Ուսումնասիրման օժանդակ նյութեր
1. Նեղոս գետը և Եգիպտոսը


1. Նեղոս գետը և Եգիպտոսը

Նեղոս գետի ափերին աճող բուսականությունը: Ետևում անապատային տարածքներ են, որոնք կազմում են Եգիպտոսի մեծ մասը:

Նշանակալից իրադարձություններ. Այս հողը հայտնաբարել է Եգիպտուսը (Աբր. 1.23–25): Աբրահամը գնաց Եգիպտոս (Ծն. ԺԲ.10–20; Աբր. 2.21–25): Հովսեփը վաճառվեց Եգիպտոս, դարձավ կառավարիչ և սովից փրկեց իր ընտանիքը (Ծն. ԼԷ; ԼԹ–ԽԶ): Հակոբի հետնորդներն ապրում էին Եգիպտոսում (Ծն. ԽԷ; Ել. Ա; ԺԲ.40): Փարավոնի դուստրը գետի մեջ գտավ մանուկ Մովսեսին և մեծացրեց նրան (Ել. Բ.1–10): Մովսեսն Իսրայելացիներին դուրս հանեց Եգիպտոսից (Ել. Գ–ԺԴ): Մարիամը, Հովսեփը և Հիսուսը գնացին Եգիպտոս, որպեսզի փախչեն Հերովդեսից (Մատ. Բ.13–15, 19–21): Վերջին օրերին Եգիպտացիները կճանաչեն Տիրոջը, և Տերը կօրհնի Եգիպտոսը (Ես. ԺԹ.20–25): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց՝ «Եգիպտոս»):

Նկար
լուսանկար 1

1. Նեղոս Գետը Եվ Եգիպտոսը Այսպիսի մի վայրում Մովսեսի մայրը թաքցրեց իր մանուկ որդուն: Փարավոնի դուստրը գտավ նրան և մեծացրեց Եգիպտոսի թագավորական արքունիքում: