Ուսումնասիրման օժանդակ նյութեր
21. Հեզրայելի հովիտը


21. Հեզրայելի հովիտը

Տեսարանը Թաբոր սարից նայում է դեպի արևմուտք՝ Հեզրայելի հովտի մի մասի ուղղությամբ: Չնայած հաճախ Հեզրայելի հովիտը համարում են մեկ մեծ հովիտ, իրականում այն հովիտների մի շարք է, որը միացնում է Աքրի հարթավայրը Հորդանանի հովտի և Գալիլեայի ծովի շրջանի հետ: Մակեդդովի հովիտը, օրինակ, այս հովտի արևմտյան մասում է: Հեզրայելի հովիտը հիմնական կապող ճանապարհն է եղել Սուրբ Երկրի լայնքով՝ արևմուտքում Միջերկրական ծովի և արևելքում Հորդանանի հովտի միջև:

Նշանակալից իրադարձություններ. Այս հովտով է անցել Եգիպտոսը Միջագետքին կապող գլխավոր ճանապարհը, և այստեղ տեղի են ունեցել բազում պատերազմներ: (Դատ. Ա.22–27; Ե.19; Դ Թագ. ԻԳ.29–30): Մեծ և վերջին հակամարտությունն այս հողի վրա կսկսվի Արմագեդոնի պատերազմով, որն անմիջապես կնախորդի Փրկչի Երկրորդ Գալստին: Անունը գալիս է «Հար Մեգիդդոն», կամ «Մակեդդովի լեռ» արտահայտությունից (Եզեկ. ԼԸ; Հովել Գ.9–14; Զաք. ԺԴ.2–5; Հայտ. ԺԶ.14–16):

Նկար
լուսանկար 21

21. Հեզրայելի Հովիտը Բոլոր ազգերը կհավաքվեն այստեղ Արմագեդոնի պատերազմի ժամանակ (տե՛ս Զաք. ԺԱ–ԺԴ; Հայտ. ԺԶ.14–21):