Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Ինչպե՞ս օգտագործել երաժշտությունը Երեխաների խմբում


Ինչպե՞ս օգտագործել երաժշտությունը Երեխաների խմբում

Երաժշտության նպատակը Երեխաների խմբում այն է, որ սովորեցնի երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանը և օգնի նրանց սովորել ապրել դրանով: Երեխաների խմբի երգերը սովորելը ավելի հաճելի են դարձնում, երեխաներին օգնում են սովորել և հիշել ավետարանի ճշմարտությունները և հրավիրել Հոգին:

Հետևյալ հմտությունները դուք կարող եք օգտագործել երեխաներին երգ սովորեցնելիս: Օրինակները կօգնեն ձեզ այս ծրագրում առաջարկված երգերն ուսուցանելիս: Լրացուցիչ մտքերի համար տես «Ինչպես օգտագործել երաժշտությունը Երեխաների խմբում» բաժինը 2015-ի ծրագրում:

Գրավեք երեխաների ուշադրությունը

Մինչև երգել սկսելը համոզվեք, որ երեխաների ուշադրությունը ձեզ վրա է: Նրանց ուշադրությունը գրավելու համար դուք կարող եք օգտագործել այնպիսի ցուցադրական նյութեր, ինչպիսիք են նկարները, հասարակ առարկաները կամ հենց իրենց` երեխաներին: Դուք կարող եք նաև պարզապես փոխել ձեր ձայնի տոնը: Ուշադրությունը կենտրոնացնող վարժությունները պետք է կարճ լինեն և ուղղակի տանեն դեպի երգը: Օրինակ.

  • Մինչև «Ուզում եմ տեսնել Տաճարը» (CS, 95) երգելը խնդրեք երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք տաճար տեսել են: Հրավիրեք նրանց մտածել այն մասին ,թե ինչպես են իրենց զգում, երբ երգելիս տաճար են տեսնում:

  • Երեխաները կարող են լինել ձեր ամենալավ ցուցադրական նյութըը: Մենք կբերենք Նրա ճշմարտությունը աշխարհին (CS, 172–73) երգելիս, երբ նրանք ներկայացնում են միսիոներներին, հրավիրեք նրանց օգտագործել հասարակ դեկորացիաներ, ինչպես օրինակ փողկապներ կամ սուրբ գրություններ:

Նկար
A woman leading music in Primary. A girl is standing at her side holding a copy of the Book of Mormon.

Ցուցադրական նյութերը թող հասարակ լինեն: Սա երեխաներին թույլ է տալիս կենտրոնանալ երգի ուղերձի վրա, և թույլ է տալիս Հոգուն վկայել, որ այն, ինչ իրենք երգում են, ճշմարիտ է:

Սևեռեք երեխաների լսողությունը

Երբ դուք երեխաներին խնդրում եք լսել հարցի պատասխանը, դա օգնում է նրանց սովորել երգի բառերը և ուղերձը: Դուք կարող եք նրանց խնդրել լսել այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ», կամ «ինչու՞»: Դուք կարող եք նաև խնդրել երեխաներին լսել կարևոր բառերը կամ նույնահանգ բառերը, կամ իրենց մատների վրա հաշվել, թե քանի անգամ են նրանք երգում որոշ բառեր:

Մինչ դուք սովորեցնում եք «Երբ սրտով եմ լսում» (էջ 28 այս ծրագրում) երգը, գրատախտակին գրեք հետևյալ հարցերից մեկը. «Որտե՞ղ ես կարող եմ լսել Փրկչի ձայնը»: «Ո՞վ է մեզ սովորեցնում արդար ապրել»: «Ո՞վ է խոսում մեզ հետ ցածր ձայնով»: Հրավիրեք երեխաներին լսել պատասխանները՝ մինչ նրանք երգում են, և ազդանշան տալ (ձեռքերը ծալելով,կանգնելով կամ ականջներին ձեռք տալով), երբ նրանք երգում են պատասխանը: Թող երեխաները ձեզ հետ միասին երգեն պատասխանները մի քանի անգամ: Մեկ այլ հարց գրեք գրատախտակին և կրկնեք:

Նկար
A woman leading the singing in Primary.

Երեխաները կզգան ավետարանի հանդեպ ձեր սերն ու խանդավառությունը՝ մինչ դուք երգում եք միասին: Երբ դուք կիսվեք Փրկչի մասին ձեր վկայությամբ, նրանք նույնպես հնարավորություն կունենան զգալ Նրա սերը իրենց հանդեպ:

Ներգրավեք երեխաներին

Երգելիս բազում ձևերով ներգրավեք երեխաներին: Օրինակ.

  • Հրավիրեք երեխաներին մտածել հասարակ ձեռքի շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերն ու ուղերձը (տես «Օգնություն երաժշտության ղեկավարներին» էջ 7)

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են՝ մինչ նրանք երգում են «Մենք բերում ենք աշխարհին Նրա ճշմարտությունը»: Խնդրեք նրանց տեղում կամ սենյակով մեկ վստահ քայլել և բռնել իրենց սուրբ գրությունները՝ մինչ նրանք երգում են:

  • Մինչև «Երբ սրտով եմ լսում» երգը երգելը յուրաքանչյուր երեխայի տվեք մի թղթե սրտիկ և խնդրեք նրանց մի կողմի վրա գրել «լսել» և մյուս կողմի վրա՝ «ունկնդրել»: Բացատրեք, որ այս բառերը երգում հաճախ են կրկնվում: Խնդրեք երեխաներին ցույց տալ սրտիկի ճիշտ կողմը, երբ երգում են այդ բառը:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program
Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Սրտիկներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Լսել

Ունկնդրել

Երգել, Երգել, Երգել

Երեխաները լավագույնս սովորում են երգերը, երբ լսում ու երգում են դրանք նորից ու նորից:

Վերանայեք ու երգեք երգերը բազում զվարճալի ճանապարհներով: Օրինակ.

  • Հրավիրեք երեխաներին սկսել սովորել նոր երգի մեղեդին նախերգանքի ժամանակ այն լսելով կամ կիսաձայն երգելով:

  • «Ես կհետևեմ Աստծո ծրագրին» (CS, 164–65) վերանայելու համար պատրաստեք մի քանի ճանապարհային նշաններ: Յուրաքանչյուր ճանապարհային նշանի վրա գրեք երգից տարբեր բառեր: Բարձրացրեք նշանը և ասեք երեխաներին, որ երգը երգելիս նրանք չպետք է երգեն այդ բառը: Կրկնեք մյուս ճանապարհային նշաններով:

  • Թղթից կամ ստվարաթղթից պատրաստեք մի խորանարդ և խորանարդի յուրաքանչյուր կողմում գրեք երգելու տարբեր ձևեր (օրինակ՝ ծափ տվեք մեղեդին, ձեռքի վարժություներ արեք, ցածր երգեք, երգում են տղաները, երգում են աղջիկները կամ կիսաձայն երգեք մեղեդին): Մեկ այլ խորանարդի վրա գրեք Երեխաների խմբի որոշ երգերի անուններ, որոնք երեխաները սովորում են: Հրավիրեք երեխաներից մեկին գլորել առաջին խորանարդը , որ որոշեն, թե ինչպես են երգելու, և հրավիրեք մեկ ուրիշ երեխայի գլորել մյուս խորանարդը, որ որոշեն, թե որ երգն են երգելու:

Նկար
Two young girls standing by a table in Primary. There are song cubes on the table.

Խորանարդի նմուշներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում