Ուսումնասիրման օժանդակ նյութեր
11. Ձիթենյաց սար, Օրսոն Հայդի այգի


11. Ձիթենյաց սար, Օրսոն Հայդի այգի

Այս տեսարանը նայում է Ձիթենյաց սարի Օրսոն Հայդի այգուց դեպի հարավ-արևմուտք՝ Երուսաղեմի ուղղությամբ: Ձիթենյաց սարի արևմտյան լանջին Գեթսեմանի պարտեզն է: 1841-ի հոկտեմբերի 24-ին Երեց Օրսոն Հայդը բարձրացավ Ձիթենյաց սարը և նվիրագործման մարգարեական աղոթք ասաց Աբրահամի զավակների վերադարձի և տաճարի կառուցման համար:

Նշանակալից իրադարձություններ. Հռոմը կործանեց Երուսաղեմը Ք.ծ.հ. 70 թվականին, ինչպես կանխատեսել էր Փրկիչը (տե՛ս ՋՍ–Մ 1.23): Նախքան ողջ աշխարհին հայտնվելը, Փրկիչը դեռ կկանգնի Ձիթենյաց սարի վրա: (Տե՛ս Զաք. ԺԴ.3–5; ՎևՈՒ 45.48–53; 133.19–20; Սուրբ գրքերի ուղեցույց, «Ձիթենյաց սար»):

Նկար
լուսանկար 11

11. Ձիթենյաց Սար, Օրսոն Հայդի Այգի Այս տեղանքի մոտակայքում 1841 թվականին Երեց Օրսոն Հայդը նվիրագործեց Սուրբ Երկիրը՝ Աբրահամի զավակների վերադարձի համար: