Ուսումնասիրման օժանդակ նյութեր
4. Կադես Բառնեա


4. Կադես Բառնեա

Սա դեպի հյուսիս-արևելք նայող մեծ ամայի հովտի (կոչում են նաև հեղեղատ) տեսարանն է, որտեղ գտնվում է Կադես Բառնեան: Գետակը, որը հոսում է այստեղով անձրևոտ եղանակի ժամանակ, այն դարձնում է լավ ոռոգվող և պտղաբեր վայր Ցին անապատում:

Նշանակալից իրադարձություններ. Սա այն հավանական տեղն է, որտեղից Մովսեսը 12 տղամարդ ուղարկեց, որպեսզի լրտեսեն Քանանի երկիրը (Թվ. ԺԳ.17–30): Անապատում մոտ 40 տարի դեգերելու ժամանակ, 38 տարի այն Իսրայելացիների ճամբարի հիմնական վայրն է եղել (Բ Օր. Բ.14): Մարիամը մահացավ և թաղվեց այստեղ (Թվ. Ի.1): Այստեղ էր Կորխի ապստամբության, ժողովրդի տրտնջալու և Ահարոնի գավազանի ծաղկելու վայրը (Թվ. ԺԶ–ԺԷ): Այստեղ մերձակայքում էր, որ Մովսեսը զարկեց ապառաժին և ջուր դուրս ժայթքեց (Թվ. Ի.7–11):

Նկար
լուսանկար 4

4. Կադես Բառնեա Այս տարածքը, որը հայտնի է, որպես Կադես Բառնեա, այն հավանական վայրն է, որտեղ Իսրայելացիները ճամբար էին դրել անապատում գտնվելու 40 տարվա մեծ մասի ընթացքում: