Ուսումնասիրման օժանդակ նյութեր
8. Երուսաղեմ


8. Երուսաղեմ

Տեսարանը նայում է դեպի հյուսիս: Նկարի կենտրոնում մահմեդական մզկիթ է՝ ոսկեզօծ գմբեթով, որը կոչվում է «Ապառաժյա գմբեթ»: Հնում հրեաները երկրպագել են այս տեղում գտնվող տաճարներում: Ապառաժյա գմբեթի մոտակա որմնապատը հին Երուսաղեմը շրջապատող պարիսպն է: Պարսպի աջ կողմում Կեդրոն հեղեղատն է: Վերևի աջ անկյունում Ձիթենյաց սարն է: Հյուսիսային մասում, Ապառաժյա գմբեթից այն կողմ, Գողգոթա կամ Գագաթ կոչվող վայրի հավանական տեղն է:

Նշանակալից իրադարձություններ. Երուսաղեմը հնում կոչվում էր Սաղեմ (Սաղ. ՀԶ.2): Աբրահամը տասանորդ վճարեց Մելքիսեդեկին (Ծն. ԺԴ.18–20): Աբրահամը եկավ, որ զոհաբերի Իսահակին (Ծն. ԻԲ.2–14): Դավիթ թագավորը գրավեց Երուսաղեմը Հեբուսացիներից (Բ Թագ. Ե.4–9): Սողոմոն թագավորը տաճար կառուցեց (Գ Թագ. Զ–Է): Լեքին հեռացավ, որպեսզի գնա խոստումի երկիր (1 Նեփի 1.4; 2): Փրկիչը ծառայություն կատարեց, քավություն արեց մեր մեղքերի համար և հարություն առավ (Մատ. ԻԱ–ԻԸ): Ինչպես մարգարեացել էր Փրկիչը, նրա մահից մի փոքր անց Երուսաղեմը կործանվեց (ՋՍ–Մ 1.3–20): Երուսաղեմը զավթվելու է վերջին օրերին (Եզեկ. ԼԸ–ԼԹ; Հովել Բ–Գ; Հայտ. ԺԱ; ԺԶ): Երկրորդ Գալստից առաջ Փրկիչը կհայտնվի այստեղ (Զաք. ԺԲ–ԺԴ; ՎևՈՒ 45.48–53): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Երուսաղեմ», «Սաղեմ»):

Նկար
լուսանկար 8

8. Երուսաղեմ Այս քաղաքը սուրբ է համարվում երեք կրոնների՝ Քրիստոնեության, Հուդայիզմի և Իսլամի համար: