբ, երբ մեկ ուրիշը պատասխանել է ձեր աղոթքներին, կամ պատմեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությունը Բեն և Էմիլի Ֆուլմերների աղոթքին պատասխանելու մասին (տես Համաժողովի զեկույց, հոկտեմբեր 2003, 63, կամ Ensign, Nov. 2003, 58–59):

  • Կայարան 3. Աղոթքի պատասխանները կարող են գալ Քրիստոսի խոսքերից, որոնք գտնվում են սուրբ գրություններում (տես 2 Նեփի 32.3): Կիսվեք փորձառությամբ, երբ ձեր աղոթքը պատասխանվել է՝ երբ դուք կարդացել եք ձեր սուրբ գրությունները:

  • Կայարան 4. Աղոթքի պատասխանները կարող են գալ վերջին օրերի մարգարեների միջոցով (տես ՎևՈՒ 1.38): Երեխաներին ցույց տվեք Ensign կամ Ընկերը, և ասեք նրանց, որ նրանք կարող են մարգարեների ուսմունքները գտնել Եկեղեցու ամսագրերում: Կիսվեք փորձառությամբ, երբ ձեր աղոթքը պատասխանվել է՝ մինչ դուք լսել եք գերագույն համաժողովը կամ կարդացել եք վերջին օրերի մարգարեների խոսքերը:

Նկար
Primary children gathered in groups in a large room. They are each being taught by a different teacher.

Կայարանները վայրեր են, որտեղ երեխաների փոքր խմբերը մասնակցում են բազմազան ուսուցանող փորձառությունների (տես ՈՒՉԱՄԿ, 179): Մեծ Երեխաների Խմբում կայարանները կարող են այնքան պարզ լինել, որքան երեխաների խմբերի միջև ուսուցչուհու տեղափոխվելը: