Ուսումնասիրման օժանդակ նյութեր
9. Հերովդեսի տաճարը


9. Հերովդեսի տաճարը

Այս լուսանկարը ցույց է տալիս Հերովդեսի տաճարի մասշտաբային նմուշը, ինչպիսին ենթադրվում է, որ այն եղել է Ք.ծ.հ. 67 թվականին: Տաճարային համալիրը շրջափակող որմնապատը շրջապատում է սրբարանը, որտեղ գտնվում է Սրբությանց Սրբությունը և սուրբ տեղը և երեք մեծ գավիթները:

Նշանակալից իրադարձություններ. Հովսեփը և Մարիամը մանուկ Հիսուսին ներկայացրին տաճար (Ղուկ. Բ.22–38): 12 տարեկանում Հիսուսն ուսուցանում էր տաճարում (Ղուկ. Բ.41–46): Փրկիչը դրամափոխներին վտարեց տաճարից (Մատ. ԻԱ.12–13) և մարգարեացավ տաճարի կործանման մասին (Մատ. ԻԴ.1–2): Ապագայում Երուսաղեմում տաճար կկառուցվի (Եզեկ. Խ–ԽԸ; Զաք. Ը.7–9): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Տաճար՝ Տիրոջ տուն»):

Նկար
լուսանկար 9

9. Հերովդեսի Տաճարը Այս նմուշը համարվում է հին տաճարի մասշտաբային ճշգրիտ կրկնօրինակը: